ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍՆԵՐԸ ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼՈՒ ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐՈՒՄ ԵՎ ՆՐԱՆՑ ԿԵՐՊԱՐՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԴՊՐՈՑՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v2i69.184Հիմնաբառեր-:
Ներսես Շնորհալի, հանելուկ, պատմություն, հայրենիք, ազգային հերոս, ինքնություն, հոգևոր առաջնորդ, մանկավարժ, դպրոց, ուսուցումՎերացական
Հայ բանաստեղծ, մատենագիր, երաժիշտ-երգահան, գրիչ, նշանավոր հասարակական գործիչ, Ամենայն Հայոց հայրապետ Ներսես Շնորհալին թողել է գրական հարուստ ժառանգություն՝ արձակ (մեկնություններ, թղթեր, ճառեր) և չափածո (շարականներ, տաղեր, մեղեդիներ, գանձեր, ներբողներ, հանելուկներ, վիպերգական, վիպաքնարական բնույթի քերթվածներ ևն):
Ներսես Շնորհալու հանելուկներին հայ գրականագիտական միտքն անդրադարձել է առանձին գրքերի, գրական հոդվածների, գրախոսությունների, գիտաքննական վերլուծությունների միջոցով:
Իրական կյանքի պատկերները, հայ ժողովրդի կյանքն ու աստվածաշնչյան գաղափարներն են Շնորհալու հանելուկների հիմնական թեմաները, որոնց միջոցով պետք է կրթվեն և դաստիարակվեն հայ երեխաներն ու, ինչու ոչ, նաև հայ ազգը:
Ներսես Շնորհալու հանելուկները բարձր է գնահատել Կիրակոս Գանձակեցին: Նա նշում է. «Եվ քանի որ Ներսեսը ամեն բանի մեջ հանճարեղ էր, գրեց նաև խորիմաստ առակներ գրքերից ու հանելուկներ, որպեսզի սուտ զրույցների փոխարեն ասեն գինարբուքներում ու հարսանիքներում: Եվ ինքը՝ Աստծու այն արժանավոր մարդը, հեզ էր և ամեն բանով պարկեշտ» (Կիրակոս Գ., 1982):
Ասատուր Մնացականյանը դասական հանելուկի ժանրի ամբողջական ձևավորումը և զարգացումը կապում է Ներսես Շնորհալու հետ՝ նշելով, որ «Ներսես Շնորհալուց սկսած՝ գրավոր հանելուկների թեմաների սահմանները տեսականորեն այնքան են լայնանում, որ աստիճանաբար մոտենում են ժողովրդականին» (Մնացականյան Ա.,1980):
Հանելուկներում լիովին բացահայտվում են Շնորհալու մանկավարժական հայացքները։ Շնորհալին արել է հնարավորինս սովորողներին գիտելիքներ փոխանցելու համար, բայց դրանից զատ կարևորել է ոչ միայն գիտելիքը, այլ գիտելիքը տեղ հասցնելու ճանապարհն ու մեթոդները։ Հանելուկների ստեղծումն ու կիրառումը վիթխարի առաջընթաց էր մանկավարժության մեջ, քանի որ այն դարձավ երեխաներին ոչ միայն գիտելիք տրամադրելու, այլև աշխարհաճանաչողության, սուր մտքի, դիտողականության, համառոտ նկարագրից կռահելու կարողությունները զարգացնելու կարևոր նախապայմանը։
Հղումներ
Arevshatyan S. (1980), Davit' Anhaght'y'՝ hin Hayastani akanavor p'ilisop'a /David the Invincible: An Outstanding Philosopher of Ancient Armenia/, Yerevan, "Hayastan" Publishing House.
Agatangeghos (2021), Hayoc dard'i patmowt'yown /History of Armenian Conversion/, Yerevan, "Edit Print" Publishing House.
Gasparyan D. (2023), Grakanowt'yown 9 /Literature 9/, Yerevan, "Tigran the Great" Publishing House.
Dolukhanyan A. (2006), Hay grakanowt'yan dasavandman met'odika /Methodology of Teaching Armenian Literature/, Yerevan, "Zangak" Publishing House.
Dolukhanyan A. (2006), Hay grakanowt'yan patmowt'yown, Hin ev mijnadaryan grakanowt'yown /History of Armenian Literature, Ancient and Medieval Literature/, Yerevan, "Zangak" Publishing House.
Dolukhanyan A. (2008), Hay jhoghovrdakan banahyowsowt'yown /Armenian Folklore/, Yerevan, "Zangak" Publishing House.
Kirakos Gandzaketsi (1982), Hayoc patmowt'yown /Armenian History/, Yerevan, "Soviet Writer" Publishing House.
Hakobyan G. (1964), Nerses Shnorhali /Nerses Shnorhali/, Yerevan, ASSR Academy of Sciences Publishing House.
Malkhasyan A. (2023), Torq Angegh /Tork Angegh/, Yerevan, "Edit Print" Publishing House.
Mnatsakanyan A. (1980), Hay mijnadaryan hanelowkner (V—XVIII dd.) /Armenian Medieval Riddles (V—XVIII centuries.)/, Yerevan, ASSR Academy of Sciences Publishing House.
Movses Khorenatsi (2014), Hayoc patmowt'yown /History of Armenia/, Yerevan, “Edit Print” Publishing House.
Nerses Shnorhali (1928), Hayoc kat'oghikosi Banq Chap'aw /The Bank of the Armenian Catholicos/, In Venice, In Saint Ghazar.
Nerses Shnorhali (1977), Hodvac'neri jhoghovac'ow /Collection of Articles/, Yerevan, Armenian SSR Academy of Sciences Publishing House.
Charphanalian G. (1897), Haykakan Hin dprowt'ean patmowt'iwn /History of the Armenian Old School/, 3rd edition, Venice, Mekhitarist Publishing House.
Pavstos Buzand (2022), Hayoc patmowt'yown /History of Armenia/, Yerevan, “Edit Print” Publishing House.
##submission.downloads##
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 EMMA SIMONYAN

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.