ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ ԾՆՈՂԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅԱՆ ՃԿՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ. ՊԱՍԻՎ ՍՊԱՌՈՒՄԻՑ ԴԵՊԻ ԿՐԹԱԿԱՆ ԱՐԺԵՔԻ «ՀԱՄԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ»

##article.authors##

  • Սպարտակ Սողոյան ՇՊՀ
  • Աստղիկ Վարդանյան ՇՊՀ

DOI-:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v1i72.231

Հիմնաբառեր-:

ճկուն կառավարում, հանրային ներգրավվածություն, կրթական արժեքի համարտադրություն, ծնողական համայնք, հասարակական կապիտալ, դպրոց-ընտանիք գործընկերություն, աշխատանքային պարբերափու

Վերացական

Սույն հետազոտության նպատակն է վերլուծել հանրակրթական դպրոցում ծնողական և համայնքային կառույցների ներգրավվածության առկա մակարդակը և հիմնավորել կառավարման ճկուն կառուցակարգերի ներդրման արդյունավետությունը։ Աշխատանքն ուղղված է դպրոցում ծնողի՝ որպես կրթական ծառայության կրավորական (պասիվ) սպառողի դերակատարումը կրթական արժեքի համարտադրողի վերափոխելուն։

Գիտական խնդրի լուծման համար կիրառվել են պատմահամեմատական վերլուծության, համակարգային-գործառութային նախագծման և փորձառական (ընկերաբանական հարցումներ, վիճակագրական տվյալների վերլուծություն) մեթոդներ։ Փորձառական հենքն ընդգրկել է Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերի հանրակրթական դպրոցների ներկայացուցիչների (ընդհանուր առմամբ 450 շահառու, որոնցից 95-ը՝ ծնողներ և կառավարման խորհրդի անդամներ)։

Ելակետային ախտորոշումը բացահայտել է կառավարման կարծր-ուղղահայաց համակարգի խափանումները, որտեղ հարցված ծնողների գերակշիռ մասը (53.7%) ներգրավված է զուտ նյութական հարցերի սպասարկմանը, իսկ 23.2%-ը հանդես է գալիս որպես կրավորական դիտորդ։ Ի հակադրություն դրան՝ ճկուն կառավարման համակարգի ներդրումը, որը հենված է աշխատանքային կարճ պարբերափուլերի, որոշումների կայացման հիմնավորված համաձայնության և տեղեկատվական թափանցիկության վահանակների կիրառման վրա, վերականգնել է դպրոցի հասարակական կապիտալը՝ ապահովելով 80.6% գործուն (ակտիվ) և բովանդակային մասնակցայնություն։

 Դպրոց-ընտանիք գործընկերության ճկուն կառավարումը դադարում է լինել ձևական-տեղեկատվական գործընթաց և վերածվում է բաց հասարակական-մանկավարժական կենսամիջավայրի։ Այն ապահովում է ուսումնական հաստատության դիմակայունությունը ճգնաժամերին և երաշխավորում է սովորողի անընդմեջ զարգացումը։

Հղումներ

Karapetyan, I., Vardanyan, A. (2024), Dprocy' orpes d'er'narkowt'yown» hayecakargy'՝ orpes twkown kar'avarman met'odabanowt'yan ar'ancqayin baghadrich/ The concept of "School as an enterprise" as a key component of flexible management methodology/, "Banber" of V. Bryusov State University, 2(69), 30-44. https://doi.org/10.51307/182931072015233260-24.69-30

Government of the Republic of Armenia. (2024), Hayastani Hanrapetowt'yan krt'owt'yan minch& 2030 t'vakany' zargacman petakan c'ragir /State Program for the Development of Education of the Republic of Armenia until 2030/. Official Bulletin։

Vardanyan A. (2024), Fasilitacia texnologian dproci kar'avarman twkown hmtowt'yownneri d'&avorman gorc'y'nt'acowm /Facilitation technology in the process of forming flexible school management skills/: "Pedagogical Thought", 99–106. https://doi.org/10.62028/18290213-3va2024.02

Bush T. (2020), Theories of educational leadership and management. SAGE Publications.

Coleman J. (1988), Social capital in the creation of human capital, American Journal of Sociology, 94, S95-S120.

Epstein J. (2011), School, family, and community partnerships. Westview Press.

Epstein J. (2018), School, family, and community partnerships, Preparing educators and improving schools. Routledge.

Fullan M. (2011), Choosing the wrong drivers for whole system reform, Centre for Strategic Education.

Fullan M. (2016), The new meaning of educational change. Teachers College Press.

Hargreaves A., & Fullan M. (2012), Professional capital: Transforming teaching in every school. Routledge.

Hargreaves A., & Shirley D. (2012), The global fourth way: The quest for educational excellence. Corwin Press.

Ince A. et al. (2011), Parental involvement in European education systems. European Commission.

Kotter J. (2007). Leading change: Why transformation efforts fail. Harvard Business Review, 85(1), 96-103.

Lewin K. (1951), Field theory in social sciences. Harper & Row.

Osborne P. (2018), The Routledge handbook of service management. Routledge.

Putnam R. (2000), Bowling alone: The collapse and revival of American community. Simon & Schuster.

Sahlberg P. (2021), Finnish lessons 3.0: What can the world learn from educational change in Finland? Teachers College Press.

Taleb N. (2012), Antifragile: Things that gain from disorder. Random House.

World Bank (2021), Social accountability in education: A review of international experience. Washington, DC.

##submission.downloads##

Հրապարակված

2026-04-19