Ղևոնդ Ալիշանի ամերիկյան քնարը

##article.authors##

  • Աելիտա Դոլուխանյան ՀՊՄՀ

DOI-:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v1i60.31

Հիմնաբառեր-:

Ղևոնդ Ալիշան, հոգևոր երգ, հայ միջնադար, թարգմանությունթարգմանություն, անգլերեն, գրաբար, ամերիկյան, Աստվածաշունչ, Հենրի Լոնգֆելլո, Շառլոտ Էլիոթ

Վերացական

Բազմաբնագավառ գիտական, գրական, բանասիրական ու մանկավարժական գործունեության մեջ առանձին մասն ունեն Ղևոնդ Ալիշանի կատարած թարգմանությունները:

Ալիշանն այս հոգևոր երգերը թարգմանել է գրաբարով ու հատընտիրի մեջ մտած սրբազան երգերը շատ համահունչ են հայ միջնադարյան՝ հատկապես գրաբարագիր պաշտոնական գրականության դասական դրսևորումներին:

Ամերիկյան բանաստեղծներից, որոնց երգերը թարգմանել է Ալիշանը, ամենանշանավորը Հենրի Լոնգֆելլոն է (1807-1882): Նա եղել է Հովհաննես Թումանյանի սիրելի բանաստեղծներից, որից վերջինս կատարել է մի շարք թարգմանություններ:

«Ամերիկյան քնար» ժողովածուում շատ քերթվածներ քաղված են Աստվածաշնչի Հին ու Նոր Կտակարաններից:

Քրիստոնեական կրոնի համար խիստ կարևոր է հոգին ու հոգու տեսողությունը: Հերմես Եռամեծից է գալիս այն իմաստությունը, թե ավելի լավ է աչքով կույր լինել, քան թե՝ հոգով: Այս միտքը V դարի պատմիչ Եղիշեն կրկնում է իր պատմության մեջ մի քանի անգամ:

##submission.downloads##

Հրապարակված

2023-03-27