ԳՐԱԲԱՐԻ ՊԱՏՃԱՌԱԿԱՆ ԲԱՅԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԻՄՔԻ ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ ՀԱՅԵՐԵՆՈՒՄ

##article.authors##

  • Նարինե Մարկոսյան ԵՊՀ

DOI-:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v1i72.227

Հիմնաբառեր-:

գրաբարի պատճառական բայեր, երկրորդ հիմք, սերող և բաղադրող հիմքեր, -ոյց ածանց, բառակազմական ձևույթ

Վերացական

Բառակազմության մեջ բաղադրյալ բառերի արտահայտության պլանում առանձնանում են սերող և բաղադրող հիմքեր հասկացությունները: Սերող բաղադրական հիմքը, որ բնորոշ է և՛ ածանցմանը, և՛ բարդացմանը,  այն  է, որին ավելանում է արմատ կամ ածանց, օրինակ՝ մայր-ական, իսկ բաղադրող հիմքը ավելանում է սերող հիմքին, օրինակ՝ հաց-թուխ: Սա բնորոշ է բարդություններին և հիմքերի հաջորդականության մեջ միշտ վերջին բաղադրողն է (Խաչատրյան Լ., 2011):

Էդ. Աղայանն այս կարգի բառակազմական հիմքերն անվանում է ավանդական, որոնք «անկախ իրենց գործածությունից՝ ժառանգված են գրաբարից և իրենց կազմությամբ չեն կարող բացատրվել ժամանակակից հայերենի օրինաչափություններով» (Աղայան Է., 1984):

Բաղադրյալ բառերի իմաստային պատճառաբանվածությունը պայմանավորված է սերող և բաղադրող հիմքերի իմաստներով, սովորաբար կրում է համաժամանակյա բնույթ, որոշակի դեպքերում էլ բաղադրյալ բառերի իմաստային պատճառաբանվածությունը դառնում է անբացատրելի, եթե լեզվի որևէ փուլի բառային կազմն անցնում է լեզվի զարգացման հաջորդ փուլին կամ փուլերին: Այս դեպքերում բառերի իմաստային մեկնաբանությունը հնարավոր է տալ միայն այդ բառերի նախնական իմաստների բացահայտման ճանապարհով: Պայմանավորված այն հանգամանքով, որ շատ դեպքերում գրաբարյան բաղադրիչներն անփոփոխ պահպանել են իրենց նախնական նշանակությունը, արդի լեզվամտածողությամբ հնարավոր չէ պարզաբանել գրաբարի բաղադրյալ բառերի զգալի շերտի բառակազմական իմաստները, և միայն պատմական իմաստաբանության միջոցով է մեկնաբանվում դրանց բառակազմական նշանակությունը:

Հղումներ

Abrahamyan A. (1976), Grabari d'er'nark /Manual of Grabar/, Yerevan, "Luys" Publishing House

Aghayan E. (1976), Ardi hayereni bacatrakan bar'aran /Modern Armenian Explanatory Dictionary/, Yerevan, "Hayastan" Publishing House.

Aghayan E. (1984), Y'ndhanowr & haykakan bar'agitowt'yown /General and Armenian Lexicology/, Yerevan, YSU Publishing House.

Acharyan H. (1926), Hayere'n armatakan bar'aran /Armenian Stem Dictionary/, Yerevan, YSU Publishing House.

Avetisyan H., Ghazaryan S. (2003), Grabari d'er'nark /Manual of Grabar/, Yerevan, YSU Publishing House.

Avetikean G., Surmelean Kh., Avgerean M. (1836-1837), Nor bar'girq haykazean lezowi /New Dictionary of the Armenian Language/, Venice, Printing House of St. Lazarus

Khachatryan L. (2011), Bar'akazmakan & d'&abanakan kaghaparnery' jhamanakakic hayerenowm /Syntactic and Morphological Patterns in the Modern Armenian/, Yerevan, "Zangak-97" Publishing House.

Ghazaryan R. (2000), Grabari bar'aran /Dictionary of Grabar/, vol. A, B, Yerevan, YSU Publishing House.

##submission.downloads##

Հրապարակված

2026-04-19