Արևմտահայերենի նոր բառերի բառակազմական հարաբերությունների մասին

##article.authors##

  • Արամ Խաչատրյան ՀՊՄՀ

DOI-:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v5i59.16

Հիմնաբառեր-:

նորակազմություն, բարդություն, արևմտահայերեն, բառակապակցություն, կաղապար, բառակազմական հիմք, դերբայ

Վերացական

Բառապաշարի հարստացման գործում առանձնահատուկ դեր ունեն նորակազմությունները (նորաբանությունները)։ Նորաբանություն­ների ուսումնասիրությունը մշտապես եղել է լեզվաբանների ուշադրության առարկան։

Ուսումնասիրության նյութը եղել է 2018-2021 թվականներին հրապարակված արևմտահայ մամուլից (Հայրենիք, Նոր Յառաջ, Հորիզոն) դուրս բերված այն բառերը, որոնք ամրագրված չեն բառարաններում։

Արևմտահայերենի բարդ բառերի գերակշռող մասում հիմնական իմաստային կենտրոնը վերջին բաղադրիչն է: Վերջինս արտահայտում է այնպիսի իմաստ, որը կոնկրետանում է առաջին բաղադրիչի միջոցով: Ընդ որում, գերադաս բաղադրիչը կարող է լինել անվանական կամ բայական:

Այն դեպքում, երբ բայարմատը հանդես է գալիս սերող հիմքի դերում, դրսևորվում է հիմնականում բայահիմքով և դերբայական հիմքով։ Հարկ է նշել, որ բայարմատի՝ բաղադրող հիմքում լինելու համեմատությամբ սերող հիմքի պարագայում այն ավելի սակավադեպ է, քանզի բայը հազվադեպ է լրացում դառնում այլ խոսքի մասերին։

Արևմտահայերենի (այդ թվում նաև՝ արևելահայերենի) անկախ դերբայներից անորոշը, ենթակայականը բաղադրություններում (բարդ և ածանցավոր բառեր) բառակազմությանը մասնակցում են նաև առանց փոփոխության՝ պահպանելով ոչ միայն ներածանցները, այլև՝ բայական բառակազմական ածանց-վերջավորությունները (-ել, -ալ, -ող)։

Նյութի ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնելու, որ բայահիմքը սերող հիմքերի դերում ավելի քիչ է մասնակցում բառակազմությանը, քան որպես բաղադրող հիմք։ Սերող հիմքերի դերում ավելի հաճախ հանդիպում են անորոշ և ենաթակայական դերբայական հիմքերը՝ երբեմն պահպանելով նաև բայական վերջավորությունները։

Հղումներ

Էդ. Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, 1-2 հ. Երևան, 1976։

Էդ. Աղայան, Ընդհանուր և հայկական բառագիտություն, Երևան, 1984։

Լ. Հովսեփյան, Գրաբարի բառակազմությունը, Երևան, 1987։

Գ. Սևակ, Ժամանակակից հայոց լեզվի դասընթաց, Երևան, 1955։

Ս. Ա. Գալստյան, Ժամանակակից հայոց լեզվի գործնական աշխատանքների ձեռնարկ, Երևան, 2003։

Ա. Սարգսյան, Արևմտահայերենի բառարան, Երևան, 1991։

Ռ. Սաքապետոյան, Արևմտահայերէն-արևելահայերէն նոր բառարան, Երևան, 2011։

##submission.downloads##

Հրապարակված

2022-12-16