Լ.ԽԱՉԱՏՐՅԱՆ, ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ, ՆՈՐ ԵՎ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ (Մ.Թ.Ա. IV ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻՑ ՄԻՆՉԵՎ XXI Դ.), ՀՀ ԳԱԱ «ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՀՐԱՏ., ԵՐԵՎԱՆ, 2025, 335 ԷՋ։
DOI-:
https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v1i72.244Վերացական
Բուհերի հայագիտական դասընթացների համակարգում կարևորվում է «Լեզվաբանության հիմունքներ առարկան», որն էական նշանակություն ունի ոչ միայն հայագիտության, այլև լեզվաբանության հայ և համաշխարհային ավանդույթները յուրացնելու առումով։
Արդի ժամանակներում լեզվաբանական նոր ուղղությունների ի հայտ գալով՝ անհրաժեշտություն է առաջանում ի մի բերել և նորովի մեկնաբանել նաև լեզվաբանական ավանդույթները ու նոր և նորագույն լեզվաբանական ուղղությունները։
Այդ առումով նշանակալից է լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լ.Խաչատրյանի հեղինակությամբ հետմահու հրատարակված «Լեզվաբանական ավանդույթներ, նոր և նորագույն ուղղություններ (Մ.թ.ա. IV հազարմյակից մինչև XXIդ.)» աշխատություն-ձեռնարկը, որը գրված է արդի կրթական համակարգի չափորոշիչներին համապատասխան՝ հին և նոր լեզվաբանական ուղղությունների պատմության լեզվական առանձնահատկությունների հստակ տարբերակմամբ, ինչպես նաև տեսական նյութի համաժամանակյա և տարժամանակյա քննությամբ։
Սույն աշխատության առաջին մասում «Լեզվաբանական ավանույթներ (Մ.թ.ա. IV հազարմյակից մինչև XX դ.), հին եգիպտական, հունական, արաբական, ալեքսանդրյան դպրոցի, չինական, ասորական լեզվաբանական ավանդույթների կողքին հայ լեզվաբանության պատմության մեջ առաջին անգամ պրոֆ Լ. Խաչատրյանը զետեղել է հայ լեզվաբանական ավանդույթները՝ սկսած Դ.Թրակացու «Քերականական արվեստ» աշխատության հայ մեկնիչների, ինչպես նաև Մխիթարյան միաբանների քերականական և բառարանագրական աշխատանքների հակիրճ մեկնաբանությամբ։
Հղումներ
Aghayan E. (1958), Hay lezvabanowt'yan patmowt'yown /History of Armenian Linguistics/, vol. 1, Yerevan, Yerevan University Press.
Aghayan E. (1962), Hay lezvabanowt'yan patmowt'yown /History of Armenian Linguistics/, vol. 2, Yerevan, Yerevan University Press.
Baghramyan R. (1960), Dersimi barbar'ayin qartezy' /Dialect Map of Dersim/, Yerevan, NAS Press.
Davtyan K. (1966), Ler'nayin Gharabaghi barbar'ayin qartezy' /Dialect Map of Nagorno-Karabakh/, Yerevan, NAS Press.
Avetikyan G., Surmelyan Kh., Augeryan M. (1836-1837), Nor bar'girq haykazean lezowi /New Dictionary of the Haykazian Language/, Venice, Holy Ghazar Press.
Jahukyan G. (1960), Lezvabanowt'yan patmowt'yown /History of Linguistics/, vol. 1, Yerevan, YSU Press.
Jahukyan G. (1962), Lezvabanowt'yan patmowt'yown /History of Linguistics/, vol. 2, Yerevan, YSU Publishing House.
##submission.downloads##
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Susanna Amirjanyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.