ԲԵՆԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ «ՓԱՐՈՍՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՎ ԱՆՀԱՅՏ» ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ԲԱՆԱՐՎԵՍՏԸ
DOI-:
https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v1i72.225Հիմնաբառեր-:
պոեզիա, քնարերգություն, սեր, հայրենիք, բնություն, վերլուծություն, Բենիկ ՍտեփանյանՎերացական
Ուսումնասիրության թեման ժամանակակից գրականության մեջ իր ինքնատիպ տեղը զբաղեցնող պոեզիան է՝ Բենիկ Ստեփանյանի «Փարոսները հայտնի և անհայտ» ժողովածուն՝ բանարվեստի համատեքստում: Բենիկ Ստեփանյանի ժողովածուի ընտրությունը պատահական չէ, քանի որ այն աչքի է ընկնում գրականագիտության համար հետաքրքրական համակարգերով, գեղարվեստական խորությամբ և արտահայտչականությամբ: Հեղինակին հաջողվել է անհատական ճկուն հնարքներով թողնել ինքնատիպ ստեղծագործություն, որի մեկնաբանմանն էլ միտված է այս ուսումնասիրությունը:
Ուսումնասիրության նպատակն է բացահայտել Բենիկ Ստեփանյանի ստեղծագործական աշխարհի առանձնահատկությունները, ժամանակի և միջավայրի արտացոլանքը հեղինակի բանաստեղծություններում և ազգային դիմագծի նորովի ձևակերպումները հեղինակային համատեքստում:
Ուսումնասիրության Խնդիրներն են՝
- Վերլուծել Բենիկ Ստեփանյանի ժողովածուի հիմնական թեմատիկ խմբերը,
- Բացահայտել լեզվաոճական առանձնահատկությունները և պատկերային համակարգը,
- Հետազոտել բանաստեղծական պատկերները և մետաֆորները,
- Պարզաբանել գրողի անհատական դիմագիծը և դերը ժամանակակից պոեզիայում,
- Ներկայացնել հեղինակի բանաստեղծությունները՝ որպես ազգային և հոգևոր ինքնության մաս:
Ուսումնասիրության արդիականությունը պայմանավորված է այն խոր հետաքրքրությամբ, որը դրսևորվում է հեղինակի պոեզիայի խիստ ինքնատիպությամբ:
Ուսումնասիրության գիտական նորույթը հեղինակ-ընթերցող կապի բացահայտումն է՝ բանաստեղծի ստեղծագործական աշխարհի առանձնահատկությունների պարզաբանման միջոցով: Ստեղծագործության օբյեկտը Բենիկ Ստեփանյանի բանաստեղծություններն են:
Հղումներ
Stepanyan B. (2016), P'arosnery' haytni & anhayt /Lighthouses Known and Unknown/, Yerevan, “Zangak” Publishing House, 112 pages.
Entsiklopediya simvolov /Encyclopedia of Symbols/ (2005), Moscow, Saint Petersburg, “Sova” Publishing House,https://studfile.net/preview/6178080/
##submission.downloads##
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Emma Simonyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.