ՕՏԱՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՐ-ԴՈՍԻ «ՍՊԱՆՎԱԾ ԱՂԱՎՆԻՆ» ՎԻՊԱԿՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v1i64.87Հիմնաբառեր-:
Օտարաբանություններ, Նար-Դոս, «Սպանված աղավնին», բառային օտարաբանություններ, էկզոտիզմներ, ազգային ռեալիաներ, օտար հիմքով բառեր, ոճական արժեքՎերացական
Սույն հոդվածում ներկայացված է Նար-Դոսի «Սպանված աղավնին» վիպակում գործածված օտար բառերի լեզվական քննությունը՝ հիմնավորված համապատասխան օրինակներով: Անդրադարձ ենք կատարել այն օտար բառերին, որոնք ռուսերենից և նրա միջոցով այլ լեզուներից հայերենին են անցել, առանձնացրել նրանց օգտագործման պատճառները: Ներկայացրել ենք այլալեզվյան մեջբերումները, սոսկ ոճական արժեք ներկայացնող օտար բառերը, տվյալ ժամանակահատվածում հայերեն համարժեքներ չունեցող օտար բառերը, որոնք այդ ժամանակահատվածի համար եղել են փոխառություններ: Անդրադարձ ենք կատարել նաև օտար բառերի, էկզոտիզմների և ազգային ռեալիաների էական նմանություններին:
Առաջնային խնդիր համարելով օտարաբանությունների և փոխառությունների տարանջատումը հայերենում՝ նշել ենք նաև այս կարգի բառերի առնչության եզրերը, քանի որ ներկայումս՝ արդի գրական հայերենի զարգացման ընթացքում, շփոթ է առաջանում օտար և փոխառյալ բառերի տարբերակման հարցում:
Դիտարկել ենք նաև վիպակում գործածված այնպիսի միավորները (օրինակ՝ խելացի – ինտելիգենտ, սովորական - պրոզայիկ և այլն), որոնցում հայերեն բառի կողքին հեղինակը ներկայացնում է օտար լեզվի տարբերակը։ Սա արված է բացառապես խոսքի հնչեղության և սաստկացման միտումով:
Քիչ չեն նաև այնպիսի դեպքերը, երբ խոսքին երգիծական երանգ հաղորդելու և հերոսներից մեկին հեգնելու նպատակով գործածվում են համապատասխան օտարաբանություններ. խոսքի նման երանգավորումները վառ արտահայտված են քննարկվող վիպակում (պրոկուրոր, դիլետանտ, ինտելիգենտ և այլն ):
Առանձնացրել ենք նաև հաճախադեպ օգտագործված օտարաբանությունները Նար-Դոսի հիշյալ վիպակում և ըստ այդմ եկել այն եզրակացությանը, որ Նար-Դոսի խոսքը այնքան էլ զերծ չէ օտար բառերի անհարկի գործածությունից, չնայած որ կա նաև ժամանակահատվածի բնորոշ պարտադրանքը:
Հղումներ
Nar-Dos (1978), Patmvac'qner, vipakner /Stories, novels/, Yerevan, publish "Luys" .
Poghosyan P. (1990), Xosqi mshakowyt'i & otwagitowt'yan himownqner /Basics of speech culture and stylistics/, volume 1, Yerevan, YSU.
Kamalyan A. (2015), O'tarabanowt'yown, p'oxar'owt'yown, e'kzotizm /Foreign words, borrowing, exoticism/, Yerevan, "Articles of Yerevan University. Philosophy", № 2 (17), p. 66-80, YSU.
##submission.downloads##
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2024 Հեղինակ և ամսագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.