ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆԻ «ԱՅՐԱՐԱՏ. ԲՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐԱԳԱԾՈՏՆ ԳԱՎԱՌԸ ԵՎ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻՆ
DOI-:
https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v1i64.92Հիմնաբառեր-:
Մովսես Խորենացի, Ղևոնդ Ալիշան, Այրարատ նահանգ, Արագածոտն գավառ, աղբյուրներ, մայրաքաղաքներ, պատմություն, աշխարհագրությունՎերացական
«Այրարատ. բնաշխարհ Հայաստանեայց» երկը Ղևոնդ Ալիշանի ծրագրած մեծ աշխատանքի գլուխգործոցներից է: Հայր Ալիշանն իր առջև նպատակ էր դրել պատմաաշխարհագրական քննության ենթարկել Պատմական Հայաստանի բոլոր 15 նահանգների մասին տեղեկությունները, գրել աշխատություններ՝ ներկայացնելով դրանք առանձին 20-22 մեծադիր հատորներում: <<Թեպետ երբեք չի եղել Հայաստանում, սակայն իր երկերում ամենատես աչքով ներկայացնում է Մեծ Հայքի գլխավոր նահանգները, ինչպես նաև Կիլիկյան Հայաստանը: Ապշեցուցիչ են պատմական բնակավայրերի նրա ճշգրիտ նկարագրերը>> (Դոլուխանյան Ա., 2020): 1855 թ. լույս տեսած <<Տեղագիր Հայոց Մեծաց>> աշխատության մեջ նա ներկայացրել է պատմական Հայաստանի գավառները, ըստ էության տվել նրանց պատմաշխարհագրական բնութագրի համապատկերը: 1881 թ. ընթերցողի սեղանին էր դրվել Այրարատ նահանգի գավառներից մեկին՝ Շիրակին նվիրված աշխատությունը, 1885-ին՝ Կիլիկյան Հայաստանին նվիրված «Սիսուանը»: «Այրարատ»-ը տպագրվել է 1890 թ. Վենետիկում՝ Սուրբ Ղազարի հրատարակչությունում: 1893-ին էլ լույս է տեսել Սյունիք աշխարհը ներկայացնող <<Սիսական>>-ը: <<Ալիշանի հայագիտական-բանասիրական աշխատությունները, որոնք մի-մի անկրկնելի էջեր են նրա գիտական կյանքում, չնայած իրենց շուրջ հարյուր հիսուն տարվա հնամենիությանը, առաջ քաշած հարցադրումների, պարունակած գրական-բանասիրական նորությունների, հայագիտական այս կամ այն երևույթին տրված գնահատության տեսակետից շարունակում են պիտանի ու արդիական լինել անգամ այսօր>> (Շտիկյան Ս., 1981): Ղևոնդ Ալիշանի «Այրարատ. բնաշխարհ Հայաստանեայց» աշխատությունը ներկայացրել է պատմական Հայաստանի Այրարատ նահանգի բոլոր գավառների, քաղաքների, ավանների ու գյուղերի պատմաշխարհագրական նկարագիրը՝ օգտվելով բազմապիսի աղբյուրներից: Դրանց մեջ խոսուն տեղ է զբաղեցնում պատմահայր Մովսես Խորենացին, մասնավորաբար նրա «Հայոց պատմություն» աշխատությունը, որին տարբեր հարցերի պարզաբանման ժամանակ դիմել է հեղինակը: <<…<<Այրարատ>> ոչ միայն կհավասարվի <<Սիսուանին>>, այլ կգերազանցի նորա թե՛ ստվարությամբ և թե, մանավանդ, բովանդակությամբ. որովհետև այս ԲՈՒՆ հայոց աշխարհն է, լի այնպիսի հայրենի հիշատակներով և հիշատակարաններով, որք ավելի մոտ են ազգի սրտին և որոց նմանը սակավ կգտնվի Կիլիկիա…>> (Խալաթյանց Գ., 1888):
Սույն հոդվածում քննել ենք «Այրարատ. բնաշխարհ Հայաստանեայց» երկը: Մեր խնդիրն է՝ ներկայացնել Պատմահայր Մովսես Խորենացուն նշված աշխատության մեջ, Ալիշանի կատարած ընդգրկուն հետազոտությունից զատել Այրարատ նահանգի տարածքով ամենամեծ գավառին՝ Արագածոտնին, հատկապես այն տեղավայրերին վերաբերող տեղեկույթները, որոնք այսօր էլ վարչատարածքային բաժանմամբ Արագածոտնի մարզի կազմում են, և ցույց տալ, թե որքանո՛վ է Խորենացու թողած ժառանգությունը նպաստել 19-րդ դ. անխոնջ հայագետի հիշյալ երկի շարադրմանը:
Հղումներ
Alishan Gh. (1890), Ayrarat. bnashxarh Hayastaneayc /Ayrarat. Nature of Armenia/, Venice - St. Ghazar, Mkhitarian M. ed.
Dolukhanyan A. (2020), Naxaban. Gh&ond Alishan, Hodvac'neri jhoghovac'ow՝ nvirvac' Gh&ond Alishani c'nndyan 200-amya hobelyanin /Preface, Ghevond Alishan. A collection of articles dedicated to the 200th anniversary of Ghevond Alishan's birth/, Yerevan, Lusakn ed.
Khalatyants G. (1988), H. Alishan & iwr nor erkasirowt'yowny' /F. Alishan and his new work/, Ardzagank weekly, Tiflis, May 22, № 19, Ardzagank ed. https://tert.nla.am/archive/NLA%20TERT/Ardzaganq/1888/1888(19)_ocr.pdf :
Movses Khorenatsi (1990), Patmowt'iwn Hayoc, Qnnakan bnagiry' & nerac'owt'yowny' M. Abeghyani & S. Harowt'yownyani /History of Armenian, Examining original and introduction by M. Abeghyan and S. Harutyunyan/, Imitation of the Tiflis edition of 1913, Yerevan, Armenian SSR GA ed, 560 p..
Movses Khorenatsi (1990), Hayoc patmowt'yown/ History of Armenian/, intro. and familiar. St. Malkhasyan, Yerevan, Armenia ed., 361 p..
Shtikyan S. (1981), Ar'ajaban. Alishan Gh., Erker /Foreword. Alishan Gh. Yerker/ (Original, and notes: S. Shtikyan), Yerevan, Soviet. writer ed., 400 p..
Oshakan Y. (1953), Hamapatker arewmtahay grakanowt'ean /Overview of Western Armenian Literature/, vol. 2, Jerusalem, Srbots Hakobeants ed., 448 p..
##submission.downloads##
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2024 Հեղինակ և ամսագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.