ԾԻՍԱԿԱՆ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ ՀԻՆՀԱՅԵՐԵՆՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ԱՐԴԻ ՀԱՅԵՐԵՆԻ ԲԱՌԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐ

##article.authors##

  • Սիրարփի Կարապետյան ՀՊՄՀ

DOI-:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v2i61.44

Հիմնաբառեր-:

գրաբար, ծիսական, հագուստ, եզրույթ, բառային կազմ, եկեղեցական, փոխառություն, հունարեն, պարսկերեն, լատիներեն

Վերացական

Ներկայացվող հոդվածի նպատակը հայ ծիսական եզրույթների, ի մասնավորի՝ եկեղեցական հանդերձանքը բնութագրող բառամիավորների   քննությունն է: Այդ նպատակի համար անհրաժեշտ ենք համարել  առանձնացնել եկեղեցական հագուստների անուն-եզրույթները, նշել արմատական բառերի ծագման աղբյուրները,  դիտարկված բառերի համար բերել  բնագրային օրինակներ՝  դրանց իմաստային յուրահատկությունները ցույց տալու նպատակով:

Սույն հետազոտության համար նյութ են ծառայել կրոնագիտական և այլ տերմինային համակարգերին նվիրված տարբեր ուսումնա­սիրու­թյուններ, հայտնի  բացատրական և մասնագիտական բառարաններ, մատենագրական տարբեր աղբյուրներ: Նպատակահարմար ենք գտել  ծիսական հանդերձանք  արտահայտող   յուրաքանչյուր բառ մեկնաբանել  իմաստային տեսակետից, ինչը հիմք է դարձել մի կողմից՝ եկեղեցական այդ եզրույթների առանձնացման,  մյուս կողմից   նրանց՝ իբրև այդպիսին, և՛ համաժամանակյա, և՛ տարժամանակյա հայեցակետերով  գնահատելու համար՝ դրանով իսկ արժևորելով գրաբարի կարևորագույն դերը արդի արևելահայերենի բառապաշարի հարստացման և տերմինային համա­կարգի ձևավորման ու համալրման  հարցում: Որևէ բնագավառի տերմինահամակարգ անջատ չէ ընդհանուր բառապաշարից, այլ դրա մի ենթահամակարգ է՝ իրեն հատուկ եզրույթների ամբողջությամբ: Իհարկե, հայերենի բառապաշարի եկեղեցական բառաշերտը հիմնականում ավանդապահ է, այդ շերտին պատկանող շատ բառեր և եզրույթներ նախագրային շրջանից են` գրավոր ավանդված  հինգերորդ դարից, այնուամենայնիվ, պատմական զարգացման ընթացքում այստեղ ևս տեղի են ունեցել զանազան բնույթի իմաստային փոփոխություններ:

Մեր կողմից ներկայացված ծիսական եզրույթները՝ հանդերձանքի  անունները, հայերենի տերմինաբանական համակարգի մաս են կազմում, հետևաբար ունեն կարևոր նշանակություն հայերենի տերմինաբանության համար,  և հիշյալ բնագավառի ուսումնասիրությունը նույնպես գիտական որոշակի արժեք է ներկայացնում:

Հղումներ

Աղայան Է., Արդի հայերենի բացատրական բառարան, գիրք 1, 2, Ե., 1976:

Աղայան Է., Բառաքննական և ստուգաբանական հետազոտություններ, Ե., 1974:

Աճառյան Հ., Հայերեն արմատական բառարան, Ե., 1926:

Առձեռն բառարան հայկազնեան լեզուի, Վենետիկ, 1865:

Աւետիքեան Գ., Սիւրմելեան Հ., Աւգերեան Մ., Նոր հայկազեան բառարան, հ. 1, Եր., 1979, հ. 2, Ե., 1981:

Բարսեղյան Հ., Հայերեն ուղղագրական-ուղղախոսական-տերմինաբանական բառարան, Ե., 1973:

Զօհրապեան Յ., Աստուածաշունչ Մատեան Հին եւ Նոր Կտակարանաց, Վենետիկ, 1805:

Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Ե., 1969:

Խաչատրյան Լ., Գրաբարի բացատրական բառարան. ձևաբանորեն տարարժեք բառեր, Ե., 2003։

Խաչատրյան Լ., Գրաբարի բացատրական բառարան, Ե., 2003:

Համաբարբառ գրաբար Աստվածաշնչի, Ե., 2012:

Հովհաննիսյան Լ., Գրաբարի բառարան. նոր հայկազյան բառարանում չվկայված բառեր, Ե., 2010:

Հովհաննիսյան Լ., Բառերի մեկնությունները հինգերորդ դարի հայ մատենագրության մեջ, Ե., 2016:

Ղազարյան Ռ., Գրաբարի բառարան, Ե., 2000:

Մալխասեանց Ս., Հայերէն բացատրական բառարան, Ե., 1944:

Չէպէյեան Ղ., Ծիսական գիտելիքներ, Անթիլիաս-Լիբանան, 1986:

Պապիկյան Ս., Հայ կրոնաեկեղեցական բառապաշարը և նրա պատմական զարգացումը, Սեղմագիր, Ե., 2017:

Ջահուկյան Գ., Հայերեն ստուգաբանական բառարան, Ե., 2010:

Ջահուկյան Գ., Հայոց լեզվի պատմություն. նախագրային ժամանակաշրջան, Ե., 1987:

Օրմանեան Մ., Ծիսական բառարան, Անթիլիաս-Լիբանան, 1979:

##submission.downloads##

Հրապարակված

2023-04-28