ԿՐԱԿԻ ԽՈՐՀՐԴԱՊԱՏԿԵՐԸ ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆԻ ՊՈԵԶԻԱՅՈՒՄ

##article.authors##

  • Էմմա Գրիգորյան Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ

DOI-:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v2i65.113

Հիմնաբառեր-:

Վահագն Դավթյան, կյանք-կրակ, կրակ-ազատություն, կրակ-անմահություն, կրակ-լույս, կրակ-կին, կրակ-կիրք, կրակ-կարոտ, տեսիլ, անմահություն

Վերացական

Սույն հոդվածում  քննաբանվում  է  հայ բանաստեղծ,  հրապարակախոս, թարգմանիչ և դրամատուրգ Վահագն Դավթյանի ստեղծագործության առանցքային խորհրդապատկերներից  մեկը՝ կրակը։

Վահագն Դավթյանի կենսագրությունը բազմաթիվ թելերով կապված է իր սերնդի ու ժողովրդի պատմության հետ, որն էլ մեծ ազդեցություն է թողել նրա  մարդկային խառնվածքի, գեղարվեստական մտածողության ձևավորման, ստեղծագործական ուղու վրա։ Հայրենիքի ճակատագրով մտահոգ բանաստեղծի պոեզիայի ակունքը կորուսյալ ծննդավայրի կարոտն է։

Վահագն Դավթյանի պոեզիայի պատկերային համակարգը ձևակերտվում է հողի և կրակի իմաստային զուգաձևումներով, որոնք հանդես են գալիս մի կողմից հող-հայրենիքի՝ սնուցող ուժի, պահող զորության, մյուս կողմից ոգեղեն ուժի՝ երազի ու կարոտի նշանակելիներով:

  Դավթյանի բանաստեղծական մտածողության ակունքում հայրենակարոտի կրակն է, որը պայմանավորել է նաև նրա պատկերազգացողության նկարագիրը: Վերջինս առանցքում ներայրման զգացողությունն է՝ մխալու և կայծկլտալու, բռնկվելու և մարմրելու, շիկանալու և անթեղվելու տարաբնույթ պատկերային լուծումներով: Կրակի խորհրդապատկերային լուծումները ձևակերտվում են կրակ-ազատություն, կրակ կյանք, կրակ-անմահություն, կրակ-լույս, կրակ-կին, կրակ-կիրք, կրակ-կարոտ զուգակցումներով: 

Հղումներ

Ayvazyan H. (2019), Kapowyt hishoghowt'yownneri c'alqerowm /In the folds of blue memories/, "Literary Newspaper", 13.07.2019, http://www.grakantert.am /archives/12809.

The Bible (1981), Hin & Nor Ktakaranner /Old and New Testaments/, translated from the Hebrew and Greek originals, United Bible Societies, Beirut.

Botvinnik M., Kogan M. (1985), Dicabanakan bar'aran /Mythological dictionary/, Yerevan, "Luys".

Grigoryan S. (2021), Vahagn Davt'yani poemnery' /Poems of Vahagn Davtyan/, Yerevan, "Armav".

Davtyan V. (1985), Erker 2 hatorov /Lands in 2 volumes/, no. 1, no. 2, Yerevan, "Soviet writer".

Davtyan V. (1987), Anqnowt'yown /Insomnia/, Yerevan, "Soviet Writer".

Seyranyan L. (2021), Hayecowmner bar'eric andin /Thoughts beyond words/, Yerevan, "Armav".

Ter-Minasyan E. (1968), Mijnadaryan aghandneri c'agman & zargacman patmowt'yownic /From the history of the origin and development of medieval sects/, Yerevan, Publishing House of the Academy of Sciences of the Armenian SSR.

Kalantaryan J. (1991), Vahagn Davt'yan /Vahagn Davtyan/, Yerevan, YSU publishing house.

Vovk O. (2008), Entsiklopediya znakov i simvolov /Encyclopedia of signs and symbols/, Moscow, "Veche".

Encyclopedia of Brockhaus and Efron (1892), St. Petersburg, Joint-Stock Publishing Company F. A. Brockhaus — I. A. Efron.

##submission.downloads##

Հրապարակված

2024-12-29