ՊԱԼԱՏԱԿԱՆ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ԽԱՂԵՐՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v1i72.226Հիմնաբառեր-:
Սայաթ-Նովա, պալատական խարդավանքներ, Հերակլ II, Քարթլի-Կախեթի թագավորություն, 18-րդ դար, աշուղական պոեզիա, այլաբանություն, սոցիալ-քաղաքական ենթատեքստ, տեքստի վերլուծություն, վրացական արքունիքՎերացական
Սույն հոդվածը քննում է 18-րդ դարի վրացական (Քարթլի-Կախեթի) արքունիքում տիրող պալատական բարդ հարաբերությունների, խարդավանքների և քաղաքական լարվածության արտացոլումը միջնադարյան բանաստեղծ-աշուղ Սայաթ-Նովայի ստեղծագործություններում։ Պատմահամեմատական, տեքստաբանական և հերմենևտիկ մեթոդների կիրառմամբ վերլուծվում են բանաստեղծի կողմից օգտագործված այլաբանությունները, սիմվոլները և պոետական հնարքները։ Հոդվածում ցույց է տրվում, որ թեև Սայաթ-Նովայի խաղերում բացակայում են ուղղակի քննադատություններն ու մերկացումները, նրա ստեղծագործությունների ենթատեքստը հարուստ է անուղղակի ակնարկներով՝ կապված անարդարության, ուրիշի աշխատանքի յուրացման, սոցիալական խտրականության և պալատական կյանքից հիասթափության հետ։ Մասնավորապես, վերլուծվում են «Արթար դատե, չէ՞ վուր թաքավուր իս դուն» և «Առանց քիզ ի՞նչ կ'օնիմ սօյբաթն ու սազըն» խաղերը՝ բացահայտելով բանաստեղծի անձնական դրաման և նրա բախումը պալատական բանսարկությունների հետ։ Հետազոտությունը եզրակացնում է, որ Սայաթ-Նովայի պոեզիայում արտահայտված «դարդը» ունի ոչ միայն սիրային, այլև ավելի լայն սոցիալ-քաղաքական ենթատեքստ, որը պայմանավորված է Հերակլ II-ի արքունիքում տիրող ընդհանուր մթնոլորտով և բանաստեղծի անձի շուրջ հյուսված ինտրիգներով։
Հղումներ
Aghbalyan N. (1966), Erkeri jhoghovac'ow /Collected Works/, Vol. 6: Sayat-Nova, Beirut, Hamazkayin Press.
Bakhchinyan H. (2010), Hay grakanowt'yan patmowt'yown /History of Armenian Literature/, Vol.Three (18th Century-1850s), Yerevan, RA NAS "Gitutyun" Publishing House.
Bakhchinyan H. (2016), Sayat'-Novan & hay grakan mijavayry' /Sayat-Nova and the Armenian Literary Environment/, Yerevan, RA NAS "Gitutyun" Publishing House.
Hasratyan M. (1963), Sayat'-Nova. Kyanqy' & gorc'owneowt'yowny' /Sayat-Nova: Life and Work/, Yerevan, Armenian SSR Academy of Sciences Publishing House.
Sevak P. (1963), Sayat'-Nova /Sayat-Nova/, Yerevan, Haypethrat.
##submission.downloads##
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Elichka Melikbekyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.