ՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՑԱԾՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԱՐՁԱՆԱԳՐԱԾ ԿՐՏՍԵՐ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂԻ

##article.authors##

  • Գոհար Երիցյան ՀՊՄՀ

DOI-:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v1i72.236

Հիմնաբառեր-:

տարբերակված ուսուցում, կրտսեր դպրոցական, մանկավարժական աջակցություն ուսումնական դժվարություններ, ուսումնառության արդյունքներ, անհատական մոտեցում

Վերացական

Սույն հոդվածում ներկայացված է տարբերակված ուսուցումը՝ որպես ուսումնառության ցածր արդյունքներ արձանագրած կրտսեր դպրոցականներին տրամադրվող մանկավարժական աջակցության ուղի: Ժամանակակից կրթական միջավայրը պահանջում է ոչ միայն ուսումնառության արդյունքների բարելավում, այլև յուրաքանչյուր աշակերտի անհատական զարգացման ապահովում: Արդիական մոտեցումը ներառում է ուսուցման մեթոդներ, որոնք հաշվի են առնում երեխաների կարողությունները, ուսումնական դժվարությունները և անհատական առանձնահատկությունները, ձևավորելով արդյունավետ ուսումնական միջավայր: Այս միջավայրում երեխաները կարող են զարգացնել ոչ միայն գիտելիքները և հմտությունները, այլև սոցիալ-հոգեբանական կարողություններ, ինքնավարություն և ներքին մոտիվացիա: Տարբերակված ուսուցումը կարևոր է ոչ միայն այն երեխաների համար, ովքեր արձանագրում են ցածր արդյունքներ, այլև բոլոր սովորողների լայն շրջանակի համար, քանի որ նպաստում է հավասար ուսուցման հնարավորությունների ապահովմանը, կրթության որակի բարձրացմանը և անհատականացված զարգացման մոդելի ներդրմանը ժամանակակից դպրոցում: Տարբերակված ուսուցումը ներառում է բազմազան ուսուցողական ռազմավարություններ, վարժություններ և գնահատման մեթոդներ, որոնք հարմարեցված են աշակերտների անհատական կարիքներին, կարողություններին և հետաքրքրություններին։ Այս մոտեցումը  թույլ է տալիս ստեղծել ավելի ճկուն և ներառական ուսուցողական միջավայր, որտեղ յուրաքանչյուր աշակերտ կարող է զարգանալ իր ներուժի համաձայն։ Բացի այդ, տարբերակված ուսուցումը նպաստում է աշակերտների ներգրավվածության ավելացմանը և նրանց ակտիվ մասնակցությանը ուսումնական գործընթացին, ինչը ապահովում է ուսուցողական նյութի ավելի խոր և կայուն յուրացում, ինչպես նաև  նպաստում  է աշակերտների ինքնուրույնության զարգացմանը, ձևավորում է դրական վերաբերմունք ուսուցման նկատմամբ և ամրապնդում ուսուցիչ-աշակերտ համագործակցությունը։

Հղումներ

Gyulamiryan J. (2010), Ensuring Continuity Between Preschool and Early Primary Education as a Key Condition for the Adaptation of 5. 5–6-Year - Old Children to School, “Pedagogical Thought”, 1-2, p.176. https://zangak.am/pedagogical-thought-2010-1-2

Akimova M., Gudkova L. (2023), Differentiated Approach in Teaching Foreign Languages // International Student Scientific Herald. No.6; URL: https://eduherald.ru/ru/article/view?id=21356 (accessed: 14.01.2026).

Gazman O. (1995), Pedagogical Support: Theory, Practice, Methodology. Moscow: Pedagogika, 192 p. https://studfile.net/preview/4518510/page:51/

Kasitsina N., Krupskaya N., Minutina Y. (2017), Pedagogical Support in School and the System of Individual Tutors: Educational-Methodical Guide. Moscow: Sentyabr, 208 p. https://flibusta.su/book/25876-pedagogicheskaya-podderzhka-v-shkole-i-sistema-rabotyi-individualnyih-/read/

Podlasiy I. (2000), Primary School Pedagogy. Moscow, 399 p. https://biblio.tdu-tar.md/images/files/Biblio/pno/pedagogika_obschaya/podlasyy.

_pedagogika_nachaljnoy_shkoly.pdf

Stepanov E., Luzina L. (2003), For Teachers on Modern Approaches and Concepts of Education. Moscow: TC Sfera, 160 p.

Tyumentseva T., Padyukov A., Pronina, E. (2018), Content of Corrective-Developmental Work to Eliminate Underachievement in Primary School Students // Science and Education: New Time. No.3(26), p. 1002. https://www.elibrary.ru/item.asp?id=35251519

Shabalina Z. (1990), Differentiated Approach in Teaching Primary School Students // Primary School., No.6.

Sherementova N. (2008), Pedagogical Support for Success in Teaching Primary School Students // Bulletin of Ural Federal University. No.4(49). https://pedagog-science.ru

Yakimanskaya I. (2023), Personality-Oriented Approach in Working with Underperforming Primary School Students // Pedagogy. No.7, p.90. https://infourok.ru/lichnostno-orientirovannyj-podhod-v-organizacii-raboty-so-slabouspevayushimi-uchashimisya-7749632.html

Brennan A. (2019), Differentiation through Choice as an Approach to Enhance Inclusive Practice // REACH •Journal of Special Needs Education in Ireland. No.32(1), p.97. http://doras.dcu.ie/21956/

Subban P. (2006), Differentiated Instruction: A Research Basis. International Education Journal. 7(7), 935–947. http://iej.com.au

##submission.downloads##

Հրապարակված

2026-04-19