ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ

##article.authors##

  • Հասմիկ Խաչատրյան Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալարան

DOI-:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v1i72.239

Հիմնաբառեր-:

ազգային կրթություն, բարոյական դաստիարակությ, բարոյական դաստիարակություն, հումանիստական կրթություն, բարոյակամային որակներ, արժեհամակարգի ձևավորում, ինքնագիտակցության բարձրացում

Վերացական

Իր մանկավարժական գործունեության ողջ ընթացքում Ալիշանը մշտապես աչքի է ընկել որպես հմուտ և բանիմաց ուսուցիչ, դաստիարակ, տեսուչ, նորարար։ Հայ գեղարվեստական գրականության և հայագիտության բնագավառում զբաղեցնելով կայուն ու առանձնահատուկ տեղ և դեր՝ իր մանկավարժական գործունեության ընթացքում նա ձգտել է իր սաներին տալ ազգային դաստիարակություն, նրանց միտքն ու հոգին պարուրել հայրենասիրական  ջերմ զգացումներով, քանի որ հայրենիքը Ալիշանի համար սիրելի  ու անփոխարինելի ուղենիշ էր։

Մատաղ սերնդի լուսավորության գործում չափազանց կարևորելով կրթության դերը՝ Ալիշանը գտնում էր, որ  կրթությունից պատվական բան չկա աշխարհում, այն վաղ հասակից մարդուն դարձնում է առաքինի՝ սովորեցնելով արդարությամբ հնազանդվել և արդարությամբ հրամայել։ Ալիշանի կարծիքով գիտությունը զարդարում է մարդու միտքը, իսկ գիտությունը զարդարվում է առաքինությամբ, առանց որի լուսավոր մտքերն անգամ խավար հոգի ունեն։ Ալիշանը կողմնակից էր նորարարությանը. շրջագայելով և դասավանդելով Եվրոպայում, հանդիպելով ժամանակի ականավոր գործիչներին  և ուսումնասիրելով կրթադաստիարակչական գործունեությունը, նրա կազմակերպումն ու առաջընթացը՝ այն տեղափոխում է հայկական կրթական համակարգ՝ երբեք չօտարացնելով հայեցի դաստիարակությունն ու կրթությունը։

Մեծ մանկավարժը կարևորում էր նաև ընտանեկան դաստիարակության դերը անձի ձևավորման գործում ՝ գտնելով, որ մարդկանց լավ ու վատ լինելը ծնողներից է գալիս, և եթե բարեպաշտ ծնողները  իրենց համար շնորհ և ուրախություն են համարում բարի զավակաների տեր լինելը, ապա առաջին հերթին նրանց հոգսը պետք է  լինի  զավակներին լավ կրթելը։

Ալիշանի գրական, բանասիրական, պատմական, աշխարհագրական գրեթե բոլոր աշխատությունները ուսումնակրթական և դաստարակչական մեծ նշանակություն ունեցող երկեր են, և դրանց մեծ մասն ուսումնական ձեռնարկի դեր են կատարել ուսուցիչների համար։

Հղումներ

Alishan G. (1981), Erker /Works/, Yerevan, "Sovietakan Grogh".

Galstyan A. (2020), «Ghevond Alishany' hanragitak» /Ghevond Alishan the Encyclopedic/ (Collection of articles dedicated to the 200th anniversary of Ghevond Alishan’s birth), “Ghevond Alishan as a Prototype in Artistic-Documentary Texts”, Yerevan, “Lusakn”, p. 30-45.

Isahakyan A. (1977), Erkeri jhoghovajhow /Collected Works/, vol. 5, Yerevan, "Sovietakan Grogh".

Nazikyan G. (1969), Arevmtahay mankavarjhakan mitqn ow dprocy' /Western Armenian Pedagogical Thought and School/, Yerevan, "Luys".

Nalbandyan M. (1953), Y'ntir erker /Selected Works/, edited by M. Mkryan, Yerevan, Publishing House of the Academy of Sciences of the USSR.

https://chap.am/hy

##submission.downloads##

Հրապարակված

2026-04-19