ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ՝ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻ ԿՐՈՂԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԷՊՈՍԻ «ՄԵԾ ՄՀԵՐ» ՃՅՈՒՂՈՒՄ

##article.authors##

  • Լիլիթ Տեր-Գրիգորյան ՀՊՄՀ
  • Արուս Այվազյան ՀՊՄՀ

DOI-:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v2i65.105

Հիմնաբառեր-:

հայկական էպոս, քրիստոնեական արժեհամակարգ, հայի քրիստոնեական ինքնություն, հավատացյալ ժողովուրդ, հայ դյուցազունների պետականամետ մտածողություն, ինքնութենական հարցերի մանրակրկիտ քննություն դպրոցում

Վերացական

Հայկական էպոսը ժողովրդի ընդհանրական մտածողության ու արժեքային համակարգի համահավաք ամբողջու­թյունն է, որը, անցնելով տարածության ու ժամանակի մեջ, զտվել է այն ամենից, ինչը խորթ է եղել ժողովրդի հոգուն ու մտածողությանը՝ պահպանելով միայն այն, ինչը ճշմարիտ, արժեքավոր ու հարազատ է եղել նրան, ինչը հավիտենական արժեք է այլևս։  Հայ ժողովրդի համար կարևոր բարոյական այդ սկզբունքների հիմքում քրիստոնեական արժեքներն են, որոնք, դարերի ընթացքում բյուրեղանալով, մեզ են հասել որպես կայուն ու կուռ մի համա­կարգ։ Քրիստոնեական արժեհամակարգի այդ տարրերը դրսևորվել են հայկա­կան ամբողջ դյուցազնավեպի բովանդակային կտավում, այդ թվում՝ «Մեծ Մհեր» ճյուղում՝ բացահայտելով, որ հայ ժողովուրդը, լինելով քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ընդունած ժողովուրդ, նախևառաջ կրողն է եղել քրիստոնեական հավատքի և արժեհամակարգի։

Հղումներ

Abeghyan M. (1966), Yerker, vol. A, Yerevan, GA ed.

Bible (2018), Nor Ararat translation, Yerevan, JSC.

Tumanyan H. (1995), The Complete Collection of works, Vol. 7, Yerevan.

Hambardzumyan H. (2018), Daredevils of Sassoun. Covering, motif, book tradition, Yerevan, YSU ed.

Davit of Sassoun (1961), Armenian folk epic, Yerevan, Haypethrat.

##submission.downloads##

Հրապարակված

2024-12-29