ԿՐՏՍԵՐ ԴՊՐՈՑԱԿԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ

##article.authors##

  • ԱՄԱԼՅԱ ՍԱՀԱԿՅԱՆ «Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիա

DOI-:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v2i69.183

Հիմնաբառեր-:

ստեղծագործական կարողություններ, նորագույն մանկավարժական տեխնոլոգիաներ, համաստեղծագործական դասեր, վարժությունների համալիր, անձի զարգացում

Վերացական

Հոդվածում քննարկվում է կրտսեր դպրոցականի ստեղծագործական կարողությունների զարգացման հիմնախնդիրը՝ նորագույն մանկավարժական տեխնոլոգիաների կիրառմամբ:

Մշակվել են տարրական դպրոցի ուսուցման գործընթացում դպրոցականների ստեղծագործական կարողությունների զարգացման արդյունավետությունն ապահովող նորագույն տեխնոլոգիաների և փոխներգործուն մեթոդների կիրառման վերաբերյալ նոր մոտեցումներ, համաստեղծագործական դասերի, ստեղծագործական առաջադրանքների, վարժությունների համալիր, որոնք կհարստացնեն տարրական դպրոցի մանկավարժությունը տեսական և մեթոդական նոր դրույթներով: Այն կարող է օժանդակ տեսամեթոդական նյութ հանդիսանալ տարրական դպրոցի ուսուցիչների վերապատրաստման և նրանց մեթոդական պատրաստության կատարելագործման համար: Օրինակ կարող է ծառայել նախագծային տեխնոլոգիայի կիրառումը, որի արդյունավետությունը պայմանավորված է սովորողների նախագծային ստեղծագործական մտածողության առկայությամբ, երևույթների, իրավիճակները տրամաբանելու կարողությամբ, հետաքրքրություններով, նախագծի բովանդակության և նպատակի ընտրության, ուսումնասիրման օբյեկտի կամ երևույթի տեղեկատվական դաշտի առկայությամբ: Ըստ այս տեխնոլոգիայի՝ աշակերտները, ելնելով սեփական հետաքրքրությունից, ուսուցչի հետ միասին նախագծում են իրենց համար ծանոթ կամ կարևոր գործնական որևէ խնդիր: Այս տեխնոլոգիայի նպատակը ոչ միայն գիտելիքների ձեոք բերելն է, այլև դրանք գործնականում ճիշտ կիրառել կարողանալն ու դրանց օգնությամբ առօրյա կյանքում շատ խնդիրներ լուծելը:

Մշակվել է նաև համաստեղծագործական ուղղվածություն ունեցող դասերի, ուսումնական առաջադրանքների, վարժությունների, մեթոդների և տեխնոլոգիաների համալիր, որն ապահովում է կրտսեր դպրոցականների ստեղծագործական կարողությունների արդյունավետ զարգացումն ու ինքնազարգացումը: Ստեղծագործել կարող են բոլոր երեխաները, անկախ տարիքից: Մարդն իր էությամբ ստեղծագործող էակ է, իսկ մանկավարժի խնդիրն է բացահայտել, զարգացնել և հարստացնել երեխայի բնատուր օժտվածությունն ու այն գործնականում օգտագործել տարբեր մանկավարժական խնդիրներ լուծելիս: Ստեղծագործական առաջադրանքները, համալիրը օգնում են բացահայտելու յուրաքանչյուր երեխայի ներքին ստեղծագործական հնարավորությունները, նպաստում են երեխաների միջանձնային հարաբերությունների ձևավորմանը, լուծելու կրթական և դաստիարակչական խնդիրներ, որոնք այսօր դպրոցում շատ կարևորվում են:

Հղումներ

Andreev V. (1988), Dialektika vospitaniya i samovospitaniya tvorcheskoy lichnosti

/Dialectics of education and self-education of the creative personality/, Kazan, Publishing House of Kazan University.

Novoselov S. (1999), Teoriya tvorchestva: Ponyatiyno-terminologicheskiy apparat

/Theory of creativity, Conceptual and terminological apparatus/, Methodical manual, Yekaterinburg, Youth Palace.

Ponomarev Ya. (1976), Psikhologiya tvorchestva /Psychology of creativity/, Moscow: Nauka.

Razvitiye tvorcheskoy lichnosti cherez sistemu raboty v treninge-seminare po samorazvitiyu /Development of the creative personality through the system of work in a training seminar on self-development (1998) / Edited by N.P. Ankieyeva; compiled by N.V. Klopova, Berdsk, Municipal Educational Institution Education Center "Pelican".

Talyzina N. (1998), Pedagogicheskaya psikhologiya /Pedagogical psychology/, Moscow, Akademiya.

##submission.downloads##

Հրապարակված

2025-09-13