ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑ
DOI-:
https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v2i73.262Հիմնաբառեր-:
ներառում, ներառական կրթություն, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք (ԿԱՊԿ) ունեցող սովորող, ուսումնական նյութի հարմարեցում, կարդալու հմտություն, ընթերցողական կարողություն, «երեխան երեխային» սկզբունքՎերացական
Հոդվածում արծարծված հարցերը և դրանցից բխող առաջարկությունները նպատակ ունեն բարելավելու հանրակրթական դպրոցի տարրական դասարաններում մայրենիի դասագործընթացի արդյունավետությունը ներառական կրթության համատեքստում: Փաստն այն է, որ ունենք լավ ուսուցիչներ, ներառական կրթության կազմակերպման ձեռքբերումներ, սակայն բովանդակային լուրջ խնդիրներ։ Ակնհայտ է, որ ուսուցիչները (որքան էլ նրանք հմուտ են ու փորձառու) դժվարություններ են ունենում ԿԱՊԿ ունեցող սովորողների հետ աշխատելիս: Ճիշտ է, նրանք մեթոդական հնարներ ու միջոցներ փորձում են կիրառել. դյուրինացնում են, պարզեցնում, երբեմն պարզապես պակասեցնում դասագրքերում առկա առաջադրանքները, սակայն միշտ չէ, որ այդ աշխատանքները լինում են արդյունավետ: Պատճառները շատ են ու բազմազան: Խնդիրն առավել է ընդգծվում մտավոր զարգացման դժվարություններ ունեցող երեխաների ուսուցման ընթացքում:
Սույն հոդվածում ներկայացրել ենք թե՛ գրաճանաչության և թե՛ ընթերցանության ուսուցման ընթացքում հարմարեցված առաջադրանքներ, որոնք կնպաստեն ԿԱՊԿ ունեցող սովորողների ոչ միայն գիտելիքների ձեռքբերմանը, այլև ինքնուրույնության, ստեղծարարության զարգացմանը՝ որոշ դժվարություններ հաղթահարելու ճանապարհով:
Հղումներ
Gyulamiryan J. (2018), Mayrenii owsowcman met'odika /Methodology of teaching the mother tongue/, Yerevan, “Zangak” publishing house.
Mikayelyan A. (2016), Nerar'akan krt'owt'yan ardyownavetowt'yan bard'racowmy' mayrenii daseri mijocov /Increasing the effectiveness of inclusive education through mother tongue lessons/, Yerevan, “Pedagogical Thought”, No. 1–2, pp. 353–357, “Zangak” publishing house.
Mikayelyan A., Avagimyan A., Avagyan L., Yenokyan T. (2025), «Hetaqrqrashat mayreni», 1–in dasaran /"Interesting Mother Tongue", 1st grade/, Yerevan, "Edit Print" publishing house.
Nerar'akan krt'owt'yan r'azmavarowt'yown /Inclusive Education Strategy/ (2020), ed. by Harutunyan M., Poghosyan A., Avagyan A., Gevorgyan E., Yerevan, "Asoghik" publishing house.
Svajyan A., Mikayelyan A. et al. (2023), Mayreni 1, ashxatanqayin girq–tetr /Mother Tongue 1, workbook/, Yerevan, "Edit Print" publishing house.
Aksenova A. (2002), Metodika obucheniya russkomu yazyku v korrektsionnoy shkole /Methods of Teaching Russian in a Remedial School/, Moscow, Vlados.
Lalaeva R. (2001), Logopedicheskaya rabota v korrektsionnykh klassakh /Speech Therapy Work in Remedial Classes/, Moscow, Vlados.
##submission.downloads##
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Armine Miqayelyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.