Սրբուհի Լիսիցյանի դերը պարերգերի գրառման և ուսումնասիրման գործում

##article.authors##

  • Նարինե Արշակյան ԵՊՀ

DOI-:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v4i71.209

Հիմնաբառեր-:

Սրբուհի Լիսիցյան, ազգային մշակույթ, ժողովրդական պարերգ, ծես, բարբառ, կառուցվածք

Վերացական

         ԱՄՓՈՓՈՒՄ

Հոդվածը նվիրված է հայ էթնոպարագիտության հիմնադիր Սրբուհի Լիսիցյանի (1893-1979) աշխատություններում հայոց պարերգային բանահյուսության հետազոտությանը: Անուրանալի է այն փաստը, որ Սրբուհի Լիսիցյանի աշխատությունները  կարևոր աղբյուր են ինչպես հայ, այնպես էլ այլազգի ազգագրագետների, մշակութաբանների համար: Հոդվածում քննվում են   Ս.Լիսիցյանի դիտարկումները՝ կապված հայկական ժողովրդական պարերգերին, որոնք  ունեն խոր արմատներ և փոխկապակցված են հինավուրց ծիսական, պաշտամունքային և համայնքային ավանդույթների հետ։ Ըստ հեղինակի՝ պարերգը ժողովրդական թատերականացված պարային ներկայացումների կարևոր բաղադրիչներից մեկն է՝ խոսքային տեքստը, որ սերտորեն փոխկապակցված է հատկապես շարժողական տեքստի՝ պարի հետ, և այս սերտ կապը պայմանավորված է վաղեմի ծիսապաշտամունքային արմատներով: Այս հնագույն շերտը պահպանվում է հատկապես երգերի կրկներգերում, որոնք համեմատաբար կայուն են և դժվար են փոփոխվում: Ի տարբերություն դրա, երգային բնագրի տներն ու տողերը առավել հեշտ կարող են փոփոխվել՝ ստեղծելով նոր բովանդակություն և այդպիսով ազդելով նաև պարի վրա:  

Լիսիցյանն իր ուսումնասիրություններում անդրադարձել է պարերգերի ժանրային մի շարք առանձնահատկությունների, դրանց ձևի, կատարման կերպի,  թեմատիկ ու բովանդակային խորքի զանազան խնդիրներ է շոշափել: Լիսիցյանը հսկայական դերակատարում է ունեցել պարերգային բնագրերի գրառման և պահպանման հարցում, հանդես է եկել ոչ միայն որպես այդ երգերի գրառող, այլև տարբեր լեզուներից թարգմանել է դրանք: Լիսիցյանի պարերգային բնագրերի գրառումներն այսօր հայ պարերգային բանահյուսության ժառանգության մեջ հսկայական տեղ են գրավում, դրանք վերահրատարակվել են հայ երաժշտական բանագետների կողմից և հարուստ նյութ են հետագա ուսումնասիրությունների համար:

Հղումներ

Sargsyan M. (2004), HH GAA Arvesti institowti d'aynadarani Srbowhi Lisicyani fondy' «Par & erajhshtowt'yown» /The Srbuhi Lisitsyan Fund in the Audio Archive of the Institute of Arts of the NAS RA /Dance and Music/: Materials of the Conference Dedicated to the 110th Anniversary of Srbuhi Lisitsyan, Yerevan, pp. 5–9.

Tagakchyan Z. (2004), Parergery' GAA arvesti institowti d'aynadarani Srbowhi Lisicyani havaqac'owowm y'st Davit' Deroyani antip jhoghovac'owi «Par & erajhshtowt'yown» / Dance Songs in the Srbuhi Collection of the Audio Archive of the Institute of Arts of NAS RA Based on the Unpublished Compilation by Davit Deroyan /Dance and Music/: Materials of the Conference Dedicated to the 110th Anniversary of Srbuhi Lisitsyan, Yerevan, pp. 10–14.

Komitas Vardapet (2005), Owsowmnasirowt'yownner & yo'dowac'ner /Studies and Articles/, Book I, Yerevan, Sargis Khachents.

Lisitsyan S. (1958), Starinnyye plyaski i teatral'nyye predstavleniya armyanskogo naroda /Ancient Dances and Theatrical Performances of the Armenian People/, Vol. 1, Armenian SSR Publishing House, Yerevan.

Lisitsyan S. (1972), Starinnyye plyaski i teatral'nyye predstavleniya armyanskogo naroda /Ancient Dances and Theatrical Performances of the Armenian People/, Vol. 2, Armenian SSR Publishing House, Yerevan.

Lisitsyan S. (1983), Armyanskiye starinnyye plyaski /Armyanskie starinnye plyaski/ Armenian ancient dances, Comp. and ed. E.Kh.Petrosyan, Armenian SSR Publishing House, Yerevan.

##submission.downloads##

Հրապարակված

2026-01-16