ՈՉ ՖՈՐՄԱԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v1i72.238Հիմնաբառեր-:
կրթություն, ոչ ֆորմալ կրթություն, ժամանակակից պայմաններ, կրթական համակարգ, կրթական միջավայրՎերացական
21-րդ դարը բնութագրվում է արագ սոցիալական, տեխնոլոգիական և մշակութային փոփոխություններով, որոնք էապես փոխում են գիտելիքի ստեղծման, փոխանցման և կիրառման ընդհանուր տրամաբանությունը, հիմնովին փոխում են ուսուցման ձևերը և պահանջում են նոր մոտեցումներ, որոնք կստեղծեն անհրաժեշտ պայմաններ մարդկանց համար` իրենց գիտելիքները, կարողությունները և հմտությունները մշտապես բարելավելու համար։ Ֆորմալ կրթական համակարգերը, հիմնականում կենտրոնացած են դպրոցական և բարձրագույն կրթության վրա, և չնայած իրենց հիմնարար դերին, հաճախ չեն կարողանում բավարարել այս արագ փոփոխվող պահանջները, ինչի արդյունքում լրացուցիչ, ավելի ճկուն ուսուցման մեխանիզմների անհրաժեշտություն է առաջանում, որոնք համատեղելի կլինեն շարունակական ուսուցման զարգացման հետ։
Ուստի ոչ ֆորմալ կրթությունը դառնում է անփոխարինելի գործիք` ծառայելով հենց այդ նպատակին` առաջարկելով բազմաբնույթ կրթական փորձառություններ, ապահովելով կյանքի ընթացքում ուսուցման նոր հնարավորություններ, նպաստելով անձի համապարփակ և ստեղծարար մտածողության զարգացմանը, խնդիրների լուծման հմտությունների բարելավմանը, ապահովելով անձի սոցիալական և քաղաքացիական ակտիվության խթանումը։ Այն ոչ միայն նպաստում է մարդկանց մասնագիտական աճին, այլև խթանում է ինքնակառավարումը, թիմային աշխատանքը և սոցիալական ներգրավվածությունը։
Հոդվածում վերլուծվում է ոչ ֆորմալ կրթության դերը ժամանակակից կրթական իրականության մեջ, ուսումնասիրության հիմքում ընկած է այն գաղափարը, համաձայն որի, ոչ ֆորմալ կրթությունը ոչ միայն լրացում է ֆորմալ կրթությանը, այլև ստեղծում է հարթակ անհատական և համայնքային զարգացման համար` ապահովելով կրթության շարունակականություն և մասնագիտական հմտությունների անընդհատ բարելավում։
Ամփոփելով հետազոտության արդյունքները կարող ենք նշել, որ ոչ ֆորմալ կրթությունը համարվում է կարևորագույն գործիք, որը համակցված մոտեցումներով և տեխնոլոգիական հնարավորությունների օգտագործմամբ հնարավորություն է ստեղծում հասարակության կայուն զարգացման, աշխատաշուկայի պահանջներին հարմարվելու և անհատի ամբողջական ներուժի իրացման համար:
Այսպիսով, 21-րդ դարում ոչ ֆորմալ կրթությունը դառնում է կենսական բաղադրիչ՝ ապահովելով ուսուցման դինամիկության պահպանությունը, սոցիալական ու մշակութային ինտեգրումը, ստեղծարար և գործնական հմտությունների զարգացումը, ինչպես նաև անհատի և համայնքի շարունակական առաջընթացը:
Հղումներ
Republic of Armenia Law "On Education", adopted on April 14, 1999. https://www.arlis.am/hy/acts/68299
Ardabatskaya I. (2016), Neformal'noye obrazovaniye v shkole: problemy i perspektivy /Non-formal education at school: problems and prospects/, Vestnik of Kostroma State University. Series: Pedagogy. Psychology. Sociokinetics. No. 1, p. 17–18. https://cyberleninka.ru/article/n/neformalnoe-obrazovanie-v-shkole-problemy-i-perspektivy/viewer
Gorshkova V. (2014), Vzaimodeystviye formal'nogo, neformal'nogo i informal'nogo obrazovaniya kak sovremennoye napravleniye razvitiya cheloveka /Interaction of formal, non-formal, and informal education as a modern direction of human development/ Scientific-methodical electronic journal "Koncept". Vol. 26, p. 176–180. https://e-koncept.ru/2014/64336.htm
Zagladina Kh. (2014), Neformal'noye obrazovaniye kak vazhneyshiy faktor sotsializatsii detey i podrostkov v sovremennoy Rossii /Non-formal education as a crucial factor in the socialization of children and adolescents in modern Russia/ Educational Policy. No. 2 (64), p. 101-114.
Zolotareva A. (2015), Dopolnitel'noye obrazovaniye detey v aspekte formal'nykh i neformal'nykh kharakteristik /Additional education of children in the aspect of formal and non-formal characteristics/ Yaroslavl Pedagogical Bulletin. No. 4, p. 46–53 https://cyberleninka.ru/article/n/dopolnitelnoe-obrazovanie-detey-v-aspekte-formalnyh-i-neformalnyh-harakteristik
Malgin V., Mitina M. (2014), Neformal'noye obrazovaniye detey i vzroslykh kak novaya sfera deyatel'nosti sovremennoy sportivnoy shkoly /Non-formal education of children and adults as a new sphere of activity for the modern sports school/, Young Scientist. No. 20, p. 599-601. https://moluch.ru/archive/79/14148
##submission.downloads##
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Zhenya Gevorgyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.