ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ՝ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻ ԿՐՈՂԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԷՊՈՍԻ «ՄԵԾ ՄՀԵՐ» ՃՅՈՒՂՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v2i65.105Հիմնաբառեր-:
հայկական էպոս, քրիստոնեական արժեհամակարգ, հայի քրիստոնեական ինքնություն, հավատացյալ ժողովուրդ, հայ դյուցազունների պետականամետ մտածողություն, ինքնութենական հարցերի մանրակրկիտ քննություն դպրոցումՎերացական
Հայկական էպոսը ժողովրդի ընդհանրական մտածողության ու արժեքային համակարգի համահավաք ամբողջությունն է, որը, անցնելով տարածության ու ժամանակի մեջ, զտվել է այն ամենից, ինչը խորթ է եղել ժողովրդի հոգուն ու մտածողությանը՝ պահպանելով միայն այն, ինչը ճշմարիտ, արժեքավոր ու հարազատ է եղել նրան, ինչը հավիտենական արժեք է այլևս։ Հայ ժողովրդի համար կարևոր բարոյական այդ սկզբունքների հիմքում քրիստոնեական արժեքներն են, որոնք, դարերի ընթացքում բյուրեղանալով, մեզ են հասել որպես կայուն ու կուռ մի համակարգ։ Քրիստոնեական արժեհամակարգի այդ տարրերը դրսևորվել են հայկական ամբողջ դյուցազնավեպի բովանդակային կտավում, այդ թվում՝ «Մեծ Մհեր» ճյուղում՝ բացահայտելով, որ հայ ժողովուրդը, լինելով քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ընդունած ժողովուրդ, նախևառաջ կրողն է եղել քրիստոնեական հավատքի և արժեհամակարգի։
Հղումներ
Abeghyan M. (1966), Yerker, vol. A, Yerevan, GA ed.
Bible (2018), Nor Ararat translation, Yerevan, JSC.
Tumanyan H. (1995), The Complete Collection of works, Vol. 7, Yerevan.
Hambardzumyan H. (2018), Daredevils of Sassoun. Covering, motif, book tradition, Yerevan, YSU ed.
Davit of Sassoun (1961), Armenian folk epic, Yerevan, Haypethrat.
##submission.downloads##
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2024 Հեղինակ և ամսագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.