Հրաչյա Հովհաննիսյանի պոեզիայի ժանրային համակարգը

##article.authors##

  • Տաթևիկ Պողոսյան ՀՊՄՀ

DOI-:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v5i59.22

Հիմնաբառեր-:

Բանաստեղծություն, պոեմ, բալլադ, սոնետ, նոնետ, չափածո նովել, կառուցվածք

Վերացական

Հրաչյա Հովհաննիսյանի պոեզիան, սկսած առաջին ՝ «Իմ կյանքի երգը» ժողովածուից մինչև «Երկիր դրախտավայր» ժողովածուն, գտնվել է քննադատության ուշադրության կենտրոնում, արժևորվել հայ և այլազգի տասնյակ գրականագետների, բանաստեղծների կողմից:

Անդրադարձները հիմնականում եղել են բանաստեղծությունների առանձին շարքերի, ժողովածուների կապակցությամբ, թռուցիկ կերպով նշվել է նաև, որ Հր. Հովհաննիսյանի պոեզիան աչքի է ընկնում ժանրային բազմազանությամբ, պատկերավորման ու կերպարակերտման առանձնա­հատ­կու­թյուններով:

Առանձին ուսումնասիրության առարկա չի դարձել նրա պոեզիայի ժանրային համակարգը, ինչը շատ կարևոր է մի կողմից բանաստեղծի գրական դիմանկարի ամբողջացման, մյուս կողմից՝ պոեզիայի ավանդական ժանրերը նոր մոտեցումներով, կառուցվածքային նոր ձևերով հարստացնելու փորձի բացահայտման համար:

Հղումներ

Հովհաննիսյան Հր; Ընտիր երկեր 2 հատորով, հ. 1, Եր; «Խորհրդային գրող»,1989, 608 էջ:

Հովհաննիսյան Հր; Ընտիր երկեր 2 հատորով, հ. 2, Եր; «Խորհրդային գրող»,1990, 436 էջ:

Մահարի Գ., Պոեզիան և քննադատությունը, «Գրական թերթ», 1964, N 37:

Մեժելայտիս Էդ., Իմ կրկնակի Արարատը, Եր., «Գասպրինտ» հրատ., 2013, 276 էջ:

##submission.downloads##

Հրապարակված

2022-12-16