Ի՞ՆՉ ԵՆ ԹԱՔՑՆՈՒՄ ՁԵՌԱԳՐԵՐԸ. «ՍԻՈՆ» ԱՄՍԱԳՐՈՒՄ ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ՄԻ ՁԵՌԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ

##article.authors##

  • ԼԻԼԻԹ ՀՈՎՍԵՓՅԱՆ ՀՊՄՀ
  • ՏԱԹԵՎԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀՊՄՀ

DOI-:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v3i62.56

Հիմնաբառեր-:

ձեռագրի նկարագրություն, Արծկեի անապատ, բնագիր, ձեռագրական կորուստներ, հիշատակարան, Աստվածաշնչի նախակիլիկյան խմբագրություն, «Սիոն» ամսագիր, Գրիգոր Մաքսուդյան, Երգ երգոց, ընդօրինակություն

Վերացական

Գր. Մաքսուդյանը «Սիոն» ամսագրում 1968 թ. հրատարակում է միջնադարյան Արծկեի ձեռագրական ժառանգությունը լրացնող` 1311 թ. «Արծկէու անապատում» Հովհաննես գրչի ընդօրինակած մի ձեռագրի նկարագրություն` «Նորահայտ հայերէն ձեռագիր մատեան մը յԱմերիկա» խորագրով: Ձեռագիրը պարունակում է Սողոմոն Իմաստունի գրքերը` Առակները, Ժողովողը, Երգ երգոցը, Իմաստու­թյունը և Գրիգոր Նյուսացու «Մեկնութիւն Երգ երգոցի» աշխատությունը: Հոդվածում քննության է ենթարկվում այս նկարագրությունը` որպես Արծկեի գրչական միջավայրն ուսումնասիրելու կարևոր` ձեռագրին համարժեք աղբյուր:

Հովհաննեսը 1317 թ. նույն` Արծկեի անապատում ընդօրինակում է այս ձեռագիրը (նույնն են հիշատակարանները, բովանդակությունը), որը Մաշտոցյան Մատենադարանի Հմր 76 գրչագիրն է: Արծկեի անապատի այս երկու գրչագրերի  ձեռագրական և բնագրային համեմատական քննությամբ պարզվում է, որ երկու ձեռագրերի հիշատակարանները գրեթե նույնն են, սակայն տարբեր մասերում` թերի, ինչը թույլ է տալիս փոխլրացնել դրանք. արդյունքում պարզվում են նոր մանրամասներ թե՛ Հովհաննես գրչի, թե՛ ԺԴ. դարասկզբի Արծկեի գրչական միջավայրի վերաբերյալ. հայտնի են դառնում գրչի աշխարհիկ և ազգականների անունները, որոնց մասին Հմր 76 ձեռագրի հիշատակարանում որևէ հիշատակություն չկա:

 Հոդվածում կարևորվում է Սողոմոնի Առակները, Ժողովողը, Երգ երգոցը, Իմաստությունը առանձին ձեռագրով ընդօրինակված լինելու փաստը` որպես Աստվածաշնչի բնագրի ընդօրինակման յուրօրինակ երևույթ և հիմնավորվում է, որ այս բնագիրն ունի ուշադրության արժանի ընթերցումներ, որոնք բացակայում են Հովհ. Զոհրապյանի 1805 թ. տպագրած` հեղինակավոր համարվող Աստվածաշնչի ընթերցումների շարքում և կարող են իրենց նպաստը բերել Աստվածաշնչի քննական բնագրի կազմման ապագա աշխատանքներին:

Հղումներ

Ձեռագիր սկզբնաղբյուրներ

Մաշտոցյան Մատենադարանի ձեռ. Հմր 76։

Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց մատենադարանի ձեռ. Հմր 1925, Մաշտոցյան Մատենադարանի դրսի ժապավեն Հմր 8։

Տպագիր սկզբնաղբյուրներ

Ակինեան Ն., Սուրբ Գրքի հայերէն թարգմանութիւնը. - «Հանդէս ամսօրեայ», Հայագիտական ուսումնաթերթ, Թիւ 10-12, Հոկտեմբեր-դեկտեմբեր, ԽԹ.տարի, 1935։

Աստուածաշունչ մատեան Հին եւ Նոր Կտակարանաց. ըստ ճշգրիտ թարգմանութեան նախնեաց մերոց՝ ի հելլենականն հաւատարմագոյն բնագրէ ի հայկականս բարբառ։ Նորոգապէս ի լոյս ընծայեալ յընտրելագոյն գրչագիր գաղափարէ՝ համեմատութեամբ այլեւայլ օրինակաց՝ հանդերձ կարեւոր ծանօթու¬թեամբք բնաբանին։ Յաշխատասիրութենէ տեառն Հ. Յովհաննու Զօհրապեան վարդապետի, ի Վենետիկ, 1805. ՌՄԾԴ.։

Coulie Bernard, Armenian Manuscripts, Catalogues, Collections, Libraries, 2nd Revised Edition, Turnhout, Brepols, 2020:

Գօլանճեան Սուրէն, Յովհաննէս վարդապետ Հիւսեան, Բաբգէն աթոռակից կաթողիկոս Կիւլէսէրեան, Գէորգ Տէր-Վարդանեան, Եղեռնը եւ մեր ձեռագրերի կորուստներն ու փրկութիւնները, Հրատարակութեան պատրաստեց՝ Գէորգ Տէր-Վարդանեան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2015:

Դիւցազնական Ուրֆան եւ իր հայորդիները, Աշխատասիրեց՝ Արամ Սահակեան, Վերահրատարակութիւն, Անթիլիաս, 2014։

ԺԴ. դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, Կազմ.` Լ. Ս. Խաչիկյան, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1950:

Կարապետյան Ս., Հայաստանի պատմություն, Հատոր Գ., Արծկե, «Բյուրակն» հրատ., Երևան, 2018։

Հայերեն ձեռագրերի ԺԷ. դարի հիշատակարաններ (1641-1660 թթ.), Հատոր Գ., Կազմեց` Վազգեն Հակոբյան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1984։

Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, ԺԴ.դար, Մասն Ա (1301-1325 թթ.), Կազմողներ՝ Լ.Խաչիկյան, Ա.Մաթևոսյան, Ա.Ղազարոսյան, «Նաիրի» հրատ., Երևան, 2018։

«Հայկական Սովետական հանրագիտարան», Հատոր 2, Արգիշտի-Գեղերվան, Երևան, 1976։

Հովսեփյան Լ., Երգ երգոցը և Գրիգոր Նարեկացին, «Բանբեր Մատենադարանի». - Հմր 30, Երևան, 2020:

Մաթևոսյան Ա., Մեծոփավանքի գրչության կենտրոնը (ԺԲ.-ԺԵ.դդ.), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1997:

Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց Մաշտոցի անուան Մատենադարանի, Հատոր Ա., Կազմեցին՝ Օ.Եգանյան, Ա.Զեյթունյան, Փ.Անթաբյան, Խմբագրությամբ՝ Ա.Մնացականյանի, Օ.Եգանյանի, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1984։

Մայր ցուցակ ձեռագրաց Սրբոց Յակոբեանց, հ. վեցերորդ, Կազմեց Նորայր եպս. Պողարեան, Երուսաղէմ, 1972։

Մագսուդեան Գր., Նորահայտ հայերէն ձեռագիր մատեան մը յԱմերիկա. - «Սիոն», ԽԲ.տարի – նոր շրջան, Մայիս-յունիս, Թիւ 5-6, 1968։

Ոսկեան Հ., Երգ երգոցի առաջին եւ երկրորդ թարգմանութիւնները, Ուսումնասիրութիւն եւ բնագրեր, Մխիթարեան տպ., Վիեննա, 1925:

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002։

##submission.downloads##

Հրապարակված

2023-11-14