Պատմության դասագրքերը, ձեռնարկներն ու նրանց տեսողականացման մեդիա միջոցները՝ որպես գիտական գիտելիքների ձևավորման աղբյուրներ
DOI-:
https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v3i70.198Հիմնաբառեր-:
կրթություն, դասագիրք, տեսողականացման մեդիա միջոցներ, տեխնոլոգիաների համակարգ, հնար, մեթոդ, պատմութան դասավանդման մեթոդիկաՎերացական
Ուսուցման և դասավանդման գործընթացների նկատմամբ տարբերակված մոտեցման մեծացման արդյունքում պատմական կրթության արդի ժամանակահատվածում պահանջ է դարձել բազմամակարդակ դասագրքերի ստեղծումը: Պատմության դասագրքերն ու ձեռնարկները, որոնք, ցավալիորեն, աստիճանաբար բարդանում են, իբրև ուսումնառության և դասավանդման կարևոր միջոց՝ սովորողներին, դասավանդողներին և գիտական հետազոտություններով զբաղվող անձանց ծառայում են կրթական բոլոր աստիճաններում: Որքան բովանդակալից և մեթոդապես հարուստ է դասագիրքը, այնքան ավելի արդյունավետ է սովորողների կողմից պատմական պատկերների և իրադարձությունների վերարտադրությունն ու պատկերավոր նկարագրությունը, առաջադրված պատմական խնդրահարույց իրավիճակում արագ կողմնորոշվելու և խելամիտ լուծումներ գտնելու կարողությունը, որի հիմքում ընկած է անցյալի պատմական իմացությունը։
Դասավանդողի կողմից պատմության դասավանդման գործընթացում դասագրքերի, ուսումնամեթոդական և գիտամեթոդական ձեռնարկների, քրեստոմատիաների, արխիվային նյութերի, քարտեզների և պատկերանյութերի ուսումնական բովանդակության առավել արդյունավետ լուսաբանմանն ու փոխանցմանը, իսկ սովորողների կողմից դրա յուրացմանը մեծապես նպաստում են ժամանակակից մեդիա տեխնոլոգիաները: Սակայն չպետք է անտեսել նաև դասավանդման սուբյեկտիվ գործոնը, որը ենթադրում է տեղեկատվական սցենարների սուբյեկտիվ մշակում և դրանց յուրովի ներկայացում:
Հղումներ
Manukyan A. (2009), Owsowcman mi qani met'odneri kirar'owmy' orpes dasa¬gorc'¬y'nt'aci ardyownavet kazmakerpman mijoc /The use of several teaching methods as a means of effective organization of the teaching process/, "ASPU Scientific Bulletin", Yerevan, No. 2.
Bernsen N. (1994.), Modality Theory in Support of Multimedia Interface Design. Proceedings of the AAAI Spring Symposium on Intelligent Multi-Media–Modal Systems. Stanford, March.
Bryant S., Hunton J. (2000), The Use of Technology in the Delivery of Instruction: Implications for Accounting Educators and Education Researchers. Issues in Accounting Education, 15 (1).
Clark R. (1983), Reconsidering Research on Learning from Media, Review of Educational Research, Vol. 53, No.4.
Masse M., Popovich M. (2006), He Said, She Said, A National Study of Gender Differences in the Teaching of Writing․
Reiser R., Gagne R. (1982), Characteristics of Media Selection Models. Review of Educational Research, 52 (4).
Rosenshine B. (2012), Principles of Instruction: Research Based Principles that all Teachers Should Know, American Educator.
Smith B., Blankenship E. (2000), Justifying Imagery: Multimedia Support for Learning Through Exploration. IBM Systems Journal, 39(3/4). URL:/http://pubs.media.mit.edu/pubs/papers/blankinship.pdf
Thorndike E. (1912) Education, New York, Macmillan.
Likhachev B. (2001), Pedagogika /Pedagogy/. Lecture Course. 4th ed., revised and enlarged. Moscow, Yurait-M.
Onishchuk V. (1981), Urok v sovremennoy shkole /Lesson in a modern school/, Moscow.
Ushinsky K. (1953), Izbrannyye pedagogicheskiye sochineniya /Selected pedagogical works/. in 2 volumes. Vol. 1. Education issues, Uchpedgiz.
##submission.downloads##
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Armine Eprikyan ; Samvel Poghosyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.