Վրաստանում Բեհբուդյանների տոհմի պատմությունից
DOI-:
https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v1i60.39Հիմնաբառեր-:
տոհմ, Բեհբուդյան, Վրաստան, դրամահատ, քալանթար, Պարսկաստան, տոհմագրություն, դավանանք, հայոց եկեղեցի, Սբ․ Ստեփանոս կուսանոց անապատՎերացական
Հոդվածը նվիրված է XVII դ․ Վրաստանում հայ ավատատիրական ավագանին ներկայացնող ընտանիքներից մեկի՝ Բեհբուդյան տոհմի պատմության առանցքային հարցերի լուսաբանմանը։ XVII դ․ Բեհբուդյանների տոհմը պատվավոր տեղերից մեկն է զբաղեցրել վրացական հասարակության վերնախավում։ Հայտնի է, որ տոհմի անդամները օժտված են եղել ինչպես զորավարական կարողություններով, այնպես էլ զբաղեցրել են վարչական բարձր պաշտոններ։ Վրաց արքունիքում Բեհբուդյանները զբաղեցրել են դրամահատարանի կառավարչի, քալանթարի՝ այսինքն քաղաքապետի, ինչպես նաև այլ բարձրաստիճան զինվորական պաշտոններ։ Թերևս, այս տոհմի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ գերդաստանի մի ճյուղն էլ գործունեութուն է ծավալել Պարսկաստանում։ Ավելին, Արևելյան Վրաստանում այս իշխանական տան առավել ուժեղացման փուլում նրա անդամները զուգահեռ ծառայությանն են անցել նաև պարսկական արքունիքում։
Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում Բեհբուդյանների մշակութային գործունեությունը Տփղիսում։ Ուսումանսիրվող ժամանակաշրջանում՝ լինելով հայոց եկեղեցու հետևորդ, նրանք ձեռնամուխ են լինում մի շարք հայկական եկեղեցիների կառուցմանը։ Տոհմի անդամների ջանքերով Տփղիսում հիմնադրվեց առաջին հայկական կուսանոցը, որը կառուցվեց Նոր Ջուղայի Սբ․ Կատարինեի հայոց կուսանոցի օրինակով։ Բեհբուդյանների կողմից եկեղեցիներին հովանավորելու գործը չէր սահմանափակվում միայն Վրաստանով, այլև ընդգրկում էր Հյուսիս Արևելյան Հայաստանի խոշոր հոգևոր կենտրոնը՝ Հաղբատի վանքը։
Հղումներ
Աբրահամ Կրետացի, Պատմություն, Երևան, 1973 , էջ 110։
Առաքել Դաւրիժեցի, Գիրք պատմութեանց, Աշխատասիրությամբ Լ. Ա. Խանլարյանի, Երևան, 1990, 592 էջ:
Աճառյան Հ․, Հայոց անձնանունների բառարան, հ․Ա, հ․ Բ, Երևան, 1942-1962, 3155 էջ։
Դիվան հայ վիմագրության, Պր․ 9, Երևան, 2012, էջ 611։
Զաքարիա Ագուլեցու, Որագրությունը, Երևան, 1938, 198 էջ։
<<Լումայ>> հանդես,1899, Գիրք Բ․ Յուլիս, էջ 279-281։
Կաթ․ դիվ․, թղթ․ 258, վավ․ 6 (վրացերեն)։
Հայերեն ձեռագրերի ԺԷ դարի հիշատակարաններ (1601-1620 թթ․), կազմեցին՝ Վ․ Հակոբյան, Ա․ Հովհաննիսյան, Երևան, 1974, 827 էջ։
Ղաֆադարյան Կ․, Հաղբատ․ ճարտարապետական կաոուցվածքները և վիմական արձանագրությունները, Ե․, 1963, էջ 292։
Մելիքսեթ-բեկ Լ․, Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ․ Գ, Ա-Գ մեկ կազմում, Երևան, 2013, 343 էջ:
Սարգիս արքեպիսկոպոս Ջալյանց, Ճանապարհորդությունն ի Մեծն Հայաստան, հատ Բ, Տփղիս, 2016, 694 էջ։
Սիմեոն Երևանցի , Ջամբր, Երևան, 2003, 607 էջ։
იოანე ბაგრატიონი, შემოკლებით აღწერა საქართველოსა შინა მცხოვრებთა თავადთა და აზნაურთა გვარებისა, თბილისი, 1997, 176 გვ.
<<ქარტულ-სპარსულ ისტორიის საბუტები>>,ექსტი დაადგინა, თარგმნა და შენიშვნები დაურთო ვ. ფუთურიძემ , თბილისი, 1955, 528 გვ.
Fazli Beg Khuzani Isfahani․ A Chronicle of the Reign of Shah ‘Abbas, edited by K. Ghereghlu, vol. II, Gibb Memorial Trust, 2015, pp. 21, 107․
##submission.downloads##
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2023 Հեղինակ և ամսագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.