Արշակ Չոպանյանի բանաստեղծական աշխարհը
DOI-:
https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v5i59.20Հիմնաբառեր-:
Արշակ Չոպանյան, պոեզիա, հավիտենություն, պահ, բույրի գեղագիտություն, թիթեռ, շուշան, աստղ, ասուպ, երազ-կյանք, ծով-կյանք, կին-ծով, կին-կյանք, կյանք-մահ, կին-մահՎերացական
Հոդվածում քննաբանվում է հայ մշակույթի մեծ երախտավոր, մշակութաբան, գրականագետ-քննադատ, հրատարակիչ, խմբագիր, ազգային-հասարակական գործիչ, բանաստեղծ, գրող, դրամատուրգ, թարգմանիչ, հայ մշակույթի միջազգայնացմանը նախանձախնդիր Ա. Չոպանյանի գրամշակութային ժառանգության կարևոր շերտերից մեկը՝ պոեզիան:
Չոպանյանի խոհապրումի նկարագիրը պայմանավորված է իր նուրբ ու խոր հոգեկառույցի առանձնահատկություններով, ազգային հոգեկերտվածքի և բանաստեղծական մտածողության ժառանգորդմամբ, համաշխարհային մշակութային դաշտի ներազդմամբ: Խորհրդապաշտական ուղղության գաղափարագեղագիտական կառույցը, մասնավորապես ֆրանսիական և ռուսական խորհրդապաշտությունը խոր կնիք են թողել Չոպանյանի գեղարվեստական մտածողության վրա, սակայն դրա ինքնօրինակ նկարագիրը ձևավորվել է ազգային խորհրդապաշտական պատկերամտածողության տիրական ներկայության շնորհիվ: Դա առավելապես նկատելի է հայ միջնադարյան բանաստեղծության, մասնավորապես Նարեկացու ժառանգության չոպանյանական ընկալումներում: Այդու՝ գեղարվեստական շատ լուծումներում, համանման զուգահեռ պատկերակերտումներում, երբ ուրվագծվում է այլ մշակութային ազդակ, Չոպանյան-բանաստեղծը նախապատվությունը տալիս է ազգային ընկալումներին:
Արշակ Չոպանյանի պոեզիայի հիմնարար թեմատիկ-գաղափարական դաշտն ընդգրկում է ազգային-հայրենասիրական թեման և կյանքի ու մահվան թեման: Առանձնահատուկ դեր ունեն լռության մոտիվը, պահի և հավիտենության, կյանքի հեքիաթի և ձանձրույթի, կյանքի և երազի փոխառնչության խորհուրդը, ճերմակի գեղագիտությունը, բույրի գեղագիտությունը: Չոպանյանի բանաստեղծական աշխարհի հենքակառույցը կազմակերտվում է մի շարք փոխկապակցված խորհրդապատկերների կիրարկմամբ: Թիթեռի, շուշանի, աստղի, ասուպի, ծովի խորհրդապատկերները՝ կյանք-ծով, ծով-կին, կին-կյանք և կին-մահ զուգահեռներով, ուշագրավ նշանային համակարգ են կազմում:
Չոպանյանի սեղմ ու ծավալուն, չափածո և արձակ քերթվածները, ճերմակ, կապույտ կամ մռայլ հնչյակները, գեղոնները, տաղերն ու ռոնդոները անձնական ու անանձնական թափանցումներով, ազգային ու համամարդկային ընդգրկումով հանդերձ ի վերջո ուղղված են գոյության առեղծվածի բացահայտմանը:
Չոպանյան բանաստեղծը տիեզերական խոհը և սիրապրումը պատկերավորող մի շարք քերթվածներով, մասնավորաբար «Ատե, բայց մի մոռնար զիս» կրկնատողով բանաստեղծությամբ անուրանալիորեն կարող է ներկայանալ համաշխարհային պոեզիայի դատին:
Հղումներ
Վ. Դավթյան, Երկեր երկու հատորով, Հ. 1, Երևան, «Սովետական գրող», 1985:
Վլ. Կիրակոսյան, Արևմտահայ բանաստեղծությունը 1890-1907թ.թ., Երևան, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1985, էջ 23:
Գ. Նարեկացի, Մատյան ողբերգության, տաղեր, Թարգմանությունը՝ Վ. Գևորգյանի, Երևան, «Զանգակ-97», 2007:
Ա. Չոպանյան, Երկեր, Երևան, «Սովետական գրող», 1988:
Р. Акутагава, Из "Слов пигмея", http://www1.lib.ru/INOFANT/RUNOSKE/4a-36.txt_with-big-pictures.html
Басе, Стихи, Москва, ,,Художественная литература,, , 1985:
##submission.downloads##
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2022 Հեղինակ և ամսագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.