«ԿՈՂՄԻՑ» կապով շարահյուսական կաղապարային կառույցներ լրատվամիջոցների լեզվում ( ՀՀ ԶԼՄ-ների 2021–2025 թթ. նյութերի հիման վրա)

##article.authors##

  • Նունե Խաչատրյան ԲՊՀ

DOI-:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v2i73.246

Հիմնաբառեր-:

«կողմից» կապ, շարահյուսական կաղապար, ենթակայական սեռական, բայանուն, անորոշ դերբայ, քերականական ավելորդաբանություն

Վերացական

Հոդվածում քննվում են «կողմից» կապով ձևավորված շարահյուսական կաղապարային կառույցները՝ ՀՀ լրատվամիջոցների 2021–2025 թթ. հրապարակումների հիման վրա։ Հետազոտության նպատակն է բացահայտել այդ կառույցների կառուցվածքային, իմաստային և գործառական առանձնահատկությունները, դրանց տարածմանը նպաստող գործոնները, ինչպես նաև պարզել, թե որքանով են դրանք համապատասխանում հայերենի շարահյուսական օրինաչափություններին։ Նշված խնդիրների լուծման համար կիրառվել են նկարագրական-վերլուծական, համեմատական-քերականական մեթոդները։

Առանձնացվել են երկու հիմնական կաղապար՝ «գոյականի կամ դերանվան սեռական հոլովաձև + կողմից + բայանուն» և «անձնական դերանվան սեռական հոլովաձև + կողմից + անորոշ դերբայ»։ Դրանք առավել հաճախ հանդիպում են քաղաքական, դիվանագիտական և պաշտոնական հաղորդակցությունն արտացոլող մեդիատեքստերում։ Քննվող կառույցների գործառական և կառուցվածքային համապատասխանությունը հիմք է տալիս դրանք դիտարկելու որպես ռուսերենի ազդեցությամբ տարածված շարահյուսական պատճենումներ։

        Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս կառույցներում բայանվան և անորոշ դերբայի հետ գործածված ենթակայական սեռականը մատնանշում է  այն անձը կամ կազմակերպությունը, որին վերագրվում է գործողությունը։ Նման գործածություններում «կողմից» կապը նոր շարահյուսական հարաբերություն չի ձևավորում և լրացուցիչ իմաստային բովանդակություն չի հաղորդում, այլ կրկնում է սեռական հոլովով արդեն արտահայտված սուբյեկտային հարաբերությունը:

          Հոդվածում առաջարկվում է դրանք փոխարինել հայերենի օրինաչափություններին համապատասխան քերականական միջոցներով՝ սեռական հոլովաձևի, դիմավոր բայի կամ ուղղակիորեն արտահայտված ենթակայի միջոցով։

Հղումներ

Abrahamyan S., Arakelyan V., Kosyan V. (1975), Hayoc lezow /Armenian Language/, Part 2, Yerevan, “Luys” Publishing House.

Aghayan E. (1987), Lezvabanowt'yan himownqner /Foundations of Linguistics/. Yerevan, Yerevan University Press.

Bystrova E., Okuneva A., & Shansky N. (1997), Uchebnyy frazeologicheskiy slovar' russkogo yazyka /A Learner’s Dictionary of Phraseology/, Moscow, “AST”.

Gyulbudaghyan S. (1988), Jhamanakakic hayereni sharahyowsowt'yown /Syntax of Modern Armenian/, Yerevan, YSU Publishing House.

Papoyan A., Badikyan Kh. (2003), Jhamanakakic hayoc lezvi sharahyowsowt'yown /Syntax of Modern Armenian/, Yerevan, YSU Publishing House.

Petrosyan H. (1987), Hayerenagitakan bar'aran /Dictionary of Armenian Studies/, Yerevan, “Hayastan” Publishing House.

##submission.downloads##

Հրապարակված

2026-08-23

Թողարկում

Բաժին

Articles