ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՈՒՄ «ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ» ՊԱՏՄԱԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

##article.authors##

  • Դավիթ Պետրոսյան ՀՊՄՀ

DOI-:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v3i66.137

Հիմնաբառեր-:

պատմաժամանակագրություն, ավանդույթներ, սովորույթներ, ժողովրդական արվեստ, գեղարվեստական արհեստներ, աշխատանքային հմտություններ, ոսկերչական արվեստ, կրթություն, դաստիարակություն, գեղարվեստական մշակում

Վերացական

Հասարակական արդի իրավիճակում կրթության համակարգն ուղղված է ազգային մշակույթի վերածննդին և այլ ժողովրդների ու նրանց մշակույթի նկատմամբ հանդուրժողականության դաստիարակությանը, երեխաների և երիտասարդության հետաքրքրությունների պահանջմունքների սատարմանն արարմանը, դրանց բարեհաջող հասարակայնացմանը: Այս պարագայում գեղարվեստական մշակույթի համակարգի համակարգաստեղծ գործոն է հանդիսանում մարդու գործունեությունը գեղարվեստական տարածության յուրացման և ինքնարտահայտման գեղարվեստական միջոցների որոնման բնագավառում:

Դպրոցականների գեղարվեստական դաստիարակության հիմնական խնդիրները առնչվում են նաև հայկական գեղարվեստական արհեստների, մասնավորապես ոսկերչական արվեստի իմացության հետ՝ առաջնահերթ համարելով նրա պատմաժամանակագրության ուսումնասիրումը:

Հայկական գեղարվեստական մշակույթն ինչպես տեսական, այնպես էլ գործնական առումներով սովորողների զգայական ոլորտի և ստեղծագործական գործունեության հիմնական միջոցներից մեկն է՝ պայմանավորված գեղարվեստական մշակույթի յուրահատկությամբ, նրա ավանդականությամբ:

Գեղարվեստական կրթության ժամանակակից տեսության ոլորտում այդ գործընթացի կազմակերպման արդյունավետ պայմանների որոնումն ընթանում է սովորողի արվեստի տարբեր ձևերի հետ հաղորդակցվելու ուղղությամբ:

Այս խնդիրը կարող է լուծվել կրթության և դաստիարակության նկատմամբ համալիր մոտեցման դեպքում` արվեստների փոխներգործության պայմաններում:

Հղումներ

Kuznyatsov N. (2008), Nastol'naya kniga praktikuyushchego pedagoga /Desktop book of a practicing teacher/, M., Gross media; https://libking.ru/books/sci-/science/204403-igor-kuznetsov-nastolnaya-kniga-praktikuyushchego-pedagoga.html#read

Melik-Pashaev A., Novlyanskaya 3. (1995), Stupen'ki k tvorchestvu, Khudozhestvennoye razvitiye rebenka v sem'ye /Steps to creativity, artistic development of a child in a family/, Moscow, Art in school, https://chamaeleonbook.info/books/stupenki-k-tvorchestvu

Novitskaya M. (1994), Chelovek i priroda kul'ture: Vvedeniye tsentr v narodnoy v narodovedeniye /Man and Nature Culture: Introduction Center in Folk in Ethnology/, Publishing house “Planetariy germenevtika”. https://search.rsl.ru/ru/record/01002717913

Shugurov M. (2001), Virtual'naya germenevtika /Virtual hermeneutics/. http://www.virtualistika.ru/centerlist.html

##submission.downloads##

Հրապարակված

2025-03-27