ՍԱՍՈՒՆԻ 1904 Թ. ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ԴՐՕՇԱԿ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ԷՋԵՐՈՒՄ

##article.authors##

  • ԿԱՐԻՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ ՀՊՄՀ

DOI-:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v1i64.96

Հիմնաբառեր-:

Սասուն, «Դրօշակ», հայդուկներ, թուրքական զորքեր, պաշարում, կոտորած, ինքնապաշտպանություն, բարենորոգումներ

Վերացական

 

Արևմտահայ ազգային-ազատագրական պայքարում ուրույն տեղ է զբաղեցնում Սասունի 1904թ. ինքնապաշպանությունը: Սա ազատագրական պայքարի այն եզակի դրվագներից է, երբ պայքարը միավորել էր ինչպես բոլոր կռվող հայդուկներին, այնպես էլ ազգային կուսակցություններին՝ Հնչակյան, Դաշնակցություն, չնայած իրենց ունեցած շոշափելի տարաձայնություններին: Հոդվածում պայքարը ներկայացված է ըստ «Դրօշակ» պարբերականի, որն այդ տարիների իրադարձությունները արտացոլում էր մեծագույն ճշգրտությամբ, քանզի նրա տեղեկությունները համալրվում էին այդ պայքարի անմիջական մասնակիցների և ղեկավար գործիչների նամակներով, որոնք գրվում էին իրադարձությունների թոհուբոհում՝ թարմ տպավորությունների ներքո: Այս հանգամանքը հսկայական նշանակություն ունի, քանի որ ազատագրական գործիչների հուշագրությունները գրվել են իրադարձություններից տարիներ անց և շատ մանրամասնություններ բաց են թողնվել: «Դրօշակ»-ը գալիս է լրացնելու այդ բացը:

Հոդվածում քննարկվում է թուրքական կառավարության կողմից լավ նախապատրաստված Սասունի պաշարումը, որը երկար տարիներ ներկայացվել է որպես ապստամբություն, այլ ոչ թե ինքնապաշտպանություն: Թուրքական կառավարությունից բացի՝ այդ տեսակետն են առաջ տարել նաև ցարական իշխանությունները:

Սակայն այն, որ Սասունում 1894 և 1904 թվականներին ապստամբություններ են տեղի ունեցել, պատմական իրադարձությունների կեղծիք է, և այդ կեղծիքի ծննդավայրը Ելտզն էր` օսմանյան արքունիքը: Կեղծիքի նպատակն էր Սասունի եղերական իրադարձությունների պատասխանատվությունը գցել հայերի վրա (Պողոսյան Ս., 1989):

Հղումներ

“Droshak” (1903) , N 7, (1904) N 3, N 4, N 5, N 6.

“Hayreniq” (1936) , N 1, Ter Yohannisyan Daniel (Telemak), wrote Sepuh.

Andraniki yowshery' /Andraniks memoir/, (1935), Peyrut, “Azdak” ed.

Yericyanc M. (1936), Zo'r. Smbati yowsher /Memoirs of general Sepuh/, vol A, 1900-1914, Paris, p.h. Tirapian.

Malkhas (1956), Aprowmner /Lives/, vol A, Beirut, “Hamazgain Vahe Setian” ed.

Poghosyan S. (1989), Goyatevman payqari qar'owghinerowm /In the four paths of the struggle for survival/, Yerevan, «Hayastan» ed.

Poghosyan H. (1988), Sasowni patmowt'yown /History of Sassoon/, Yerevan, «Hayastan» ed.

Sassouni K. (1956), Patmowt'iwn Taroni ashxarhi /History of the Tarono world/, Beirut.

Varandian M. (1992), Dashnakcowt'ean patmowt'iwn /History of the Dashnakcutyun/, Yerevan, YSU ed.

Ruben (1974), Hay yeghap'oxakani my' yishatakner /Memoirs of an Armenian Revolutionary/, vol. 3, (C), Beirut, “Hamazgain Vahe Setian” ed

Galoyan G. (1969), Rabocheye dvizheniye i natsional'nyy vopros v Zakavkaz'ye 1900-1922 /The labor movement and the national question in Transcaucasia 1900-1914/, Yerevan, «Hayastan» ed.

##submission.downloads##

Հրապարակված

2024-06-13