Փոխ(ա) - նախածանցով նորաբանությունները ժամանակակից արևմտահայերենում

##article.authors##

  • Սուսաննա Տիոյան ՀՊՄՀ

DOI-:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v5i59.14

Հիմնաբառեր-:

նախածանց, վերջածանց, նախատիպ, կիրառական, բառակազմական նշանակություն, արգասավոր, բառապաշարի զարգացում, բազմանախածանց, կառուցվածքային ուսումնասիրություն

Վերացական

Ժամանակի ընթացքում լեզվի բառապաշարը, դրա առանձին միավորները իմաստային այլևայլ փոփոխությունների են ենթարկվում՝ նորագույն հասկացությունների և երևույթների ազդեցությամբ. բառակազմական այս կամ այն մասնիկը՝ ածանցը (նախածանցը, միջածանցը կամ վերջածանցը) կարող են կիրառական փոփոխություններ կրել՝ բառակազմական արդյունավետ կամ արգասավոր միավորից վերածվելով անարգասավորի կամ՝ հակառակը: Փոխա-  նախածանցի իմաստային վերլուծությունից պարզ դարձավ, որ այն վերածվել է ավելի գործուն մասնիկի՝ մեր օրերի աշխարհաքաղաքական  զարգացումներին համահունչ. օրինակ՝  փոխհանդուրժողականություն, փոխահաբեկչություն, փոխանվստահություն, փոխբացառում, փոխընդունելի, փոխինտեգրացվել և այլն: Ուսումնասիրությամբ  նաև  ճշգրտում մտցվեց փոխա- նախածանցով կազմված բառերի ցանկում. այսպես,  «երկրորդը ըստ պաշտոնի, աստիճանի, կոչման՝ նախատիպի ցույց տվածի նկատմամբ» բառակազմական նշանակութան օրինակների շարքում՝ փոխարքա, փոխգնդապետ, փոխծովակալ, փոխհյուպատոս, փոխնախագահ և այլն,   փոխգնդապետի առկայությունը հիմնավորված չէ, քանի որ այն ինքնուրույն սպայական կոչում է հետևյալ շարքում՝ մայոր→ փոխգնդապետ → գնդապետ →գեներալ→ գեներալ մայոր → գեներալ լեյտենանտ → գեներալ գնդապետ, որտեղ ոչ մեկը հաջորդի ստորա-ն չէ: Նույնը վերաբերում է նաև փոխծովակալ գոյականին, որը ռազմածովային նավատորմի ծովակալական կոչում է՝ ծովակալի և ենթածովակալի միջև, այդ կոչումը կրող մարդ[1]: Այսինքն, զինվորական և ռազմական կոչումները այլ սանդղակով պետք է ներկայացվեն:

##submission.downloads##

Հրապարակված

2022-12-16