ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ ՈՐՊԵՍ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՐԾՈՆ
DOI-:
https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v1i64.97Հիմնաբառեր-:
ուսանող, ուսումնական պրակտիկա, մանկավարժական գործունեություն, մասնագիտական ինքնուրույնություն, կրթական ծրագրեր, ուսումնական գործընթաց, կարողունակություններ, թանգարանՎերացական
Հոդվածում դիտարկված է ուսանողների մասնագիտական պատրաստության կատարելագործման միջոցներից մեկի՝ ուսումնական պրակտիկայի կազմակերպման հիմնախնդիրը, մասնավորապես թանգարաններում իրականացվող ուսումնական պրակտիկան։
Առանձնացված են մի քանի կարևոր դրույթներ, որոնք առավել ընդգծում են Հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետում ուսումնական պրակտիկայի դերը։ Մասնագիտական պրակտիկայի ընթացքում ուսանողի և պրակտիկայի ղեկավարի, մեթոդիստի փոխազդեցության առավել ակտիվացումը՝ անհատականության սկզբունքի հաշվառմամբ, ապահովում է ուսանողների ուսումնական հնարավորությունների լիարժեք դրսևորումը, ստեղծագործական ինքնուրույնության զարգացումը:
Ուսումնական պրակտիկան՝ որպես համատեղ մանկավարժական գործունեություն, պայմանավորում է կոլեկտիվ ռեֆլեքսիայի և ինքնառեֆլեքսիայի, ինքնակազմակերպման կարողունակության ձևավորումը, որն իր հերթին նպաստում է ուսանողների մասնագիտական պատրաստության կատարելագործմանը: Այն ապահովում է ապագա մասնագետի կառավարչական այնպիսի կարևոր գործառույթի ձևավորումը, ինչպիսին է՝ սովորել պլանավորել իր մասնագիտական գործունեությունը։ Այսինքն՝ պլանավորման գործառույթը ապագա մանկավարժի մասնագիտական պատրաստության համակարգում կարևոր, առանձնահատուկ նշանակություն ունի:
Հղումներ
Grigoryan A., Marabyan A. (2016), Krt'owt'yowny' t'angaranowm (owsowmnamet'odakan d'er'nark) /Education in the museum (teaching manual)/, Yerevan, “Edit print” ed.
Khaybulaev M., Sushchnost' samostoyatel'noy raboty studentov i yeye vidy /The essence of students’ independent work and its types/, https://cyberleninka.ru/article/n/suschnost-samostoyatelnoy-raboty-studentov-i-ee-vidy/viewer.
Reshetova Z. (1985), Psikhologicheskiye osnovy professional'nogo obucheniya /Psychological foundations of vocational training/, Moscow, Moscow State University еd.
##submission.downloads##
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2024 Հեղինակ և ամսագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.