Հայ-ռուսական համագործակցությունը Կովկասում անվտանգության համակարգի ձևավորման գործընթացում
DOI-:
https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v5i59.24Հիմնաբառեր-:
կարգավորում, ռազմավարական գործընկերություն, ինքնավար հանրապետություններ, Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, համաձայնագիր, Կովկասյան տարածաշրջանՎերացական
Հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ներկա վիճակն ու միտումները որոշող կարևորագույն գործոններից մեկը տարածաշրջանում խաղաղության և կայունության մթնոլորտ, տարածաշրջանային անվտանգության արդյունավետ համակարգ ստեղծելու երկու պետությունների օբյեկտիվ շահագրգռվածությունն է` ձևավորված բոլոր շահագրգիռ կողմերի շահերի համապարփակ դիտարկման և փոխշահավետ համագործակցության մեխանիզմի գործարկման հիման վրա։ Տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժերի այս հարցում հակասական մոտեցումներն էապես թուլացնում են ինչպես տարածաշրջանի ընդհանուր կայունությունը, այնպես էլ առանձին երկրների անվտանգությունը։ Այս առումով հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունն արտացոլում է ոչ միայն տարածաշրջանային գործընթացներից բխող սպառնալիքներին համարժեք պատասխան տալու ցանկությունը, այլև ընդհանրապես կարող է արդյունավետ միջպետական համագործակցության վառ օրինակ հանդիսանալ՝ որպես ապագա տարածաշրջանային անվտանգության համակարգի ստեղծման հիմք, որը կոչված է ամուր կայունություն հաստատելու Հարավային Կովկասում և նպաստելու նրա լիարժեք զարգացմանը:
Ամենաէական գործոնը, որը կորոշի հայ-ռուսական միջպետական համագործակցության արդյունավետությունը, այդ թվում տարածաշրջանային անվտանգության և համագործակցության ապահովման հիմնախնդիրների շուրջ հայ-ռուսական միասնական մոտեցումների ձևավորման շրջանակներում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության անկայունությունն է։ Ընդհանուր առմամբ տարածաշրջանում ռուսական դիրքերի պահպանման և ամրապնդման հեռանկարները մեծապես կախված կլինեն նրանից, թե որքանով է Ռուսաստանը պատրաստ հրաժարվել «ակնթարթային շահույթի» ռազմավարությունից իր տարածաշրջանային քաղաքականության մեջ և առաջնորդվել երկարաժամկետ շահերով։ Հենց այս շահերին է ծառայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ, վերջնական և համապարփակ կարգավորումը։
Հղումներ
Саркисян М. О безопасности на Кавказе / Формирование Атмосферы Мира, Стабильности и Доверия на Южном Кавказе. – Е., Центр по изучению конфликтов, июль, 2002. С.92.
Малышева Д.Б. Конфликты в развивающемся мире, России и Содружестве независимых государств. – М., 1997. С.53.
Джилавян А. Еще одна формула безопасности // Независимая газета. – 2000. 20 мая.
Ханбабян А. СНГ без победителей и побежденных // Независимая газета. – 2000. 22 июня. С. 1,5.
Казарян А. Россия выигрывает баталию за "общекавказскую безопасность" // Независимая газета. -2000. 14 июля.
##submission.downloads##
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2022 Հեղինակ և ամսագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.