ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ

##article.authors##

  • Աղվան Մխիթարյան ՀՊՄՀ

DOI-:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v2i73.261

Հիմնաբառեր-:

դեկորատիվ արվեստ, կիրառական արվեստ, ժողովրդական արվեստ, մշակույթ, ազգային ավանդույթներ, ծեսեր, հաղորդակցություն, ինքնագիտակցություն, նախադպրոցական տարիք

Վերացական

Հոդվածում քննարկվում են դպրոցում դեկորատիվ-կիրառական արվեստի ուսուցման առանձնահատկությունները, հոգեբանամանկավարժական պայմանները և այդ հիմքի վրա՝ ազգային ժողովրդական մշակույթի հետ հաղորդակցման գործընթացը։ Այն առաջին հերթին պայմանավորված է անձի ներդաշնակ զարգացմանն ուղղված արդիական խնդիրներով, մարդասիրական դերի աճով և երիտասարդ սերնդի հնարավորությունների իրացման օբյեկտիվորեն ծագած անհրաժեշտությամբ։

Քանի որ յուրաքանչյուր սերունդ անցյալի և ապագայի միջև մշակույթի կրող այն օղակն է, որն ապահովում է հաջորդականության և ժառանգման շղթան, երկրորդ կարևոր հանգամանքը պայմանավորված է նաև մշակութային գործունեության ոլորտում ծագած կրթության և դաստիարակության ժամանակակից խնդիրներով։

Երրորդ՝ այն պայմանավորված է ժամանակակից անձի հոգեբանական առանձնահատկություններով և նրանց զարգացման ու ձևավորման գործընթացում առկա խնդիրներով։

Հոդվածի նպատակն է վեր հանել ժամանակակից գեղարվեստական կրթության հիմնախնդիրը՝ որպես գործիք օգտագործելով դեկորատիվ-կիրառական արվեստը։ Հոդվածը կառուցված է համապատասխան գիտական ուսումնասիրությունների հիման վրա․ ուսումնասիրվել է նախկինում գոյություն ունեցող համակարգը, ինչպես նաև ներառվել են ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները, որտեղ հիմնականում կիրառվել է կերպարվեստային գործունեությունը։

Ժամանակակից կրթության մեջ ժողովրդական մշակույթը պետք է հասկանալ ոչ թե որպես վարքագծի և դատողությունների մեխանիկորեն վերարտադրվող, բացարձակ, անմարմին շերտ, այլ որպես դրանց անվերջ մեկնաբանությունների դինամիկ գործընթաց, որը վերստեղծվում է նոր դրսևորումներում և ըստ էության հարմարվում է կենսական նոր իրավիճակներին։

Այսպես, քանի որ հաղորդակցման մշակույթի զարգացումն ընթանում է անցյալից դեպի ներկա, հանրակրթական դպրոցում միշտ գոյություն ունեն կրթական չափորոշիչներ, որոնք ներկայացնում են արդիական վարքի բուն էությունը և իրենց հերթին դառնում են մշակույթի հետ հաղորդակցվելու գործառույթ։

Եվ քանի որ կյանքի ու իրողության պայմանները փոփոխվում են, ժողովրդական մշակույթն էլ իր տեղը զիջում է նորույթներին, որոնք նույնպես դառնում են առանձնահատուկ ավանդույթներ՝ շարունակելով մշակութային զարգացման ընթացքը։

Հղումներ

Bakushinsky A. (1925), Khudozhestvennoye obrazovaniye: Opyt issledovaniy na osnove prostranstvennykh iskusstv /Art Education: Research Experience Based on Spatial Arts/, Moscow, “Nevaya”.

Bromley Yu. (1973), Etno-etnografiya /Ethno-Ethnography/, Moscow, “Nauka”.

Gumilev L. (1998), Ot Rusi do Rossii /From Rus to Russia/, Moscow, “Svarog and K”.

Kagan M. (1972), Morphology of Art: Historical and Theoretical Study of the Internal Structure of the Artistic World, Parts I–III. Leningrad, “Iskusstvo”.

Etnopsikhologicheskiy slovar' /Ethnopsychological Dictionary/ (1999), ed. by Volkova G., Moscow, Institute of Practical and Social Psychology.

##submission.downloads##

Հրապարակված

2026-08-23

Թողարկում

Բաժին

Articles