ՀԱՎԱՏՔՒ ԵՒ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՆԵՄԵՍԻՈՍ ԵՄԵՍՑՈՒ «ՄԱՐԴՈՒ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՐԿՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v2i61.50Հիմնաբառեր-:
Նեմեսիոս Եմեսացի, մարդու բնություն, միջնադար, մարդաբանություն, քրիստոնեություն, փիլիսոփայությունՎերացական
Չորրորդ դարի հույն փիլիսոփա Նեմեսիոս Եմեսացու «Մարդու բնության մասին» աշխատությունը, որը հունաբան դպրոցի վերջին շրջանում՝ ութերորդ դարում, հայերեն է թարգմանել Ստեփանոս Սյունեցին՝ Դավիթ Հյուպատոսի աջակցությամբ, հայ բնագիտական և բնափիլիսոփայական մատենագրության համար գիտելիքների կարևոր շտեմարան էր: Երկի հայերեն թարգմանական բնագիրն ընդօրինակվել է ողջ միջնադարի ընթացքում: Այն պահպանվել է բազմաթիվ ձեռագրերում (շուրջ 65 ձեագիր): Որպես Նեմեսիոսի գրքի շարունակ աճող հետաքրքրության ապացույց՝ պահպանվել են նաև զանազան լուծումներ, պատճառներ, մեկնություններ, ծաղկաքաղեր, որոնք հունական ազդեցության ծաղկման շրջանում իրենցով լրացրել են հայ բնափիլիսոփայական գրականությունը՝ հիմք նախապատրաստելով հայ ինքնատիպ գիտության մեջ այդ ոլորտների ձևավորման համար: Զարմանալի չէ, որ Նեմեսիոսի երկից մեջբերումները բավական հաճախադեպ երևույթ են միջնադարյան տարբեր հեղինակների ստեղծագործություններում: Ընդօրինակված ձեռագրերի մեծ քանակը և բազմաթիվ հայ հեղինակների ստեղծագործություններում այս երկից առանձին հատվածների և նույնիսկ ամբողջական գլուխների մեջբերումը խոսում է այն մասին, որ երկը մի տեսակ մարդաբանության դասագիրք էր միջնադարյան Հայաստանում:
Այս հանրագիտարանային աշխատությունը կարևոր նշանակություն ունի, ընդհանրապես, քրիստոնեական փիլիսոփայության համար: Այստեղ ներկայացված են մարդու ստեղծման, նրա բնույթի, բնության մեջ նրա տեղի և դերի, նրա հոգեկան զորությունների և ֆիզիկական հատկությունների մասին անտիկ և քրիստոնեական բնափիլիսոփայության ու մարդաբանության պատկերացումները: Ձգտելով անտիկ բանապաշտական մոտեցումները հաշտեցնել աստվածաշնչյան իրողությունների հետ, Նեմեսիոսի նպատակը ոչ միայն սեփական տեսակետների շարադրումն է, այլ գոյություն ունեցող տեսությունների հավաքագրումն ու փոխանցումը միջնադարյան քրիստոնեական մշակույթ՝ անտիկ բնափիլիսոփայությունը ներկայացնելով քրիստոնեական գաղափարախոսության լույսի ներքո: Հոդվածում ներկայացվում է «Մարդու բնության մասին» երկում առկա բնափիլիսոփայական և աստվածաբանական գաղափարների փոխհարաբերության հարցը:
Հղումներ
Բարսեղ Կեսարացի, Յաղագս վեցաւրեայ արարչութեան, աշխ. Կ. Մուրադյանի, Ե., 1984:
Զարբհանալեան Գ., Հայկական թարգմանութիւնք նախնեաց, Վենետիկ, 1889:
Զաքարյան Ս., Փիլիսոփայության պատմություն, Ե., 2000:
Նեմեսիոս Եմեսացի, Յաղագս բնութեան մարդոյ, ներած., բն. և ծնթ.՝ Կ. Մոսիկյանի, Ե., 2019:
Նեմեսիոս Եմեսացի, Մարդու բնության մասին, գրբարից թարգմ., առաջաբանը և ծնթ.՝ Կ. Մոսիկյանի, Ե., 2021:
Նեմեսիոսի փիլիսոփայի Եմեսացւոյ Յաղագս բնութեան մարդոյ, Վենետիկ, 1889:
Պլատոն, Երկեր 4 հ-ով, հին հունարենից թարգմ. և ծնթ.՝ Ս. Ստեփանյանի, հ. 3, Ե., 2011:
Արսէն Սուքրի, Նեմեսիոսի մարդակազմութեան գրոց եւ անոր հայ թարգմանութեան ճաշակ մը, Բազմավէպ, ԼԸ. Վենետիկ, 1880:
Святитель Григорий Богослав, Творения, т. 2 (Стих. Письма. Завещание), М., 2000, N 184-187.
Владимирский Ф.С, Антропология и космология Немезия, еп. Емесского, в их отношении к древней философии и патристической литературе, Житомир, 1912.
Гален К., Сочинения, т. 3, Об учениях Гиппократа и Платона. М., 2016.
М. Канто-Спербер, Дж. Барнз, Л. Бриссон, Ж. Брюнсвиг, Г. Властос, Греческая философия, т. 2, Москва, греко-латинский кабинет Ю. А. Шичалина, 2008.
Немезий Эмесский, О природе человека, пер. с греч. Ф. Владимирского, Почаев 1904. Переизд., пред. Н. Шабурова, М., 2011.
Оганесян Л., История медицины в Армении, в 5 частях, ч. 1, Ереван, 1946.
Плотин, Четвертая Эннеада, пер. с древнегреческого Т. Г. Сидаша, С./П., 2018.
Nemesius Emesenus, Nemesii Emeseni De natura hominis, еd. Moreno Morani, Leipzig: BSB B. G. Teubner Verlagsgesellschaft, 1987.
##submission.downloads##
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2023 Հեղինակ և ամսագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.