ԵՐԳ ԵՐԳՈՑԻ «ԳՒՏԱՑԻ ԶԻ…» ՍԿՍՎԱԾՔՈՎ ՀԱՏՎԱԾԸ ԵՎ ՎԱՐԴԱՆ ԱՐԵՎԵԼՑՈՒ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆԸ

##article.authors##

  • Լիլիթ Հովսեփյան ՀՊՄՀ

DOI-:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v2i61.47

Հիմնաբառեր-:

«Երգ երգոց», մեկնություն, ճառ, քննական բնագիր, Տոնապատճառ ժողովածու, գրչագիր, ձեռագիր, Աստվածաշունչ, Վարդան Արևելցի, ընդօրինակություն

Վերացական

Վարդան Արևելցու «Երգ երգոցի Մեկնության» մի քանի գրչագրեր ունեն «Երգ երգոցի» «Գիտացի զի մարմին...» սկսվածքով հատվածը՝ մեկնությամբ հանդերձ։ «Երգ երգոցի» այս հատակտորը ունի միայն հայերեն Աստվածաշնչի կանոնը։

Հայագիտության մեջ այս հատվածի մեկնությունը համարվել է Վարդան Արևելցու «Երգ երգոցի Մեկնության» հետ կապ չունեցող առանձին ճառ (Փ. Այնթափյան, Հ. Քյոսեյան), որը նախատեսված էր Տոնապատճառ ժողովածուի մեջ զետեղելու նպատակով (Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. Հմր 5862): Սակայն ձեռագրերի համեմատու­թյամբ պարզվում է, որ գիտական շրջանառության մեջ դրված Մաշտոցի անվ. Մատենադարանի Հմրք 5862, 1121 և 3695 ձեռագրերից բացի խնդրո առարկա հյուսվածքն առկա է նաև Հմրք 4834, 5259, 1161, 5747, 3342 և Վենետկի Մխիթարյան մատենադարանի Հմրք 1361, 1212 և 1368 ձեռագրերում:

Հոդվածը համեմատական քննության է ենթարկում Վարդան Արևելցու ոչ միայն Մեկնության առանձին գրչագրեր, այլ նաև «Գիտացի զի...» հատակտորի մասին եղած ակնարկները, նկարագրությունները: Համեմատության արդյունքում հաստատվում է, որ «Գիտացի զի...» հատվածի մեկնությունը Վարդան Արևելցու «Երգ երգոցի մեկնության» մաս է եղել ի սկզբանե, ավելի ուշ անջատվել է բուն Մեկնությունից և մուծվել Տոնապատճառ ժողովածուի մեջ՝ որպես ճառ։ Բնագրի այդ վիճակն է արտացոլում Վենե­տի­կի Մխիթարյան մատենադարանի 1278 թ. ընդօրինակված Հմր 1361 ձեռագիրը, որն ապացուցում է, որ «Երգ երգոցի» «Գիտացի զի...» սկսվածքով Վարդան Արևելցու հեղինակած մեկնությունը ոչ թե առանձին ճառ է, այլ «Երգ երգոցի Մեկնության» մաս և քննական բնագիրը կազմելու ժամանակ պետք է Մեկնության հետ դիտարկվի որպես մեկ միավոր։

Հղումներ

Ձեռ. Հմր 5259։

Ձեռ. Հմր 5452։

Ձեռ. Հմր 4834։

Ձեռ. Հմր 4139։

Ձեռ. Հմր 2603։

Ձեռ. Հմր 3213։

Ձեռ. Հմր 1156։

Ձեռ. Հմր 8215:

Ձեռ. Հմր 5788:

Ձեռ. Հմր 1200։

Անթապյան Փ., Վարդան Արևելցի. կյանքն ու գործունեությունը, գիրք Ա., ՀՍՍՀ ԳԱ հրատ., Ե., 1987:

«Բանբեր Մատենադարանի», հ. 10, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1971։

«Բանբեր Մատենադարանի», հ. 30, Ե., 2020։

«Կանթեղ», Գիտական հոդվածների ժողովածու, «Ասողիկ» հրատ., Ե., 2003։

Մաղաք-Թեոփիլեանց Մ., Վարք երեւելի արանց, հ. Բ., Վենետիկ, Ս. Ղազար, 1839:

Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց Մատենադարանին Մխիթարեանց, հ. Է, Յօրինեց Ճեմճեմեան Հ. Ս. վ., Վենետիկ, Ս. Ղազար, 1996:

Մայր ցուցակ ձեռագրաց Սրբոց Յակոբեանց, Հատոր վեցերորդ, Կազմեց՝ Նորայր եպս. Պողարեան, տպ. Սրբոց Յակոբեանց, Երուսաղէմ, 1972:

Մատենագիրք Հայոց, ԺԲ. հատոր, Ժ. դար, Գրիգոր Նարեկացի, «Նաիրի» հրատ., 2011։

Նոր բառագիրք հայկազեան լեզուի, հ. երկրորդ, Գաբրիէլ Աւետիքեան, Խաչատուր Սիւրմէլեան, Մկրտիչ Աւգերեան, ԵՊՀ հրատ., Ե., 1981։

Վարդան Արևելցի, Ճառք և ներբողեանք, Աշխատասիրությամբ Հակոբ Քյոսեյանի, «Ոսկան Երևանցի» հրատ., Ե., 2000:

Վարդանյան Ռ. Հ., Հայոց Տոնացույցը (4-18-րդ դար), ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Ե., 1999:

##submission.downloads##

Հրապարակված

2023-04-28