ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՆԳԼԵՐԵՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԵՆԻ UP, ABOVE-ՎԵՐ/ՎԵՐԵՎ, AGAINST-ԴԵՄ/ԸՆԴԴԵՄ ԲԱՂԱԴՐԻՉ ՈՒՆԵՑՈՂ ԲԱՅԱԿԱՆ ՀԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶՈՒԳԱԴՐԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

##article.authors##

  • ՍՈՆԱ ՍԻՄՈՆՅԱՆ ՀՊՄՀ

DOI-:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v3i62.57

Հիմնաբառեր-:

զուգադրական քննություն, բայական հարադրություն, դարձվածային բայ, համեմատություն, ընդհանրություն, տարբերություն, ոչ բայական բաղադրիչ, կապ, նախդիր, մակբայ

Վերացական

Անգլերենը և հայերենը հարուստ են անորոշ դերբայ+նախդիր/կապ կամ մակբայ կազմություններով։ Այս միավորները հայերենում կոչվում են հարադրավոր բայեր, իսկ անգլերենում՝ phrasal verb, որը թարգմանաբար նշանակում է «դարձվածային բայ»։  Այս բայական հարադրությունների կազմում որպես ոչ բայական բաղադրիչ գործածվում են հիմնականում տեղի և ուղղության իմաստ ունեցող նախդիրներ/կապեր կամ մակբայներ, ինչպես՝ take up բառացի «վեր վերցնել», իմաստը՝ «գերադասել», blow up բառացի «փչել վեր», իմաստը՝ «պայթել», վեր հանել «գաղտնիքը բացել, պարզել», դեմ ընկնել «խնդրել, թախանձել, աղաչել»։

Նշված միավորները հաճախ գործածվում են նմանատիպ համատեքստերում՝ արտահայտելով մերձ իմաստներ և նման են կառուցվածքով: Սակայն ընդհանուր իմաստներից զատ՝ զուգադրվող միավորներն ունեն նաև միայն իրենց բնորոշ իմաստ, որը բացակայում է լեզուներից մեկում։

Հայերենում, լեզվի համադրական տիպով պայմանավորված, անգլերենի up, above, against բաղադրիչ ունեցող բայական հարադրությունների իմաստները հաճախ արտահայտվում են վերջավորությունների միջոցով:

Այս հոդվածում քննել ենք հայերենի և անգլերենի up, above-վեր/վերև, against-դեմ/ընդդեմ բաղադրիչ ունեցող բայական հարադրությունները՝ իմաստային ընդհանրությունների և տարբերությունների վերհանման նպատակով։

Հղումներ

Աղայան Է. Բ., Արդի հայերենի բացատրական բառարան, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1976։

Բեդիրյան Պ. Ս., Հայերեն դարձվածքների ընդարձակ բացատրական բառարան, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, Երևան, 2011:

Մարգարյան Ալ. Ս., Հայերենի հարադիր բայերը, Երևան, 1966:

Մուրվալյան Ա.Ա., Հայոց լեզվի դարձվածաբանություն և բայակազմություն, Հայկական ՍՍՌ Գիտությունների ակադեմիայի հրատարակչություն, 1959։

Սուքիասյան Ա. Մ. և Գալստյան Ս. Ա., Հայոց լեզվի դարձվածաբանական բառարան, Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան, 1975։

Кунин А. В., Англо-русский фразеологический словарь, изд. “Русский язык”, 1984.

Oxford Dictionary of Idioms, Second Edition, Oxford University Press, New York, 2004.

Oxord Phrasal Verb Dictionary, Oxford University Press, 2002.

Spears R.A., Dictionary of American Idioms and Phrasal Verbs, The McGraw-Hill Companies, USA, 2005.

##submission.downloads##

Հրապարակված

2023-11-14