ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ ՊԱՏՄԱԿԱՆ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ԸՍՏ ՏԵՍՈՒԹՅԱՆ)

##article.authors##

  • Նաիրա Երկանյան ՀՊՄՀ

DOI-:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v2i73.264

Հիմնաբառեր-:

ավագ դպրոց, պատմության ուսուցում, աղբյուրներ, առաջնային և երկրորդական աղբյուրներ, աղբյուրի ընթերցում և վերլուծություն, սկզբնաղբյուրային կիրառություն, մեթոդաբանական առանձնահատկություն, տեսական և գործնական մոտեցում

Վերացական

Ժամանակակից կրթական պահանջների համատեքստում պատմության ուսուցումը դիտարկվում է ոչ թե որպես փաստերի մեխանիկական փոխանցում, այլև սովորողների քննադատական մտածողության, վերլուծական հմտությունների և պատմական «ապրումակցման» զարգացման միջոց: Սույն հոդվածը նպատակաուղղված է ավագ դպրոցում պատմության դասավանդման գործընթացում պատմական սկզբնաղբյուրների կիրառման մեթոդաբանական առանձնահատկությունների տեսական և գործնական հիմնավորմանը:

Արդյունքում բացահայտվել է, որ պատմական սկզբնաղբյուրների հետ համակարգված և աստիճանակարգված աշխատանքը պատմության դասը փաստերի պարզ փոխանցումից տեղափոխում է դեպի պատմական գիտելիքի գիտակցված կառուցում, ինչը հնարավորություն է տալիս լրացնելու մեթոդաբանական բացը և ապահովելու անցումը դեպի կարողունակահեն ուսուցում: Հոդվածում նաև շեշտադրվում են ՀՀ-ում գործող հանրակրթության պետական չափորոշչի (ՀՊՉ) վերջնարդյունքների և առանցքային կարողունակությունների զարգացմանն ուղղված միտումները՝ հիմնավորելով, որ սկզբնաղբյուրների հետ հետազոտական աշխատանքը նպաստում է սովորողների ինքնաճանաչողական հմտությունների զարգացմանը, քաղաքացիական գիտակցությանը և մեդիագրագիտությանը:

Հոդվածում ներկայացված մեթոդաբանական մոդելը հենվում է պատմական մտածողության միջազգային հասկացությունների վրա՝ առաջարկելով աղբյուրների արտաքին և ներքին քննադատության հարցադրումների համակարգ: Այն թույլ է տալիս լրացնել հայկական կրթական համակարգում առկա մեթոդաբանական բացը և ապահովել անցումը դեպի կարողունակահեն ուսուցում:

Հղումներ

HH hanrakrt'owt'yan petakan chap'oroshich (HPCh) /State Standard of General Education of the Republic of Armenia (SSGE)/, Clauses 11, 14, 16, 17, 24, 27, 39, 41. Available at: https://www.arlis.am/hy/acts/149788 (Accessed: February 1, 2026).

Bloch, M. (2018), Patmowt'yan pashtpanakan kam patmabani arhesty' The Historian's /Craft (Apologie pour l'histoire ou Métier d'historien)/, Yerevan, Sargis Khachents, Printinfo, Antares Publishing, p. 72.

Dutt-Doner, K. M., Cook-Cottone, C., & Allen, S. (2007). Improving Classroom Instruction: Understanding the Developmental Nature of Analyzing Primary Sources. RMLE Online, Volume 30, No. 6, p. 7. Available at: [Link] (Accessed: February 1, 2026).

Library of Congress (2020). What is a primary source? Available at: https://ask.loc.gov/faq/303148 (Accessed: February 1, 2026).

OECD (2018). PISA 2018 Global Competence: Global Competence for an Inclusive World. OECD Publishing. Available at: https://www.oecd.org/en/about/programmes/pisa.html (Accessed: February 1, 2026).

Seixas, P., Morton, T., Colyer, J., & Fornazzari, S. (2013). The Big Six: Historical Thinking Concepts. Nelson Education, pp. 2-3. Available at: [Google Drive Link] (Accessed: February 1, 2026).

University of Minnesota Crookston Library. What are the differences? [Primary, Secondary, and Tertiary Sources]. Available at: https://crk.umn.edu/library/primary-secondary-and-tertiary-sources (Accessed: February 1, 2026).

Seton Hall University Libraries. Where are Primary Sources? Available at: https://library.shu.edu/primarysources (Accessed: February 1, 2026).

Wineburg, S. (2001). Historical Thinking and Other Unnatural Acts: Charting the Future of Teaching the Past. Temple University Press, pp. 29-40. Available at: [Google Drive Link] (Accessed: February 1, 2026).

##submission.downloads##

Հրապարակված

2026-08-23

Թողարկում

Բաժին

Articles