ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱՅԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ «ԱՄՈՒՍԻՆՆԵՐ», «ՍԵՐ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ», «ԿՏԱԿ» ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v2i73.252Հիմնաբառեր-:
Գաբրիել Սունդուկյան, դրամատուրգիա, գաղափարական զարգացում, կնոջ ազատություն, սոցիալական քննադատություն, բարոյահոգեբանական վերլուծություն, հասարակական հարաբերություններ, բարոյական պատասխանատվություն, բարեգործություն, ներքին ազատագրություն։Վերացական
Հոդվածի նպատակն է բացահայտել Գաբրիել Սունդուկյանի դրամատուրգիայի գաղափարական զարգացման ընթացքը՝ «Ամուսիններ», «Սեր և ազատություն» և «Կտակ» պիեսների վերլուծության միջոցով։ Ցույց տալ, թե ինչպես է հեղինակի ստեղծագործական մտածողությունը ժամանակի ընթացքում զարգանում՝ սոցիալական քննադատությունից անցնելով դեպի առավել խորքային բարոյահոգեբանական դիտարկումներ։ Հետազոտությունը բացահայտում է, թե ինչպես են փոխակերպվում դրամատուրգի պատկերացումները կնոջ ազատության, ընտանիքի, սիրո, հասարակական պարտքի, անհատի բարոյական պատասխանատվության և ներքին ազատագրության վերաբերյալ։ Միաժամանակ աշխատանքը վերլուծական կերպով ներկայացնում է, թե ինչպես են նշված ստեղծագործություններում զարգանում հեղինակի հիմնական գաղափարական առանցքները՝ կնոջ ազատության խնդրի ներկայացման ձևերը, հասարակական և անձնական հարաբերությունների ընկալումը, բարոյական արժեքների և պատասխանատվության կարևորությունը։ Ուսումնասիրությունը նաև նպատակ ունի ընդգծել, որ այս երեք պիեսներում արտացոլվում է Սունդուկյանի դրամատուրգիական մտածողության աստիճանական զարգացումը՝ սոցիալական խնդիրների բարձրաձայնումից մինչև մարդու ներաշխարհի, բարոյական ընտրության և հոգևոր ազատության հարցերի առավել խոր վերլուծություն, ինչը բնորոշում է նրա ստեղծագործության գաղափարական հասունացումը։ Միաժամանակ կարևոր տեղ է հատկացվում բարեգործության գաղափարի քննությանը՝ որպես հասարակական պատասխանատվության դրսևորում և մարդու բարոյական կատարելագործման ուղի։
Հղումներ
Abov G. (1953), Gabriyel Sundukyan /Gabriel Sundukyan/, Yerevan, Haypet Publishing House.
Asmaryan L. (1980), Gabriyel Sundukyan kyank’y yev steghtsagortsut’yuny /Gabriel Sundukyan's life and work/, Yerevan, Armenian SSR Academy of Science Publicatin․
«Arevelyan mamul», (1881), Handes /Journal/, Zmyurrnia
«Arevelyan mamul» (1882), Handes /Journal/, Zmyurrnia.
«Aghbyur» (1889), Amsagir /Journal/, Tiflis, N 2․
«Ardzagank’» (1883), Shabatatert /weekly newspaper/, Tiflis, N 9.
Hay nor grakanut’yan patmut’yun (1964), /History of Modern Armenian Literature/, vol.3, Yerevan, Armenian SSR Academy of Science Publicatin:
Hay nor grakanut’yan patmut’yun (1964) /History of Modern Armenian Literature/, vol.4, Yerevan, Armenian SSR Academy of Science Publicatin:
Harutyunyan S. (1934), G. Sundukyani kyank’n u steghtsagortsut’yuny /The Life and Work of G. Sundukyan/, Yerevan, State Publishing House.
«MURCH» (1889), Amsagir /Journal/, Tiflis, N 1.
Sundukyan G. (1951), Yerkeri liakatar zhoghovatsu /Complete Collection of Poems/, vol. 1, Yerevan, Armenian SSR Academy of Sciences Armenian.
Sundukyan G. (1952), Yerkeri liakatar zhoghovatsu /Complete Collection of Poems/, vol. 3, Yerevan, Armenian SSR Academy of Sciences Armenian.
T’erzibashyan V. (1964), Hay dramaturgiayi patmut’yun /History of Armenian Drama/, vol. 2, Yerevan, Haypet Publishing House.
##submission.downloads##
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Nora Melkonyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.