ՈՒՍՈՒՑՉԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՖԻՆԼԱՆԴԻԱՅՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v3i66.142Հիմնաբառեր-:
կարիերայի հետագիծ, հետազոտական պրակտիկա, առաջնորդ ուսուցիչ, ծնողների դպրոց, DBR նախագիծ, ռեֆլեկտիվ պրակտիկանտ, քննադատող պրակտիկանտ, շրջափուլային մտածողությունՎերացական
Հոդվածում ընդհանուր գծերով նկարագրվում է ուսուցչի պատրաստման համակարգը Ֆինլանդիայում, նրա ձևավորման համառոտ պատմությունը, ներկայացվում են ուսուցչի պատրաստման քաղաքականությունը, մոտեցումները, ավանդույթները եվրոպական կրթական համակարգի՝ ընդհանրապես և Ֆինլանդիայի կրթական համակարգի՝ մասնավորապես։ Վիճակագրական տվյալներով հիմնավորվում են Ֆինլանդիայի գրանցած հաջողությունները կրթության ոլորտում, ներկայացվում է ուսուցչի պատրաստման պատմությունը, թվարկվում են այն ուսումնական հաստատությունները, որտեղ պատրաստվում և վերապատրաստվում են ուսուցիչները, համեմատվում են եվրոպական զարգացած երկրների և Ֆինլանդիայի ուսուցչի պատրաստման հիմնախնդրին վերաբերող մոտեցումները, մասնավորապես ուսուցչի պատրաստման սկզբունքները, կրթադաստիարակչական դասընթացների, ծրագրերի կառուցվածքային, բովանդակային, գործառական ընդհանրությունները և տարբերությունները։ Համապարփակ ներկայացվում է ուսուցչի պատրաստման LUMA կենտրոնը, որը, նախատեսված լինելով բնագիտական առարկաներ սովորելու համար, մեծ դեր է խաղում ուսուցչի պատրաստման գործընթացը կազմակերպելու համար։ Ուսուցչի պատրաստման գործընթացում LUMA կենտրոնի աշխատանքը կարևորվում է նաև նրանով, որ այն աջակցում է ուսուցիչների ցկյանս ուսուցմանը շարունակական կրթության համակարգում։ Ֆիննական փորձի կարևոր առանձնահատկությունն այն է, որ խնդիր է դրվում սովորեցնել ուսանողներին լուծել տեղական բնույթի հետազոտական խնդիրներ։
Հիմնավորվում է աշխատանքի նորույթը առ այն, որ բացահայտված են Ֆինլանդիայում ուսուցչի պատրաստման մանկավարժական, սոցիալական գործոնները, կրթական քաղաքականության ազգային-պետական յուրահատկությունները։
Հղումներ
Volodin D. (2011), Sovremennyy sotsiokul'turnyy kontekst razvitiya sistemy shkol'nogo obrazovaniya v Finlyandii /Modern socio-cultural context of development of the school education system in Finland/, Pedagogy and psychology, N 1/7, 10, pp. 40-45.
Laukina R. (2010), Professional'naya podgotovka prepodavateley v Finlyandii /Professional training of teachers in Finland/, Education and Science. Journal of Theoretical and Applied Research, No. 8, pp. 99-112.
The best education system in Finland (2024), Pochemu finskoye obrazovaniye odno iz luchshikh v mire? Why is Finnish education one of the best in the world?. livejournal.com
Commission of the European Communities (2007), Improving the quality of teacher education. Communication from the commission to the Council and the European Parliament 3.8.2007. Brussels, p. 23-34.
Conway P., Murphy R., Rath A. & Hall K. (2009), Learning to Teach and its Implications for the Continuum of Teacher Education: A Nine-Country CrossNational Study. Report Commissioned by the Teaching Council, Ireland.
Hilti E. (2011), Teacher Leadership. The “New” Foundations of Teacher Education. A reader. Lifelong Learning in Europe, N 17(4), p. 23-34.
Korhonen T., Lavonen J., Kukkonen M., Sormunen K. & Juuti K. (2014), The Innovative School as an Environment for the Design of Educational Innovations, Teaching and Teacher Education, N 12(1).
Niemi H., Jakku-Sihvonen R. (2006), Research-based teacher education. In R. Jakku Sihvonen, & H. Turku: Finnish Educational Research Association.
Nordine J., Sorge S., Delen I. et al (2021), Promoting Coherent Science Instruction through Coherent Science Teacher Education: A Model Framework for Program Desig, Journal of Science Teacher Education, №32 (8).
Sayre Eleanor C. (2023), “Design-Based Research.” In Research: A Practical Handbook// https://handbook.zaposa.com/articles/design-based-research. (23.01.2024).
##submission.downloads##
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 Հեղինակ և ամսագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.