ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՒՅԹՆԵՐԸ Ս.ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑՈՒ «ՈՍԿԵՓՈՐԻԿ» ԱՇԽԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

##article.authors##

  • ԱՐՈՒՍՅԱԿ ՇԻՐԻՆՅԱՆ ԵՊՀ

DOI-:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v1i68.156

Հիմնաբառեր-:

Գր. Տաթևացի, հավերժություն, ժամանակ, գոյաբանություն, արժեքաբանություն, արիստոտելականություն, նորպլատոնականություն, հայրաբանություն, հայ միջնադարյան փիլիսոփայություն, գիտություն

Վերացական

Փիլիսոփայության և աստվածաբանության հիմնարար կարգույթներից մեկը ժամանակի ընկալումն է: Հայ փիլիսոփայական և աստվածաբանական ավանդույթների ուրվապատկերում  հայեցակարգային առումով այդ նյութը մնում է քիչ ուսումնասիրված։ Հայ միջնադարյան մտածողների ժառանգությունը ժամանակի հայեցակարգերի վերաբերյալ թեև աննշան է, բայց մինչ օրս գրեթե անտեսված է հետազոտների կողմից, ինչի պատճառով այն դուրս է մղվում ժամանակի խնդրի վերաբերյալ աշխարհիկ խոսույթի զարգացման ընդհանուր պատմությունից, և մեծ մասամբ ուղղակի կասկածի տակ է դրվում ազգային հատկանիշների ու ավանդույթների առկայությունը։ Այս իրավիճակի արդյունքում հայ միջնադարյան փիլիսոփայության մեջ ժամանակ և հավերժություն հասկացությունները երկար ժամանակ չեն դիտարկվել կամ ուսումնասիրվել որպես միջնադարյան փիլիսոփայության ինքնուրույն գիտակարգ, այլ միայն հիշատակվել են որպես աշխարհի պատկերը կերտելու լրացյալ միջոց։ Հոդվածը նվիրված է հայ միջնադարյան փիլիսոփա-աստվածաբան Գրիգոր Տաթևացու «Ոսկեփորիկ» աշխատության մեջ շարադրված ժամանակի և հավերժության մասին պատկերացումների հիմնական կողմերի բացահայտմանը և դիտարկմանը։ Հոդվածում փորձ է արվում հավերժության և ժամանակի տրամաբանական և փիլիսոփայական վերլուծության հենքի վրա ուրվագծելու հիմնական խնդիրները։ Ներկայացված է հայ միջնադարյան փիլիսոփայության ժամանակի և հավերժության կարգույթների վերաբերյալ կապը անտիկ փիլիսոփայական ավանդույթի և միջնադարի արևելյան քրիստոնեական ավանդույթի հետ։ Փիլիսոփայությունը  և աստվածաբանությունը, փոխհատվում են այս աշխատությունում, որտեղ ժամանակն ու հավերժությունը Գրիգոր Տաթևացու «Ոսկեփորիկ» աշխատության մեջ վերլուծվում են գոյաբանության տեսանկյունից և փորձ է արվում ցույց տալ դրանց արժեքաբանական ուղղվածությունը։

Հղումներ

“Voskeporik. (1746), Constantinople, Abraham Trakatsi Printing House.

Kyosian H. (1995), Grigor Tatevatsi, Voskeporik, Translation and annotation, “Gtutyun” Publishing House, Yerevan.

Zaitsev A. (2022), Istoricheskoye razvitiye khristianskogo ucheniya o vechnosti /Historical development of the Christian doctrine of eternity/. https://azbyka.ru/istoricheskoe-razvitie-xristianskogo-ucheniya-o-vechnosti#ch_0_3

Zakaryan S. (2017), Aristotelizm v srednevekovoy armyanskoy filosofii /Aristotelianism in medieval Armenian philosophy/. Collection of materials from the conference "Aristotle's legacy in the context of Armenian culture", Yerevan State University. 2017, p. 10-22.

Zima V. (2008), Категории времени и вечности в средневековой философии /Categories of time and eternity in medieval philosophy/. https://cyberleninka.ru/article/n/kategorii-vremeni-i-vechnosti-v-srednevekovoy-filosofii/viewer

Meyendorff I. (2001), Vizantiyskoye bogosloviye. Istoricheskiye tendentsii i doktrinal'nyye temy /Byzantine theology/. Historical trends and doctrinal themes, Translated from English by V. Marutik., Minsk.

Miroshnikov Yu. (1993), Istoriya aksiologii ot Platona do Kanta /History of Axiology from Plato to Kant/. UrFU Electronic Scientific Resource. https://elar.urfu.ru/bitstream/10995/89745/1/5-7525-1621-8_008.pdf

Spengler O. (1993), Zakat Yevropy /The Decline of Europe/: in 2 volumes. Moscow, Mysl'.

Davies P. (1982), God and the New Physics, N.Y., 1982 Orthodox Encyclopedia, Vol. 9

Fuller B. A. G. (1907), “The Theory of God in the Book of Aristotle's Metaphysics.”, The Philosophical Review., Vol 16., No. 2 (Mar.) DOI: https://doi.org/10.2307/2177471

##submission.downloads##

Հրապարակված

2025-06-29