ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻՆ ՖՐԱՆՍԻԱՑԻ ԵՎ ՖՐԱՆՍԱԳԻՐ ՕՏԱՐԱԶԳԻ ՀԱՅԱԳԵՏՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ
DOI-:
https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v3i62.60Հիմնաբառեր-:
Ներսես Շնորհալի, Ա.-Ժ. Սեն-Մարտեն, Ղ.Ալիշան, Էդ.Դյուլորիե, Վ. Լանգլուա, Ֆ.Ֆեյդի, խաչակիրներ, շարական, նորարար, սուրբՎերացական
Հայ միջնադարյան գրականությունն ուսումնասիրող ֆրանսիացի և ֆրանսագիր օտարազգի հայագետներն անհնար էր, որ հատուկ անդրադարձ չունենային Ներսես Շնորհալու գրական ժառանգությանը: Նախ՝ Շնորհալու համբավը դուրս էր եկել և՛ Կիկիկյան Հայաստանի, և՛ Մեծ Հայքի սահմաններից: Երկրորդ՝ նա նշանավոր աստվածաբան էր, քաղաքական գործիչ, հայ գրականության մեջ մեծ նորություններ բերած մատենագիր: Շնորհալու գրականության որոշ տեսակներ լիովին կապվում են վաղ Վերածննդի մտածողության հետ: Ինչպես XX դարի երկրորդ կեսի նշանավորագույն հայագետ Ֆրեդերիկ Ֆեյդին է գրում 1964-ին Փարիզում լույս տեսած «Սասունցի Դավիթ» վիպերգի համահավաք բնագրի ֆրանսերեն թարգմանության առաջաբանում, Շնորհալին շատ մեծ դեր է կատարել հայ ժողովրդի մեջ քրիստոնեական ոգին ամրապնդելու գործում: Ներսես Շնորհալին ծնված լինելով Ֆրանսուա Ասիզից երեք քառորդ դար առաջ՝ դարձավ առաջմղիչը այնպիսի բարեշրջման, որի նմանը հայտնի է գաղիականություն անունով: Շնորհալին ջանում էր քրիստոնեությունը մոտեցնել հավատացյալ ժողովրդին: Նրա նորարարության արդյունքը եղավ ժողովրդի լեզվով ստեղծված քնարերգությունը, որը խիստ հասկանալի էր իր ժամանակի լայն զանգվածներին: Ժողովրդական քնարերգությունը համարձակորեն մտավ հայ գրականություն:
Ներսես Շնորհալու ստեղծագործության վրա մեծ ուշադրություն է դարձրել ֆրանսիական հայագիտության հիմնադիր Ա.-Ժ. Սեն-Մարտենը, որն ըստ նրա մեծատաղանդ աշակերտ Մարի Ֆելիսիտե Բրոսսեի, ծրագրել էր թարգմանել Շնորհալու գործերը: Այդ ծրագիրը չի իրականացել Սեն-Մարտենի վաղաժամ մահվան պատճառով:
Շնորհալու «Վիպասանութիւն» պատմական չափածո գործին մանրամասն անդրադարձ ունի Էդուարդ Դյուլորիեն, որը «Հավաքումն խաչակիրների պատմիչների, հայկական վավերագրեր» հսկայածավալ գրքում զետեղել է 1145-ին գրված «Ողբ Եդեսիոյ» երկի ֆրանսերեն թարգմանությունը՝ համապատասխան մեկնություններով ու ծանոթագրություններով:
Բելգիացի ֆրանսագիր հայագետ Ֆելիքս Նևը 1886-ին Լուվենում լույս տեսած «Քրիստոնյա Հայաստանը և նրա գրականությունը» կոթողային աշխատության մեջ առանձին բաժին է հատկացրել Ներսես Շնորհալու ստեղծագործությանը՝ թարգմանելով նաև նրա շարականները: Ֆելիքս Նևի գրքում ամբողջական ձևով ներկայացված է Շնորհալու անձը և ստեղծագործությունը, մատնանշված է նրա ստեղծագործության նորարարական բնույթը:
Ֆրանսիացի հայագետները հիացմունքով են խոսել Ներսես Շնորհալու ստեղծագործության մասին՝ շեշտելով վերջինիս ազգային ու համամարդկային ուղղվածությունը:
Հղումներ
Ալիշան Ղ., Շնորհալի եւ պարագայ իւր, Վենետիկ, 1873։
«Ամենայն Հայոց կաթողիկոսներ», Երևան, 2001։
Դոլուխանյան Ա., Սեն-Մարտենը ֆրանսիական հայագիտության հիմնադիր, Երևան, 2014։
Դոլուխանյան Ա., Ֆրեդերիկ Ֆեյդին հայագետ, Երևան, 2008։
Կիրակոս Գանձակեցի, Պատմություն Հայոց, Աշխատասիրությամբ Կ.Ա.Մելիք-Օհանջանյանի, Երևան, 1961։
Մալխասյանց Ստ., Հայերեն բացատրական բառարան, հ.III, Երևան, 2010։
Մովսես Խորենացի, Պատմութիւն Հայոց, Քննական բնագիրը և ներածությունը Մ.Աբեղյանի և Ս.Հարությունյանի, Նմանահանություն, Երևան, 1991։
«Ներսես Շնորհալի» (Հոդվածների ժողովածու), Երևան, 1977։
Սրբոյն Ներսեսի Շնորհալւոյ Պատմութիւն վարուց, Վենետիկ, 1854։
բ) Ֆրանսերեն
Notice histotique sur M.A.J.Saint-Martin, membre de l’Institut (Académie des inscriptions) chevalier de la legion-d’honneur du Journal Asiatique, Par M. Brosset Jeune, son élève, Paris, 1833.
Recueil dos Historiens des Croisades, documents Arméniens, t. I, Paris, 1869.
Néve F., L’Arménie chrétienne et sa littérature, Louvain, 1886.
Langlois V., Voyage à Sis, capitale de l’ Arménie, au moyen age, Paris, 1855.
##submission.downloads##
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2023 Հեղինակ և ամսագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.