ՎԼԱԴԻՄԻՐ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ «ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ (ԿՅԱՆՔԸ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ)» ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

##article.authors##

  • ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀՊՄՀ

DOI-:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v3i62.61

Հիմնաբառեր-:

արևմտահայ պոեզիա, գրականագիտական, ազգային-քաղաքական հայացքներ, Լենինականի /Գյումրիի/ մանկավարժական, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ

Վերացական

Վ. Կիրակոսյանի գիտական հետաքրքրությունների շրջանակն ավելի շատ ընդգրկում է 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ գրականությունը: Երբ 1967–ին Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում պաշտպանեց թեկնածուական ատենախոսություն Հայոց մեծ եղեռնի զոհ, արևմտահայ բանաստեղծ Ռուբեն Սևակի կյանքի ու գործի վերաբերյալ, ընդամենը 8 տարի էր անցել, ինչ ավարտել էր Լենինականի /Գյումրիի/ մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության բաժինը: Վ.Կիրակոսյանն իր առջև խնդիր էր դրել բացահայտել ու մեկնաբանել երկու դարերի սահմանագծի արևմտահայ քնարերգության գեղարվեստական համատեքստում Ռուբեն Սևակի գրական ժառանգության արժևորումը՝ նկատելով, որ Ռուբեն Սևակի քնարաշունչ երկերը դարասկզբի արևմտահայ գրականության հակասական և միևնույն ժամանակ ամենահետաքրքիր ու տարողունակ երևույթներից են: Փորձելով չխախտել Սևակի ստեղծագործությունների գաղափարագեղարվեստական միասնությունը՝ Կիրակոսյանը տալիս է ժամանակի բազմաբարդ ու հակասական դրսևորումների հոլովույթում մարդու, անհատի, հասարակական միջավայրի ընդհանուր դրսևորումների բնութագրումներ, օգնում ավելի պարզ ու տեսանելի ընկալել բարդ թվացող խնդիրները:

##submission.downloads##

Հրապարակված

2023-11-14