Ղազար փարպեցու «Թուղթը» երկի բառային կազմի իմաստաարժեքային տեղաշարժերը հայերենում (տարժամանակյա քննություն)

##article.authors##

  • Սիրարփի Կարապետյան ՀՊՄՀ

DOI-:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v5i59.13

Հիմնաբառեր-:

գրաբար, ժամանակակից հայերեն, նամակ, բառային կազմ, ուղղակի իմաստ, փոխաբերական իմաստ, իմաստափոխություն, խոսքիմասային փոխանցում, մատենագրություն, տարժամանակյա

Վերացական

Սույն հոդվածը նվիրված է հինգերորդ դարի պատմիչ Ղազար Փարպեցու «Թղթի» բառային կազմի ուսումնասիրությանը: Մենք կատարել ենք տարժամանակյա ուսումնասիրություն` ընտրելով «Թղթում» գործածված այն բառերը, որոնք ձևաբանական իմաստափոխության կամ տարարժեքության են հանգել լեզվի զարգացման տարբեր շրջաններում: Այդ կարգի բառերը ցուցաբերում են տարբեր խոսքի մասերի ձևաբանական համատեղումներ, ինչպես`գոյական-ածական, ածական-մակբայ և այլն:

Քննելով  Ղ. Փարպեցու «Թուղթ առ Վահան Մամիկոնեան» աշխատության  մեջ հանդիպող խոսքիմասային տարարժեք բառերը և դրանք դիտարկելով տարժամանակյա մակարդակում՝ դրանց բացատրությունները քաղել ենք գրաբարի բառարանագրական հուշարձաններից, որոնք վկայում են այդ բառերն  իրենց բառաքերականական արժեքներով: Յուրաքանչյուր բառի համար բերվել են բնագրային համապատասխան վկայություններ: Մեր ընտրանքում առանձնացվել են  ինչպես երկարժեք, այդպես էլ եռարժեք տեղաշարժերի ենթարկված բառերը:  Իմաստաարժեքային խոսքիմասային  անցումները կատարվել են հիմնականում գոյական, ածական կամ մակբայ խոսքիմասային սերող  կաղապարներից: Այս բառերի խոսքիմասային արժեքներն ու բառիմաստները հստակ տարբերվում են իրենց առանձին կիրառություններով՝ արժևորվելով շարահյուսական մակարդակում: Հոդվածում անդրադարձել ենք նաև մեր Փարպեցու «Թղթի» բառային կազմի տարժամանակյա իմաստային փոփոխություններին։

Հղումներ

Ալեքսանյան Ա., Ղազար Փարպեցու «Թուղթ առ Վահան» երկը միջնադարյան նամակի տեսության լույսի ներքո, Լրաբեր հասարակական գիտությունների, հ. 9, Եր., 1987:

Աղայան Է., Արդի հայերենի բացատրական բառարան, Եր., 1976:

Աղայան Է., Ընդհանուր և հայկական բառագիտություն, Եր., 1984:

Աղայան Է., Լեզվաբանության հիմունքներ, Եր., 1987:

Աճառյան Հ., Հայերեն արմատական բառարան (ՀԱԲ), Եր., 1926:

Առձեռն բառարան հայկազնեան լեզուի, Վենետիկ, 1865:

Աւետիքեան Գ, Սիւրմելեան Հ., Աւգերեան Մ., Նոր հայկազեան բառարան( ՆՀԲ), հ. 1, Եր., 1979, հ. 2, Եր., 1981:

էմին Մ., Ղազարայ Փարպեցւոյ Թուղթ առ Վահան տէրն Մամիկոնէից, Մոսկվա, 1853։

Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Եր., 1969:

Խաչատրյան Լ., Գրաբարի բացատրական բառարան. ձևաբանորեն տարարժեք բառեր, Եր., 2003։

Խաչատրյան Լ, Լեզվաբանության ներածություն. ուսումնական ձեռնարկ, Եր., 2008:

Խաչատրյան Լ., Խոսքիմասային տարարժեքությունն արդի հայերենի կայուն կապակցություններում, Եր., ՀՀ ԳԱԱ հրատ., 1996:

Խաչատրյան Լ., Տեղաշարժեր բառերի ձևաբանական իմաստի մեջ, Եր., 1985:

Ղազարյան Ռ., Գրաբարի բառարան, Եր., 2000:

Ղազարյան Ռ., Միջին գրական հայերենի բառապաշարը, Եր., 2001:

Մալխասյանց Ս., Հայերէն բացատրական բառարան (ՀԲԲ), Եր., 1944:

##submission.downloads##

Հրապարակված

2022-12-16