ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԳՈՐԾԱՐԱՐԱԿԱՆ ԱՆԳԼԵՐԵՆԻ ԴԱՍԸՆԹԱՑՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v2i69.185Հիմնաբառեր-:
անհատական կրթական հետագիծ, ակտիվ մասնակցության սկզբունք, ամանակակից տեխնոլոգիաների կիրառման սկզբունք, անհատականացման սկզբունք, հետևողականության սկզբունք, տրամաբանության սկզբունք, բովանդակության հարմարվողականության սկզբունք, մոտիվացիայի սկզբունքՎերացական
Հոդվածում ներկայացվում են մուլտիմեդիա տեխնոլոգիայի սկզբունքները՝ հաշվի առնելով գործարարական անգլերենի ուսուցման առանձնահատկությունները։ Բացահայտվում է մուլտիմեդիա տեխնոլոգիայի գործառույթները։ Նշվում է, որ հնարավոր չէ փոխներգործուն դաս կազմակերպել առանց մուլտիմեդիա տեխնոլոգիայի կիրառման։ Կարևորվում են մուլտիմեդիա տեխնոլոգիայի շրջանակներում ձևավորված կառուցողական և մուլտիմոդալ մոտեցումները։ Ըստ այդմ, հիմնավորվում է այն գաղափարը, ըստ որի՝ միայն կառուցողական մոտեցմամբ հնարավոր է ստեղծել ուսուցման ինտերակտիվ միջավայր։ Ներկայացվում են բովանդակության կազմակերպման ակտիվ մասնակցության, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման, անհատականացման, հետևողականության և տրամաբանության, բովանդակության հարմարվողականության, մոտիվացիայի սկզբունքները։
Կարևորվում է հատկապես անհատականացման սկզբունքի դերը, քանի որ այն սկզբունքային դերակատարություն ունի անհատական կրթական հետագծերի մշակման գործում։ Մուլտիմոդալ մոտեցման արդյունավետությունը հիմնավորվում է հատկապես բովանդակության հարմարվողականության սկզբունքի կիրառմամբ։ Դա ենթադրում է՝ ցանկացած նոր դասանյութ մատուցելիս պետք է դրսևորել ճկունություն՝ հաշվի առնելով տվյալ իրավիճակում բոլոր հանգամանքները։ Հատկանշական է այն, որ մուլտիմեդիա տեխնոլոգիան աչքի է ընկնում իր արդյունավետությամբ, հատկապես երբ խոսք է գնում հետևողականության և տրամաբանության սկզբունքների մասին։
Հղումներ
Vataga A. (2019), Mul'timedia tekhnologii /Multimedia technologies/: textbook. allowance /A.I. Vataga, N.B. Podoprigora/, Stavropol, ANO VO SKSI.
Katsko S. (2015), K307 Mul'timediynyye tekhnologii [Tekst] /K307 Multimedia technologies [Text]/: textbook / S. Yu. Katsko/, Novosibirsk, SGUGiT.
Kostyuchenko O. (2015), Tvorcheskoye proyektirovaniye v mul'timedia: monografiya /Creative design in multimedia: monograph/ /O.A. Kostyuchenko/, Moscow/Berlin, Direct-Media.
Spiridonov V., Falikman M. (2011), Kognitivnaya psikhologiya: istoriya i sovremennost' /Cognitive Psychology: History and Modernity/. Reader, VF Spiridonova and MV Falikman. Out-of-series publications, Moscow, Lomonosov.
James M. Clark, Allan Paivio. (1991), Dual coding theory and education // Educational Psychology Review, Т. 3, Вып. 3, с. 149–210.
Jenkins H. (2004), The Cultural Logic of Media Convergence // International Journal of Cultural Studies 7, No. 1: 33.
Noah L. Schroeder & Ada T. (2018), Cenkci Spatial Contiguity and Spatial Split-Attention Effects in Multimedia Learning Environments: a Meta-Analysis, 2018, Volume 30, pages 679–701.
##submission.downloads##
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 CHRISTINE SARGSYAN

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.