ՍԱՐԳԻՍ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆԸ

##article.authors##

  • Արփինե Թորիկյան ՀՊՄՀ

DOI-:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v3i66.128

Հիմնաբառեր-:

Սարգիս Խաչատուրյան, արվեստ, Եղեռն, գաղթականներ, Արարատ, Կոստնանդնուպոլիս, հայկական շրջան, հոգեբանական գործեր

Վերացական

Հոդվածում ներկայացնում ենք սփյուռքահայ նկարիչ Սարգիս Խաչատուրյանի արվեստի առաջին փուլը, երբ պատանին սկզբնական քայլերն էր անում դեպի արվեստի աշխարհ։ Առանձնահատուկ կարևորել ենք պատմաքաղաքական և բոլոր արտաքին գործոնները, որոնք նպաստել են արվեստագետի կայացմանը։

Խաչատուրյանի ստեղծագործական առաջին շրջանը որոշակիորեն կապված է  եղել իր  ժողովրդի ողբերգության և տառապանքի հետ, որի ականատեսն է նաև նկարիչը։ Դեռ մանկուց Համիդյան ջարդերից մազապուրծ եղած նկարչի ու իր ստեղծագործության վրա այս ամենը, բնականաբար, իր հետքն է թողել։

Եղեռնն իր արտացոլումը գտավ նկարչի շուրջ 500 գրաֆիկական և գեղանկարչական աշխատանքներում։ Իր կյանքի ընթացքում այդ գործերը Խաչատուրյանը ներկայացրեց ողջ Եվրոպային:

Խաչատուրյանը մշտապես գտնվել է փնտրտուքի մեջ, ինչով էլ պայմանավորված է արվեստագետի գործերի բազմաթեմատիկ, տարբեր տեխնիկաներով կատարած, բազմաոճ և բազմաժանր լինելը: Նա իրեն փորձում էր ամենուր՝ ստեղծելով ուրույն «խաչատուրյանական»  արվեստ:

Հոդվածում ներկայացված են Խաչատուրյանի՝ «Հայկական շրջան»-ի արվեստի նկարագիրը և վերջինիս ներհատուկ պատմական և քաղաքական  իրադարձությունները, որոնք ձևավորեցին նկարչի ստեղծագործական կայացման առաջին շրջանը։ Հոդվածը միտված է նոր հայացքով դիտարկելու նկարչի արվեստը և ի մի  բերելու այս շրջանի պատմական առանձնահատկությունները, որոնք արծարծվել են նրա՝ եղեռնի թեմայով աշխատանքներում։

Հղումներ

Toranyan T. (1983), Two Art Admirers: Sarkis and Vava Katchadourian, New York, without a publisher, source։ djvu.

Khachaturyan A. (1971), The artist Vava about Sarkis Katchadourian, “Spurk” , Beirut, March 14, publisher Sevan.

Biographical Information and Brief Essays on Artists (1939), Sarkis Katchadourian, Gotchnag Hayastani, New York, No. 41, p. 1122, The Gotchnag Publishing Company, Inc.

Chrome-

extension://efaidnbmnnnibpcajpcglclefindmkaj/https://tert.nla.am/archive/NLA%20AMSAGIR/Haygotchnag/1939/1939(41).pdf

Kurginyan K. (1967), Exile Paintings, “Soviet Armenia”, Yerevan, No. 4, pp. 18-19, Haypethrat.

Kurginyan K. (1971), Sarkis Katchadourian, Exhibition Catalog, Yerevan, GA Publishing, Etchmiadzin Printhouse.

Varysyan Sh. ( 1974), Thorns and Roses, “Hayreniky dzayn”, Yerevan, No.17, April 24, pp. 6-7, Committee for Cultural Relations with Diaspora Armenians.

National Gallery of Armenia, Manuscript Department, Fund 70, Inv.-19620.

National Gallery of Armenia, Manuscript Department, Fund 70, Inv.-14246.

##submission.downloads##

Հրապարակված

2025-03-27