ՀԱՎԱՏՔՒ ԵՒ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՆԵՄԵՍԻՈՍ ԵՄԵՍՑՈՒ «ՄԱՐԴՈՒ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՐԿՈՒՄ

##article.authors##

  • Կարինե Մոսիկյան ՀՊՄՀ

DOI-:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v2i61.50

Հիմնաբառեր-:

Նեմեսիոս Եմեսացի, մարդու բնություն, միջնադար, մարդաբանություն, քրիստոնեություն, փիլիսոփայություն

Վերացական

Չորրորդ դարի հույն փիլիսոփա Նեմեսիոս Եմեսացու «Մարդու բնության մասին»  աշխատությունը, որը հունաբան դպրոցի վերջին շրջանում՝ ութերորդ դարում, հայերեն է թարգմանել Ստեփանոս Սյունեցին՝ Դավիթ Հյուպատոսի աջակցությամբ, հայ բնագիտական և բնափիլիսոփայական մատենագրության համար գիտելիքների կարևոր շտեմարան էր: Երկի  հայերեն թարգմանական բնագիրն ընդօրինակվել է ողջ միջնադարի ընթացքում: Այն պահպանվել է բազմաթիվ  ձեռագրերում (շուրջ 65 ձեագիր): Որպես Նե­մեսիոսի գրքի շարունակ աճող հե­տա­քրքրու­թյան ապացույց՝ պահպան­վել են նաև զանազան լուծումներ, պատճառներ, մեկնու­թյուններ, ծաղկա­քա­ղեր, որոնք հունա­կան ազդեցության ծաղկման շրջանում իրեն­ցով լրացրել են հայ բնա­փիլիսոփա­յական գրա­կա­նու­թյունը՝ հիմք նախապատ­րաստելով հայ ինք­նատիպ գիտության մեջ այդ ոլորտ­ների ձևավորման համար: Զարմանալի չէ, որ Նեմեսիոսի երկից մեջբերումները բավական հաճախադեպ երևույթ են միջնա­դար­յան տար­բեր հեղինակների ստեղծագործություններում: Ընդօրինակված ձեռագրերի մեծ քանակը և բազմաթիվ հայ հեղինակների ստեղծագործություններում այս երկից առանձին հատվածների և նույնիսկ ամբողջական գլուխների մեջբերումը խոսում է այն մասին, որ երկը մի տեսակ մարդաբանության  դասագիրք էր միջնադարյան Հայաստանում:

Այս հանրագիտարանային աշխատությունը կարևոր նշանակություն ունի, ընդհանրապես, քրիստոնեական փիլիսոփայության համար: Այստեղ ներկայացված են մարդու ստեղծման, նրա բնույթի, բնության մեջ նրա տեղի և դերի, նրա հոգեկան զորությունների և ֆիզիկական հատկությունների մասին անտիկ և քրիստոնեական բնափիլիսոփայության ու մարդաբանության պատկերացումները: Ձգտելով անտիկ բանապաշտական մոտեցումները հաշտեցնել աստվածաշնչյան իրողությունների հետ, Նեմեսիոսի նպատակը ոչ միայն  սեփական տեսակետների շարադրումն է, այլ գոյություն ունեցող տեսությունների հավաքագրումն ու փո­խանցումը միջնադարյան քրիստոնեական մշակույթ՝ անտիկ բնափիլիսոփայությունը ներկայացնելով քրիստոնեական գաղափարախոսության լույսի ներքո: Հոդվածում ներկայացվում է «Մարդու բնության մասին» երկում առկա բնափիլիսոփայական և աստվածաբանական գաղափարների  փոխհարաբերության հարցը:

Հղումներ

Բարսեղ Կեսարացի, Յաղագս վեցաւրեայ արարչութեան, աշխ. Կ. Մուրադյանի, Ե., 1984:

Զարբհանալեան Գ., Հայկական թարգմանութիւնք նախնեաց, Վենետիկ, 1889:

Զաքարյան Ս., Փիլիսոփայության պատմություն, Ե., 2000:

Նեմեսիոս Եմեսացի, Յաղագս բնութեան մարդոյ, ներած., բն. և ծնթ.՝ Կ. Մոսիկյանի, Ե., 2019:

Նեմեսիոս Եմեսացի, Մարդու բնության մասին, գրբարից թարգմ., առաջաբանը և ծնթ.՝ Կ. Մոսիկյանի, Ե., 2021:

Նեմեսիոսի փիլիսոփայի Եմեսացւոյ Յաղագս բնութեան մարդոյ, Վենետիկ, 1889:

Պլատոն, Երկեր 4 հ-ով, հին հունարենից թարգմ. և ծնթ.՝ Ս. Ստեփանյանի, հ. 3, Ե., 2011:

Արսէն Սուքրի, Նեմեսիոսի մարդակազմութեան գրոց եւ անոր հայ թարգմանութեան ճաշակ մը, Բազմավէպ, ԼԸ. Վենետիկ, 1880:

Святитель Григорий Богослав, Творения, т. 2 (Стих. Письма. Завещание), М., 2000, N 184-187.

Владимирский Ф.С, Антропология и космология Немезия, еп. Емесского, в их отношении к древней философии и патристической литературе, Житомир, 1912.

Гален К., Сочинения, т. 3, Об учениях Гиппократа и Платона. М., 2016.

М. Канто-Спербер, Дж. Барнз, Л. Бриссон, Ж. Брюнсвиг, Г. Властос, Греческая философия, т. 2, Москва, греко-латинский кабинет Ю. А. Шичалина, 2008.

Немезий Эмесский, О природе человека, пер. с греч. Ф. Владимирского, Почаев 1904. Переизд., пред. Н. Шабурова, М., 2011.

Оганесян Л., История медицины в Армении, в 5 частях, ч. 1, Ереван, 1946.

Плотин, Четвертая Эннеада, пер. с древнегреческого Т. Г. Сидаша, С./П., 2018.

Nemesius Emesenus, Nemesii Emeseni De natura hominis, еd. Moreno Morani, Leipzig: BSB B. G. Teubner Verlagsgesellschaft, 1987.

##submission.downloads##

Հրապարակված

2023-04-28