Միջտեքստայնությունը՝ որպես էպոսը վիպականացնելու միջոց (ըստ Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» ստեղծագործության)

##article.authors##

  • Հասմիկ Հակոբյան ԵՊՀ

DOI-:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v3i70.189

Հիմնաբառեր-:

Լևոն Խեչոյան, միջտեքստայնություն, Լեոն Բարնեթ, Ռենատե Լախման, հիշողություն և շարունակականություն, Միխայիլ Բախտին, էպոս և վեպ, ժանր, ազգային ավանդույթ, անձնական փորձառություն, բացարձակ անցյալ, անավարտ ներկա, փակ աշխարհ

Վերացական

Հոդվածում քննության են առնված Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» ստեղծագործության միջտեքստային շերտերն ու դրանց իմաստային, կառուցվածքային գործառույթները։ Գրական-գեղարվեստական հարուստ ու բազմաժանր ժառանգությունը ժամանակակից հեղինակներին մղել և մղում է բովանդակության արտահայտման ձևային նոր լուծումներ որոնելու և ստեղծելու։ Արդյունքում հարստանում է գեղարվեստական ստեղծագործության ժանրային ներկապնակը՝ ստանալով նոր որակներ ու արտահայտչամիջոցներ։ Ձևերից մեկն էլ միջտեքստայնությունն է՝ իր տարբեր տիպաբանական տարրերով՝ պարոդիա, ալյուզիա, վերապատմում, ռեմինիսցենցիա/վերհուշ, պաստիշ և այլն, որոնք կարող են ժանրային ներթափանցումներով գրական նոր իրողություններ ստեղծել, ինչպես Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» ստեղծագործության պարագայում։ Այն էպոսը անհատի ընկալման տեսանկյունից վերապատմելու փորձ է, որի արդյունքում էպոսը վեպին բնորոշ ժանրային հատկանիշներ է ստացել։ Քննելով Լևոն Խեչոյանի՝ ազգային էպոսը նորովի ներկայացնելու ձևերն ու միջոցները՝ փորձել ենք վեր հանել դրա արդյունքում ձևավորված գրական նոր իրողությունները, հասկանալ էպոսը վիպականացնելու նպատակահարմարու-թյունը, վերլուծել արդյունքը։

Հանգել ենք այն եզրակացության, որ հեղինակի ներհյուսած տեքստերն օգնում են բացահայտելու ազգային էպոսում առկա լրացուցիչ իմացաբանական և իմաստային շերտեր. մի տեքստն ավելի արտահայտիչ ու հասկանալի է դառնում մեկ այլ տեքստի լույսի ներքո։ Էպոսում առկա միջտեքստային շերտերը, ինչպես տեսաբան Ռ. Լախմանն է նշում, տեքստային հիշողություններ են, որոնք ակտիվացնում են էպոսում առկա որոշակի տեքստային ուղերձներ, մյուս կողմից, ըստ տեսաբան Լ. Բարնեթի, ապահովում են մշակութային շարունակականություն՝ ցույց տալով գոյության շղթայական ընթացքը։ Այս ամենով հանդերձ՝ Խեչոյանի տեքստը նաև ապացուցում է գրականության տեսաբան Միխայիլ Բախտինի կարծիքը էպոսի բացարձակ ավարտվածության, ինքնաբավ և փակ շրջան լինելու, ուստի և շարունակության կարիք չունենալու մասին։

Հղումներ

Armin A. (2007), Hnagowyn het'anosakan Astvac'ashownchy', «Sasna c'r'er» e'posy' /The Ancient Pagan Bible, the Epic "Sasna Tsrer"/, Los Angeles, 2007, International Academy of Natural and Social Sciences, "Diaspora" Public-Cultural Organization.

Galstyan M. (2004), Korekamshak-shaghgamamshak par'avi kerpary' «Sasna c'r'erowm» /The image of the old woman who cultivates millet and turnips in "Sasna Tsrer"/, The Armenian epic "Sasna Tsrer" and the world epic heritage (conference proceedings), Yerevan, pp. 113-117.

Grigoryan V. (2018), Inqnowt'yan c'ndiry' L&on Xechoyani «Mheri dr'an girqy'» vepowm /The Origin of Identity in Levon Khechoyan’s Novel “The Book of Mher’s Door/, Gavar State University. Collection of Scientific Articles, 2018 № 5, 415-430.

Yeghiazaryan V. (2012), Kiny' E'posowm /Woman in the Epic/, The Armenian Epic "Sasna Tsrer" and the World Epic Heritage (conference proceedings), Yerevan, "Science", pp. 194-206.

Khechoyan L. (2014), Mheri dr'an girqy' /The Book of Mher’s Door/, Yerevan, 2014, “Antares”.

Hambardzumyan H. (2018), Patowm, motiv, grqayin avandowyt' /Story, Motif, Book Tradition/, Yerevan, YSU Publishing House.

Ghazaryan T. (2015), Davatwane՞l e'r ardyoq vepin /Did He Betray the Novel/, Gretert, 03/04/2015. https://gretert.com/taguhi-ghazaryan-davachane%D5%9El-er-ardyo/

Gharibyan A. (2012), Par'avi kerpari zargacowmy' «Sasna c'r'er» e'posi chorrord twyowghowm /The Development of the Old Woman's Character in the Fourth Branch of the "Sasna Tsrer" Epic/, The Armenian "Sasna Tsrer" Epic and the World Epic Heritage, Yerevan, "Science", pp. 217-223.

Pachyan A. (2015), D'axoghman avandowyt'y'. L&on Xechoyani «Mheri dr'an girqy'» vepy' /The Tradition of Failure: Levon Khechoyan’s Novel “The Book of Mher’s Door/, Intagir Literary Journal, 16/06/2015. http://inknagir.org/?p=5223

Sarinyan S. (2014), Mheri ar'aspely' y'st L&on Xechoyani «Mheri dr'an girqy'» vepi /The Myth of Mher According to Levon Khechoyan’s Novel “The Book of Mher’s Door/, Vem, 2014 № 3, 73-92.

Seyranyan L. (2019), Animayi gaghap'arageghagitakan haracowycy' L&on Xechoyani «Mheri dr'an girqy'» vepowm /The Ideological and Aesthetic Paradigm of Anima in Levon Khechoyan’s Novel “The Book of Mher’s Door/, YSU, “Bulletin of Yerevan University. Philology”, 2019 № 2 (29), 20-36.

Piloyan V. (2014), Kanchvac'i p'ntrtowqy' /The Search for the Called/, Literary Newspaper, 2014, 19/09/2014.

Kalantaryan J. (2014), Azgayin inqnowt'yan p'ilisop'ayowt'yowny' e'posowm` y'st L&on Xechoyani /The Philosophy of National Identity in the Epic According to Levon Khechoyan/, Literary Newspaper, No. 13, 25.04.2014.

Orbeli H. (1956), Haykakan herosakan e'posy' /The Armenian Heroic Epic/, Yerevan, Publishing House of the Academy of Sciences of the Armenian SSR.

Bakhtin M. (1975), Epos i roman (O metodologii issledovaniya romana) /Epic and Novel (On the Methodology of Researching the Novel)/ / M. M. Bakhtin // Questions of Literature and Aesthetics. Studies of Different Years. – Moscow: Khud. lit., 1975. – P. 447–484.

Burnett L. (2002), Cultural Continuities? – E. Salines, R. Udris, eds., Intertextuality and Modernism in Contemporary Literature. Dublin: Philomel, 40–65.

Lachmann R. (1997), Memory and Literature. Intertextuality in Russian Modernism. Minneapolis, London. University of Minnesota Press, 15-16.

##submission.downloads##

Հրապարակված

2026-01-07