ՀԱՅԵՐԵՆԻ ԴԵՐԲԱՅԱԿԱՆ ՁԵՎԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ Ա. Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԲԱՅԻ ՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ (ըստ «Բայը ժամանակակից հայերենում» աշխատության)

##article.authors##

  • ԱՆԻ ԱՎԱԳՅԱՆ ՀՊՄՀ

DOI-:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v1i64.86

Հիմնաբառեր-:

ժամանակակից հայոց լեզու, Ա. Աբրահամյանի լեզվաբանական ժառանգությունը, դերբայական ձևեր, ընթացակցական դերբայ, բայի տեսություն, վիճակի կարգ

Վերացական

Հոդվածում անդրադառնում ենք ժամանակակից հայերենի դերբայական ձևերի սեղմ վերլուծությանը՝ ըստ Ա. Ա. Աբրահամյանի ընդհանուր տեսության։ Առաջին հերթին ներկայացվում է այն, որ Աբրահամյանը հայերենում դերբայական ձևերի քննության մեջ նկատվող վիճակի քերականական կարգը տարբերում է ռուսերենի նույն անվանումով կարգից (категория состояния):

Այնուհետև ներկայացված է անվանի լեզվաբանի կատարած խմբավորումը՝ ըստ տվյալ դերբայի վիճակային դրսևորման՝ 1) տարտամ, անորոշ, թույլ դրսևորում ունեցող, 2) ցայտուն, բայց ոչ ժամանակային վիճակ արտահայտող, 3) ժամանակային ընդհանուր վիճակ արտահայտող: Համապատասխանաբար ներկայացված են նաև հիշյալ երևույթը ուսումնասիրած մյուս լեզվաբանների՝ Մ. Աբեղյանի, Հ. Աճառյանի, Է. Աղայանի, Գ. Ջահուկյանի և Գ. Սևակի տեսական մոտեցումները:

Աբրահամյանն առանձնացնում է նոր տիպի դերբայ՝ ընթացակցական անվանումով, որն իր ձևով և գործառությամբ, ըստ այդ առանձնացման, տարբերվում է  մյուս դերբայներից, և ըստ այդմ էլ՝ այն բնորոշում ըստ իր գործառույթների։

Տեսական վերլուծությունները և առանձնացումները հիմնավորվում են բերվող բնագրային օրինակներով՝ առնված ոչ միայն ժամանակակից գրական հայերենից, այլև բարբառներից:

Նշենք նաև, որ ժամանակակից հայերենի դերբայների համակարգում կատարված նման դասակարգումը մեծ մասամբ ընդունված է արդի գրական հայերենին վերաբերող ուսումնասիրու­թյուններում։

Հղումներ

Abrahamyan A. (1953), Hayereni derbaynery' ev nranc d'&abanakan nshanakowt'yowny' /Participial forms of the Armenian language and their morphological meaning/, Yerevan, publish. Academy of Sciences.

Abrahamyan A. (1962), Bayy' jhamanakakic hayerenowm /Verb in the modern Armenian language/, Yerevan, publish. Academy of Sciences.

Aghayan E. (1967), Declension and conjugation in the modern Armenian language, Yerevan, publish. Academy of Sciences.

Jahukyan G. (2000), Hayoc lezvi tesowt'yan ev patmowt'yan himnaharcer /Questions of the theory and history of the Armenian language/, Antilias, Vahe Setian Hamazgayin Tparan.

##submission.downloads##

Հրապարակված

2024-06-13