«ՀԱԳՈՒՍՏԻ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ» ՀԱՄԱԼԻՐ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԵԹՈԴԻԿԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ

##article.authors##

  • Հռիփսիմե Մարոնյան ASPU

DOI-:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v3i66.135

Հիմնաբառեր-:

մոդելավորում, մեթոդիկա, տեխնոլոգիա, ինտեգրում, ազգային, արվեստ, ուսուցում, դասընթաց, նախագծում, գեղարվեստական

Վերացական

        Հոդվածում քննարկվում է «Հագուստի մոդելավորում» համալիր դասընթացի դասավանդման գիտատեսական հիմունքներն ազգային տարազի համատեքստում: Բուհում սովորողների համար փորձ է արվել բացահայտել «Հագուստի մոդելավորում» դասընթացի ուսուցման խնդիրները, դրանց մեթոդաբանական ու տեխնոլոգիական իմաստավորումը ազգային տարազի ուսումնասիրման գործընթացում:

        Համաձայն ժամանակակից  բուհական կրթության համակարգի պահանջների՝ արդի ժամանակներում առաջանում է «Հագուստի կոմպոզիցիայի» և «Հագուստի նախագծման» դասավանդման նոր մոտեցումների պահանջ, որոնք ի վիճակի են հաջողությամբ լուծել գեղարվեստական կրթության ժամանակակից  խնդիրները:

        Այս նոր մոտեցումները «Հագուստի մոդելավորում» համալիր դասընթացի դասավանդման ընթացքում պետք է համապատասխանեն մասնագիտական գործունեության ժամանակակից պահանջներին։ Այդ դրույթներն են՝

  • օգտագործել ստացած գիտելիքները, կարողությունները և հմտությունները մասնագիտական գործունեության մեջ,
  • կիրառել գրաֆիկական, գեղանկարչական և պլաստիկ մեթոդներ՝ հեղինակային նախագծեր մշակելիս և ձևավորելիս,
  • գտնել նոր և ստեղծագործական լուծումներ յուրաքանչյուր նախագծի համար,

 

  • մշակել հագուստների գեղարվեստագրաֆիկական նախագծեր և մարմնավորել դրանք նյութի մեջ,
  • կազմակերպել գեղարվեստաստեղծագործական, կատարողական և նախաձեռնողական գործունեություն:

        Գեղարվեստա-գեղագիտական կրթության բովանդակությունը, ինչպես նաև «Հագուստի մոդելավորում» համալիր դասընթացի դասավանդումը պետք է նպաստի ոչ միայն ազգայինի հանդեպ հարգանքի և ինքնագիտակցության ձևավորմանը, այլև համաշխարհային պատմության և մշակութային ժառանգության նկատմամբ, ինչպես նաև ազգային և համաշխարհային արժեքների ճանաչմանը, որը կընդլայնի ու կհարստացնի սովորողների պատկերացումները և մտահորիզոնը:

Հղումներ

Davtyan M., Grigoryan K., Arnaudyan A., Zohrabyan A. (2007), Krt'akargi mshakman & integrman motecowmne /Curriculum development and integration approaches/, Yerevan, “Airex”.

Bakushinsky A. (1986), Issledovaniya i stat'i: Izbrannyye pedagogicheskiye trudy /Research and articles: Selected pedagogical works/, Moscow, “Soviet artist”.

Gottenrot F. (2009), General history of style and fashion, Moscow, “Eksmo”.

Pedagogical technologies (2002), Ucheb. posobiye dlya studentov pedagogicheskikh spetsial'nostey pod red. V. S. Kukushkina /Textbook for students of pedagogical specialties edited by V.S. Kukushkin/, Rostov-on-Don, Publishing Center "Mart".

Poisk razvitiya lichnosti uchashchikhsya na putyakh mezhpredmetnoy integratsii /Search for the development of students' personality through interdisciplinary integration/ (1999), Collection of scientific papers edited by S.G. Cherny, part 1, Moscow. Publishing house “Eksmo-Press”.

Saltykov A. (1969), Samoye blizkoye iskusstvo /The closest art/, Moscow, “Education”.

Savenkova L.G. (2000), Chelovek v pronstranstve mira i kul'tury. Integrirovannyy polikhudozhnstvenny podkhod k prepodavaniyu izobrazitel'nogo iskusstva /Man in the space of the world and culture. Integrated polyartistic approach to teaching fine arts/, Moscow, “MAGISTR-PRESS”.

##submission.downloads##

Հրապարակված

2025-03-27