ԱՆԳԼԵՐԵՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՌԱՊԱՇԱՐԻ ԶՈՒԳՈՐԴԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

##article.authors##

  • Աննա Եղյան ՀՊՄՀ

DOI-:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v3i66.140

Հիմնաբառեր-:

ճարտարապետական բառապաշար, լեզվաբանական վերլուծում, ճարտարապետական կառուցվածք, տերմինաբանություն

Վերացական

Հոդվածում ներկայացված են անգլերեն ճարտարապետական բառապաշարի  և տերմինների ուսումնասիրության արդիականությունը և դրա կարևորությունը: Նաև կարևոր է հաշվի առնել այն փաստը, որ տվյալ տերմինները իրենց իմաստով իրապես տարբերվում են ընդհանուր գործածական բառապաշարից: Այսօր ընդհանուր լեզվաբանության մեջ անհրաժեշտություն է նկատվում լեզվի և մշակույթի, լեզվի և ազգային առանձնահատկությունների միջև էլ ավելի մանրամասն ուսումնասիրություն: Ճարտարապետական բառապաշարը գիտելիքների հնագույն  ոլորտներից մեկն է:

Ողջ պատմության ընթացքում ճարտարապետական բառապաշարը համարվում է մարդկային քաղաքակրթության  հուշարձան:

Ոչ քիչ կարևոր մաս է ներդաշնակ և ոչ հակասական տերմինաբանությունը, որ նպաստում է ոլորտի գիտելիքների զարգացմանը: Խնդիրն այն է, որ բաժանումն ու տարբերությունը տերմինների և ընդհանուր գործածական առօրյա ճարտարապետական բառապաշարի միջև ձեռք է բերում մեծ կարևորություն և նշանակություն, քանի որ ուսումնասիրվող մասնագիտական բառապաշարը պետք է հնարավորինս մոտ լինի առօրյա բառապաշարին:

 Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մասնագիտական բառապաշարից առօրյա բառապաշարի տարանջատման խնդիրը կարող է լուծվել օգտագործվող աղբյուրների շնորհիվ, այս դեպքում՝ հատուկ բառարանների միջոցով:

Հղումներ

Nelyubin L. (1989), On the description of theominological vocabulary. - Collection of scientific papers on linguistics. Saratov.

Leichik V. (2000), Terminology and terminology system. Scientific and technical terminology, Moscow, Issue 2, p. 54-56.

##submission.downloads##

Հրապարակված

2025-03-27