ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ԿԱԽՎԱԾՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

##article.authors##

  • Լուսինե Սերոբյան ՀՊՄՀ

DOI-:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v1i72.241

Հիմնաբառեր-:

համացանցային կախվածություն, առանձնահատկություն, սոցիալական հարաբերություններ, հաղորդակցություն, վարքագծային դրսևորումներ, սոցիալական ինտեգրում, կանխարգելում, առցանց դերային ինքնություն, նշանակալիություն, թվային միջավայր

Վերացական

Հոդվածը նվիրված է սովորողների համացանցային կախվածության դրսևորումների առանձնահատկությունների համակողմանի ուսումնասիրությանը և բովանդակային բնութագրմանը՝ վարքային, հուզական, ճանաչողական, սոցիալական, հաղորդակցական և ուսումնական ոլորտներում։

Մեր իրականացրած հետազոտություններն ու մասնագիտական գրականության վերլուծությունը ցույց են տալիս, որ համացանցային կախվածությունը բազմագործոն և բազմամակարդակ երևույթ է, որը ձևավորվում է անձնային, ընտանեկան, կրթական և տեխնոլոգիական գործոնների փոխազդեցության պայմաններում։ Այն արտահայտվում է համացանցի օգտագործման նկատմամբ վերահսկողության թուլացմամբ, առցանց գործունեության առաջնայնությամբ, հուզական փոխհատուցման որոնմամբ, տարբեր ինքնությունների նշանակության ձևավորմամբ և սոցիալական հարաբերությունների վերակառուցմամբ՝ հօգուտ վիրտուալ միջավայրի։

Հիմնավորվում է, որ համացանցային կախվածությունը դրսևորվում է մի շարք փոխկապակցված մակարդակներում՝ վարքային, ճանաչողական, հուզական և սոցիալական։

Ներկայացվում և բնութագրվում են համացանցային կախվածության դրսևորումների առանձնահատկությունները՝ հաշվի առնելով անձի վարքային, ճանաչողական, հուզական, սոցիալ-հոգեբանական, ուսումնական, տարիքային-զարգացական և հաղորդակցական բնութագրերը։

 

Հատուկ ուշադրություն է դարձվում հաղորդակցական առանձնահատկություններին՝ առցանց հաղորդակցության գերակայությանը, անանուն ինքնաներկայացման հնարավորություններին, արագ սոցիալական կապերի հաստատման մեխանիզմներին և խմբային թվային փոխազդեցությունների ներգրավող ազդեցությանը։

Տեսական մեկնաբանությունը հիմնվում է Շ․ Սթրայքերի ինքնության տեսության վրա, որի շրջանակում համացանցային կախվածությունը դիտարկվում է որպես դերային ինքնությունների հիերարխիայի վերաբաշխում, երբ առցանց ինքնությունը ձեռք է բերում բարձր նշանակություն և նվիրվածության աստիճան՝ թվային միջավայրում խորհրդանշական հաստատման շնորհիվ։

Այս համատեքստում դիտարկվում է նաև Թ․Հիրշի սոցիալական վերահսկողության տեսությունը, որի համաձայն համացանցային կախվածությունը ձևավորվում է սոցիալական կապերի, ներգրավվածության, սոցիալական նորմերի նկատմամբ հավատքի և պարտավորությունների թուլացման պայմաններում։

Նշված մոտեցումները հնարավորություն են տալիս խնդիրը դիտարկել ոչ միայն որպես անհատական վարքային խանգարում, այլև որպես սոցիալական փոխազդեցություններով և ինքնության կառուցմամբ պայմանավորված գործընթաց։Top of FormBottom of Form

Հղումներ

Internet Addiction: Psychological Nature and Dynamics of Development /Internet-zavisimost': psikhologicheskaya priroda i dinamika razvitiya/ (2009), Ed. A.E. Voyskunsky. Moscow, Akropol, 279-294.

Goffman E. (1963), Stigma: Notes on the Management of Spoiled Identity. Englewood Cliffs: NJ.

Griffiths M. (2005), A " components" model of addiction within a biopsychosocial framework. Journal of Substance Use, 10, 191-197․

Davis R. (2001), A cognitive behavioral model of pathological Internet use Computers in Human Behavior, 17, 187-195․

Caplan S. (2007), Relations Among Loneliness, Social Anxiety, and Problematic Internet Use // CyberPsychology & Behavior.. Vol. 10 (2). P. 234—242, doi:10.1089/ cpb.2006.9963․

Ko, C.-H., Yen, J.-Y., Yen, C.-F., Chen, C.-S., & Chen, C.-C. (2010), The association between Internet addiction and family factors among adolescents inTaiwan. Cyberpsychology, Behavior, and Social Networking, 13(4), 369–375.

Kuss D., & Griffiths M. (2017), Social networking sites and addiction: Ten lessons learned. International Journal of Environmental Research and Public Health, 14(3), 311.

Stryker S., & Burke P. (2000), The past, present, and future of an identity heory. Social Psychology Quarterly, 63(4), 284–297.

Hirschi T. (2002), Causes of delinquency. New Brunswick, N.J.: Transaction Publishers.

Cheng C., & Li, A. Y. L. (2014), Internet addiction prevalence and quality of (real) life: A meta-analysis. Cyberpsychology, Behavior, and Social Networking, 17(12), 755–760.

Young K. (1998), Internet addiction: The emergence of a new clinical disorder. CyberPsychology & Behavior, 1(3), 237–244.

Young K. (2004), Internet addiction: A new clinical phenomenon and its consequences, American Behavioral Scientist

##submission.downloads##

Հրապարակված

2026-04-19